Բոլիվիական հյուրանոցի կենվորներին արգելվել է պատերը լիզել

2Բոլիվիայի Փալասիո –դե-Սալ աղից կառուցված հյուրանոցն ամենաառողջարարներից մեկն  է ճանաչվել: Հյուրանոցի աղից պատերը փաստորեն մաքրում են այնտեղ բնակվողների թոքերն աղտոտվածությունից: Աշխարհի ամենամեծ աղի անապատում կառուցված հյուրանոցում աղե պատեր են, առաստաղ ու նույնիսկ կահույքն է աղից: Հյուրանոցի կառուցման վրա 10 հազար տ աղ է ծախսվել:

Աղից առաջին հյուրանոցն այս անապատում կառուցվել է դեռևս 1998-ին, սակայն նախագծման սխալի պատճառով այն ապամոնտաժեցին: Երկրորդ անգամ հյուրանոց կառուցելիս  նախկին սխալը հաշվի առան, որ խուսափեն էկոլոգիական ու սանիտարական նորմերի  խախտման խնդիրներից :

Հյուրանոցն առանձնահատուկ է  ոչ միայն «շինանյութով», այլև այն արգելքով, որը կենվորներին թախանձում է չլիզել պատերը, քանի որ դա կարող է կառույցի փլվելու պատճառ դառնալ:

Սակայն, ինչպես հյուրանոցի աշխատակիցներն են բողոքում, չեն կարողանում հյուրերին պատերը լիզելու ցանկությունից հետ պահել: Նրանք էլ մարդիկ են և այդպիսով ցանկանում են իրենց հետաքրքրասիրությունը բավարարել` իրոք հյուրանոցը աղաշեն է:

Մալազիան մտադիր է փորձագետներին կրկին ուղարկել Boeing-ի կործանման վայր

a5582a873f7176330cf2371a60cb9752 (1)Հնարավոր է, որ Մալազիան դիմի Ուկրաինային`  կրկին Boeing-ի վթարման վայրում հետաքննությունկատարելու համար, հաղորդում է Газета.Ru.-ն:

«Դա բարդ աշխատանք է, ու մենք ջանք չեն խնայում, որ զոհերի ընտանիքները վերջնական եզրակացություն լսեն», -նշել է Մալազիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:

Բացի այդ, նա նշել է, որ այս շաբաթ նախարարությունում քննարկել են աղետի զոհերի աճյուններով երրորդ ինքնաթիռը դիմավորելու նախապատրաստությունները:

Տասնամյակներ շարունակ կնոջ հավաքած թղթադրամները կերել են միջատները

OAPs Life Savings Turned To Pulp By TermitesՏերմիտները կերել են կնոջ ողջ խնայողությունները, որը նա, բանկերին չվստահելով, պահել էր իր տան պահարանում:

Չինաստանի Ջինջանգ քաղաքի բանկիչ Ցայ Հոուն ցանկացել էր ստուգել թղթադրամների կույտը, որը նա տասնամյակներ շարունակ հավաքել էր, սակայն դրանք բաժանված են եղել մասերի:

70-ամյա կինը սկզբից կարծել է, որ իր խնայած 10,000 յուանը (1,000 ֆունտ) գողացել են:

Այնուհետև նա թղթադրամների կտորների մոտ միջատներ է նկատել և հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Ցայի ընտանիքի անդամներին հաջողվել է կտորներով 5,900 յուան (570 ֆունտ) հավաքել, որը նրանք տարել են տեղի երկու բանկեր:

Բանկի աշխատակիցներին հաջողվել է հաստատել միայն 1,950 յուան (190 ֆունտ) արժողությամբ թղթադրամները և հրաժարվել են ընդունել մյուսները, քանի որ դրանք չափազանց վնասված են եղել:

 

Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է ուսուցչուհու վրա (տեսանյութ)

