Այսօր առավոտյան ադրբեջանական “Մուսավաթ” կուսակցության Գեյգելի շրջանային կազմակերպության նախագահ Սուբթայ Գուլուզադեն ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, նրան մեղադրում են նրանում, որ իր գոմի դուռը բացվում է դպրոցի ուղղությամբ: Շրջանի ոստիկանը պահանջել է զմռսել գոմի դուռը, մինչդեռ Գուլուզադեն հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ընդգծելով, որ այդ իրավիճակը վաղուց այդպես է:
Ըստ “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըի՝ ձերբակալության իրական պատճառը Գուլուզադեի՝շրջանի ոստիկանության պետի հետ կոնֆլիկտն է եղել՝ չնշելով, թե ինչում է այն կայանում:
Համաձայն տեղի աղբյուրների՝ Գուլուզադեն հրաժարվել է ոստիկանապետին վաճառել էլիտար տարածքում գտնվող հողատարածքը, որը տեղակայված է արգելանոցում՝ օլիգարխների առանձնատան մոտ:
Իր հերթին Գեյգելի շրջանային ոստիկանությունում հրաժարվել են մատնանշել Սաբութայ Գուլուզադեին ձերբակալելու պատճառը:
Ադրբեջանում անտառ է այրվում
Ադրբեջանում՝ Իսմայիլի շրջանում, անտառ է այրվում: Դեռևս երեկ գիշեր սկսված հրդեհը մինչև այժմ չեն մարել, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են երկու ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ: Բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով հրդեհը ընդգրկել է մեծ տարածք:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը գյուղի բնակիչների կողմից կրակի հետ անփույթ վարմունքն է եղել:
Իրանում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զորավարժություններ կանցկացվեն
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քումարդ Հեյդարին տեղեկացրել է, որ Իրանի զինված ուժերը 2014-ի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը զորավարժություններ են անցկացնելու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Քումարդ Հեյդարին ասել է, որ առաջիկայում կտեղեկացնեն վարժանքների անցկացման վայրի մասին:
Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը լրագրողներին տեղեկացրել էր, որ անօդաչուների օգտագործմամբ վարժանքներ են նախատեսված երկրի կենտրոնական նահանգներից մեկում՝ Ղոմում կամ Սպահանում:
Նկատենք, որ Իրանը պարբերաբար լուրեր է տարածում սեփական արտադրության սպառազինության մասին, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի:
Ուշագրավ է, որ իրանական ամենախոշոր անօդաչու թռչող սարքը` «Ֆոթրոսը», ներկայացվել է 2013-ի նոյեմբերի 18-ին:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալությունը:
Իրանը դեմ Լիբիայում ցանկացած արտաքին միջամտության
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը անդրադառնալով Լիբիայում տեղի ունեցող վերջին իրադարություններին, ասել է, որ Իրանը դեմ Լիբիայում ցանկացած արտաքին միջամտության:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը մտոհոգվել է այդ երկրում խաղաղ բնակչության կյանքը վտանգելու կապակցությամբ :
«Արտաքին միջամտությունն ու բռնության կիրառումն անընդունելի են»,- նշել է Մարզիե Աֆհամը:
Մամուլի խոսնակը կոչ է արել ընդդիմադիր կողմերին ինքնազսպվածության և երկխոսության եղանակով խնդիրները կարգավորել:
Նշենք, որ վերջերս Լիբիայում ծավալվել են քաղաքական բախումներ ու անհանդարտությունները, ինչը մտահոգել է նաև հարևան երկրներին:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԱՄԷ-ը օդային հարվածներ են հասցրել Լիբիայի ապստամբների ուղղությամբ: Ինչպես հայտնի դարձավ, այդ հարվածների հիմնական նպատակն ապստամբների կողմից Տրիպոլիի օդանավակայանը գրավելու փորձերը կանխելն էր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում գրանցվել է երկու երկրաշարժ
Ադրբեջանի հյուսիսային Շամախիի շրջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Հանրապետական սեյսմաբանական ծառայության կենտրոնի տվյալներին:
Առաջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 27-ին՝ տեղի ժամանակով 09:26-ին, Գոբուստանից 25 կմ հեռավորությամբ: Հզորությունը կազմել է 3.2 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:
Երկրորդը տեղի է ունեցել 09:47-ին Գոբուստանից 19 կմ հեռավորությամբ, հզորությունը կազմել է 3.3 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 17 կմ:
Ըստ գործակալության՝ երկու դեպքում ցնցումներ չեն զգացվել:
Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը
Օգոստոսի 26-ին կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյույլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբդուլլահ Գյուլը իր գոհունակությունն