Лев напал на учительницу во время циркового представления. ВидеоՍարսափելի դեպք է կատարվել Պերուի Կուսկո քաղաքում: Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է դպրոցի ուսուցչուհի Ռոքսանա Գևարայի վրա, որն իր դասարանով եկել էր շոու դիտելու: Ճակատագրի հեգնանքով, կենդանավարժը հրավիրում է կնոջնարենա` ցուցադրելու, թե որքան անվնաս է  գիշատիչը: «Կենդանավարժն ինձասաց. «Մի հուզվեք, այս առյուծը շատ հնազանդ է ու մենք այս հնարքը բազմաթիվ անգամ ենք կատարել»,-պատմել է Ռոքսանան, որը հիմա հիվանդանոցում բուժում է ստանում: Գիշատիչը վնասել է նրա պարանոցի ու կրծքի հատվածը, ու նա, փաստորեն, հրաշքով է փրկվել: Պերուի իշխանությունները ներկայում հետաքննում են տվյալ պատահարի մանրամասները: Պարզվել է նաև, որ կրկեսը խախտել է 2011-ին ընդունված օրենքը, որի համաձայն գիշատիչներով համրներն արգելված են: Դրա հետևանքը եղել է այն, որ Կուսկոյի կրկեսից 3 առյուծ ու մեկ կապիկ են առգրավել: Հիմա նրանց համար նոր կացարան են որոնում:

Պաղեստինցի լրագրողն առաջարկել է Ice Bucket Challenge-ի իր տարբերակը

0_6d356_279caf52_XL (1)Հայտնի պաղեստինցի լրագրող Այման Ալուլն առաջարկել է Ice Bucket Challenge ֆլեշմոբի իր տարբերակը` Գազայի հատվածի համար: Նա բոլոր ցանկացողներին կոչ է արել նոր ֆլեշմոբի մասնակցել, որն ինքն անվանել է Rubble Bucket Challenge: Մասնակիցներին առաջարկվում է գլխին  սառցաջրի փոխարեն  մի դույլ խճաքար լցնել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ինչպես Ալուլն է բացատրել, Գազայի հատվածում չդադարող ռմբակոծությունների պատճառով ջրի անբավարարություն է, էլ չասած` չոր սառույցի մասին: Դրա համար, ով ցանկանում է միանալ համաշխարհային ֆլեշմոբին, պետք է բավարարվի ձեռքի տակ եղած նյութերով, այսինք` այն խճաքարով, որ գոյացել է Իսրայելի ռմբակոծությունից հետո:

Բարեգործական Ice Bucket Challenge-ի նպատակն է ուշադրություն հրավիրել կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին: Ակցիային մասնակցել ցանկացողը պետք է   դույլով սառը ջուր լցնի վրան կամ էլ  մանրացրած սառույց, որից հետո տեսանյութը տեղադրի համացանցում ու դրանից հետո կարող  էստաֆետը հանձնել ուրիշին: Ու եթե վերջինս չընդունի մարտահրավերը, ապա պետք է   ակցիան նախաձեռնած ALS Association ընկերության հիմնադրամին գումար նվիրաբերի:

Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները նշանակել է  հոկտեմբերի 26-ին

Verkhovna_Rada_main_session_hall (1)Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խորհրդարանի ընտրությունները նշանակել է 2014-ի հոկտեմբեր 26-ին: Դրա մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորում է   Lenta.ru-ն:

Նրա խոսքով, այդ որոշումն ընդունելու համար առաջնորդվել է հասարակական կարծիքով, քանի որ «քաղաքացիների 80%-ն ընդունում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»: Նա կարծում է, որ դա կօգնի մաքրելու իշխանությունը:

«Ընտրությունները   լյուստրացիայի լավագույն միջոցն են ու այն պետք է սկսել գերագույն օրենսդիր մարմնից: Ներկայիս գերագույն ռադայի կազմը մեկուկես տարի եղել է Յանուկովիչի հենարանը: Ու հենց  այդ պատգամավորների մեծամասնությունն էլ բռնապետական օրենքներ էր ընդունում, որոնք խլեցին Երկնային Հարյուրյակի կյանքերը: Դրա համար պետք է և քրեական, և քաղաքական պատասխանտվություն կրել »:

Նրա կարծիքով, շատ պատգամավորներ աշխարհազորայինի կողմնակիցներ են:

«Ընդհանուր առմամբ, գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրությանը: Հասարակությունն այնքան արագ է փոփոխվել, որ պատգամավորները չեն հասցնում նրա պատմական քայլին հետևել»,-գրլ է նա:

Նա նշել է, որ  ներկայիս կազմով ռադան կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմն ընտրվելը:

Հաքերները հարձակում են գործել Sony PlayStation ցանցի վրա

 PlayStation ցանցՀաքերների խումբը հարձակում է գործել վիդեոխաղերի ինտերնետային ցանցերի վրա, ինչպես նաև փոխել է Sony ընկերության գործադիր տնօրեններից մեկին տեղափոխող ինքնաթիռի ընթացքը:

Ոչ աշխատանքային օրերի ընթացքում Blizzard Entertainment-ը, CCP Games-ը, Riot Games-ըև Sony-ին աշխատանքներ էին իրականացնում իրենց ինտերնետային ցանցերը վերականգնելու համար:

Հաքերները Twitter կայքում ստանձնել են PlayStation-ի և այլ ցանցերի վրա հարձակում գործելու պատասխանատվությունը՝ այս կերպ թույլ չտալով միլիոնավոր խաղացողների խաղալ առցանց:

ՀԴԲ-ն հետաքննում է տեղի ունեցածը:

Կիրակի օրը Sony-ին հայտնել էր, որ իրենց ծառայությունները դեռևս վերականգնման փուլում են՝ հավաստիացնելով, որ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանված են:

Sony Online Entertainment-ի տնօրեն Ջոն Սմեդլին ևս թիրախ է դարձել: Հաքերները, իմանալով, որ Սմեդլին Դալլասից Սան Դիեգո է թռչում ինքնաթիռով, լուրեր են տարածել, որ ինքնաթիռում ռումբ կա:

Ինքնաթիռը փոխել է ընթացքը և արտակարգ վայրէջք կատարել:

Ավելի ուշ ՀԴԲ-ից տեղեկացրել են, որ ինքնաթիռը առանց միջադեպերի վայրէջք է կատարել, իսկ ուղևորները ապահով տարհանվել:

 

Մարոկկոյի թագավորին Իսպանիայի լողափում հանցագործի տեղ են դրել

12Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ին հանցագործի տեղ են դրել, հաղորդում է «Մունդո» թերթը:  Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միապետը հանգստանում էր Իսպանիայի Սեուտ կիսաանկլավում, որը Մարոկկոյի հյուսիսային հատվածում է գտնվում:

Իսպանական քաղաքացիական գվարդիայի աշխատակիցների մեջ կասկած առաջացավ 2 զբոսաշրջային առագաստանավերի ու 3 հիդրոցիկլի պատճառով, որոք այս շրջանում օգտագործվում են թմրանյութ ու ներգաղթյաղներին  փոխադրելու նպատակով: Նրանք առագաստանավում գտնվողներին խնդրել են փաստաթուղթ ներկայացնել: Թագավորին, որ նույպես հանգստանում էր նավերից մեկում, չեն ճանաչել սկզբում: Որոշ ժամանակ անց թագավոր Մուհամեդ  VI  զանգել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI –ին ու տեղեկացրել կատարվածի մասին: Արդյունքում, գվարդիայի ներկայացուցիչները միապետից ներողություն են հայցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Հաջիմբան

image19298079_0b00915f0be80eb567beeccd7f2d393cԸնդդիմադիր Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում` հավաքելով  ձայների 50.57% -ը, հաղորդում է ВВС-ն:

«Այդպիսով, Հաջիմբան համարվում է  Աբխազիայի ընտրված նախագահ»,-ասել է Աբխազիայի ԿԸՀ-ի ղեկավար Տաբագուան:

Աբխազիայի օրենսդրության համաձայն, ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը հավաքել է ձայների 50%+ 1 ձայն:

Նրա հիմնական մրցակիցը` անվտանգության ծառայության ղեկավարի պարտականություննները կատարող Ասլան Բժանիան հավաքել է  ձայների 35,91%-ը:

Թաիլանդի թագավորը ժամանակավոր կառավարության ղեկավարին հաստատել է վարչապետի պաշտոնում

thaiԹաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադետը ռազմական կառավարության ժամանակավոր ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օչային  հաստատել է վարչապետի պաշտոնում, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Անցած հինգշաբթի  Պրայուտ Չան-Օչան ազգային խորհրդարանի նիստում ընտրվել էր երկրի վարչապետ: Այսօր Բանգկոկում կայանալիք հանդիսության ժամանակ, թագավորը պաշտոնապես հավանության կարժանացնի նրա նշանակումը:

60-ամյա զինվորականը, որ իշխանությունը զավթել էր մայիսի 22-ին, հեղաշրջման արդյունքում, վարչապետի միակ թեկնածուն էր:

Հեղաշրջմանը նախորդել էին կես տարի տևած ցույցերը: Ցուցարարները պահանջում էին նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը:

Պերուի հարավում ուժեղ երկրաշարժ է եղել

ՊերուԱյսօր Պերուի հարավում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժն արձանագրվել է Տամբու քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք, որի օջախը 58,9 կմ խորության վրա է եղել:Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

6 ու ավելի մագնիտուդով երկրաշարժերն ուժեղ են համարվում ու կարող են ավերածությունների  ու զոհերի պատճառ դառնալ:

Նեպալում հազարավոր մարդիկ մարդկային դրոշ կազմելու ռեկորդ են սահմանել

Տասնյակ հազարավոր մարդիկ գունավոր տախտակներով հավաքվել են Նեպալի մայրաքաղաքում փորձելով անցնել մարդկային դրոշ կազմելու նախորդ ռեկորդը:

մարդկային դրոշ

Շաբաթ օրը հավաքված մարդկանց մեծ մասը ուսանողներ էին, սակայն մասնակիցների շարքում կային նաև բժիշկներ, կառավարության աշխատակիցներ, քաղաքական գործիչներ: Բոլոր մասնակիցները ժամերով կանգնել են Կատմանդուի կենտրոնում:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ Նեպալի դրոշը կազմելուն մասնակցել է ավելի քան 38,000 մարդ: Նեպալը միակ պետությունն է, որի դրոշը քառակողմ չէ:

Միջոցառման լուսանկարները և մանրամասն նկարագրությունը կուղարկվեն Գինեսի աշխարհի ռեկորդների գրասենյակ:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր Պակիստանում 28,957 մարդու մասնակցությամբ:

 

Միջերկրական ծովում 170 միգրանտներով նավ է խորտակվել

371 (1)Լիբիայի ափերի մոտ դատարկ նավ է հայտնաբերվել, որում, ենթադրվում է, եղել են Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայից 170 անօրինական արտագաղթյալներ: Ենթադրվում է նաև, որ բոլորն էլ զոհվել են,  հաղորդում է Росбалт-ը:

“Մենք որոնում ենք  աֆրիկյան երկրներից  170 ուղևորներին, որոնք եղել են Տրիպոլիից 60 կմ արևելք գտնվող Գուարակուզիի շրջանում հայտնաբերված  նավում”,-հաղորդել է ափային պաշտպանության ներկայացուցիչը:

Ողջ օրվա ընթացքում փայտից ինքնաշեն նավի ուղևորների որոնումներ են կատարվել ու հաջողվել է փրկել 16 մարդու: Ափային պահպանության աշխատակիցները ջրից 15  զոհի մարմին են հանել:

Կնոջ օրգանիզմից հեռացրել են 40 տարի առաջ մահացած պտուղը

1309 (1)Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգում բժիշկները 62-ամյա Ջիոտի Կումարի օրգանիզմից հեռացրլ են 38 տարի առաջ մահացած պտղի կմախքը, հաղորդում է Вести.Ru-ն:

Կինը հղիացել է 1978-ին, 24 տարեկան հասակում: Սակայն, պտուղը սկսել է զարգանալ արգանդից դուրս ու նա դիմել է մասնավոր կլինիկա` ցավերից ազատվելու համար: Երբ նա անհարմարության զգացում այլևս ուներ, որոշեց, որ խնդիրն ինքնիրեն լուծվել է: Սակայն, տհաճ զգացումները նրան սկսել են անհանգստացնել 38 տարի անց:

Բժիշկները համոզել են նրան, որ վիրահատությունն անհրաժեշտ է:

Վիրահատության ընթացքում կնոջ մարմնից պտղի կմախք են դուրս բերել:

Բժիշկներն ասում են, որ դա աշխարհում ամենատևական արտաարգանդային հղիությունն էր; Ավելի վաղ այդ բնագավառի “ռեկորդ” էր սահմանել Բելգիայի քաղաքացին, ով չծնված երեխայի մնացորդներով 18 տարի  ապրել էր առանց անգամ ենթադրելու դրա գոյության մասին

Էստոնիայի առաջին տիկինն անծանոթ տղամարդու հետ գրկախառնվել է մարդաշատ վայրում

374x313Էստոնիայի առաջին տիկինը հայտնվել է տհաճ իրավիճակում.նրան բռնացրել են երիտասարդի հետ գրկախառնված: Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նախագահի կինը Տալինի սրճարաններից մեկում, ողջ գիշեր պարել է, գրկախառնվել ու համբուրվել իր  երիտասարդ ուղեկցի հետ: Առաջին տիկնոջ ու խորհրդավոր երիտասարդի լուսանկարը հայտնվել է  Kroonika պարբերականում ու ավելին, հրատարակության կայքում նաև տեսանյութ է տեղադրված, որտեղ այդ ջերմ գրկախառնությունն է տեսագրված: «Մի օգոստոսյան գիշեր առաջին տիկին Էվելին Իլվեսը մոռացավ իր կարգավիճակի  ու ամուսնության մասին: Մայրաքաղաքի Komeet   սրճարանում նա համբուրվում ու գրկախառնվում էր խորհրդավոր անծանոթի հետ»,-գրում է հրատարակությունը: Այդ սեղանը նա դեռևս օգոստոսին էր ամրագրել, որտեղ այդ օրը երեկույթ էր անցկացվում: Իսկ երբ առավոտյան հյուրերը հեռացել են, նա դուրս է եկել պարահարթակ անծանոթ տղամարդու հետ: Ականատեսներն ասում են, որ Էվելին Իլվեսն ու նրան ուղկեցող տղամարդն իրենց սիրահարների նման էին պահում, իսկ  հետո միասին էլ հեռացել են սրճարանից: «Նրանք նստել են S –դասի Mercedes, որի ղեկին մի տղամարդ է եղել ու նրանք հեռացել են մեքենայով»,-հաղորդում է  Postimees-ը: Տղամարդու մասին քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ տեսքից 28-30 տարեկան է ու խոսում է էստոներեն: Հետաքրքրական է, որ մինչ  տիկինը զվարճանում էր բարում, նրա ամուսինը` Թոմաս Հենդրիկ Իլվեսը քաղաքում չէր: Ինքը` Էվելին Իլվեսն ու նախագահի գրասենյակն այդ միջադեպը չեն մեկնաբանել:

Պեկինի բնակիչները իրենց տների մոտ ջրհորներ են փորում

beijing-wells1

beijing-wells

Պեկինի Ցինհուա համալսարանի մոտակայքում գտնվող բնակելի հատվածի բնակիչները փորում են փողոցները:

Նրանք հեռացնում են փողոցի մայթերի սալերը և փորում այնքան ժամանակ մինչև հանդիպեն ստորգետնյա ջրերի:

Համայնքը այնքան արագ է աճել, որ իշխանությունները չեն հասցրել լուծել ջրի աճող պահանջարկը:

Սակայն ջրամատակարարման խնդիրը լուծելու բոլոր նախագծերը հետաձգվել են:

beijing-wells2

Համայնքի բնակչությունը վերջին տարիների ընթացքում 1,000 բնակիչից դարձել է 8,000: Նոր բնակիչները զբաղեցրել են փողոցները, իսկ խողովակաշարերը թաղված են նրանց տների տակ:

Բնակիչները մոտ ապագայում ջրի խնդրի լուծմումը համարում են միայն փողոցները փորելը:

Չինաստանում խմելու ջրի մատակարարման հարցը սրվել է վերջին տարիների ընթացքում: Երկրի աճող բնակչության, արդյունաբերության զարգացման և մեծ տարածաում ունեցող աղտոտման պատճառով խմելու ջրի պաշարները հասել են ճգնաժամային մակարդակի:

Չիլիում հազարավոր ուսանողներ ցույցի են ելել

1300Տասնյակհազարավոր ուսանողներ են ելել Սանտյագոյի կենտրոնական  փողոցներ` կրթական ազգային համակարգի բարեփոխման պահանջով, հաղորդում է  РБК.-ն:

Ակցիայի ընթացքում մասնակիցներы երկրի նորընտիր նախագահ Միշել Բաչելետից պահանջել են կատարել նախընտրական խոստումն ու կրթական համակարգը բարեփոխել: Ինչպես ոստիկանությունում են նշում, ուսանողների մեծամասնությունը խաղաղ ցույցի է եղել, սակայն նրանցից ոմանք միմյանց վրա քարեր են նետել:

Ցուցարարների թվի մասին տվյալներն այժմ փորձում են պարզել.որոշ տվյալներով, նրանք 25 հազարն են եղել, սակայն ուսանողական առաջնորդները հավատացնում են, որ իրենք 80 հազար էին:

Նման, սակայն նվազ թվով մասնակիցներով ակցիաներ եղել են նաև ողջ Չիլիով: Սպավում է, որ իշխանությունները բարձրագույն կրթությունը կդարձնեն անվճար` 2014-ի երկրորդ փուլից:

Եգիպտոսում վթարի հետևանքով 25 մարդ է զոհվել

1297Սինայի թերակղզու հարավում 2 ավտոբուս  բախվել են իրար, ինչի հետևանքով 25 մարդ զոհվել է, 50-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է Вести.Ru.-ն:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, գիշերը, Շարմ –էլ-Շեյխից 50 կմ հեռավորության վրա: 2 ավտոբուս իրար են բախվել ամայի ճանապարհի վրա, ընդ որում, դրանցից մեկը հարվածից շրջվել է:

Վթարի վայր է մեկնել շտապօգնության 30 բրիգադ, իսկ փրկարարները շարունակում են հանել դիակները: Նրանց խոսքով, զոհերի թիվը հնարավոր է ավելանա: Եգիպտոսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածների մեջ Ուկրաինայի մեկ քաղաքացի կա, Սաուդյան Արաբաիայի 2 հպատակ ու մի յեմենցի:

Մատնահետքով առևտուր Վենեսուելայում

275610874Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկրի արդյունաբերական խանութներում,  գնորդների մատնահետքը կարդացող սարքավորումներ տեղադրել` դեֆիցիտ ապրանքների առևտուրը կարգավորելու համար, գրել է մեքսիկական El Universal պարբերականը:

Վերջին շրջանում Վենեսուելայում   պետության խիստ սահմանած գներով ապրանքի դեֆիցիտ լինում  է հաճախ: Նախագահը դրանում մեղադրել է  ընդդիմությանն ու ձեռներեցներին: Վերջիններս էլ որպես պատճառ նշել են տարադրամային սահմանափակումներն ու արտաքին տնտեսական գործունեության խոչընդոտները: Բացի այդ, իշխանությունները հայտարարում են, որ մաքսանենգ ճանապարհով հսկայական քանակությամբ ապրանք է տարվում հարևան Կոլումբիա, որտեղ այդ ապրանքի գինն առնվազն 40%-ով ավելիէ: Այդ երևույթի դեմ պայքարի նպատակով ավելի վաղ որոշվել էր երկու երկրների միջև գիշերվա ժամերին սահմանը լրիվ փակել:

Ավելի վաղ նախագահ Մադուրոն այս նոր համակարգը համեմատել է ընտրականի հետ, որտեղ նույնպես քվեարկության նպատակով մատնահետքերն են կիրառվում:

«Սա ոնց որ ընտրական համակարգ լինի, քանի որ այն լավագույնն է աշխարհում, բաշխումն (ապրանքի) ու վաճառքը կենսաչափական համակարգով իդեալական է, ես համոզված եմ», ասել է Մադուրոն:

Էբոլայի տենդ.Սենեգալն է փակում սահմանը

o_994809Սենեգալը փակել է իր սահմանը Գվինեայից ժամանողների առջև, որտեղ Էբոլայի վիրուսի բռնկում է գրանցվել: Ավելի վաղ  տեղեկություն էր ստացվել, որ հիվանդության տարածումը կանխելու նպատակով, Կամերունի իշխանությունները հայտարարել են   Նիգերիայի հետ  սահմանը ժամանակավորապես փակելու մասին: Նույն պատճառով էլ Քենիան ու ՀԱՀ-ն են փակել սահմանները Գվինեայից, Լիբերիայից ու Սյերա-Լեոնեից ժամանողների առջև:

Էբոլայի տենդի բռնկում է գրանցվել 2014-ի փետրվարին, Գվինեայում, ավելի ուշ այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայում 2473 հիվանդ կա ևս 1350-ը մահացել են: Բարդ իրավիճակ է ստեղծվել Աֆրիկայում: Այս տենդից Լիբերիայում մահացել է 576 մարդ, Գվինեայում` 396-ը, Սյերա-Լեոնեում` 374-ը, ու Նիգերիայում` 4 մարդ: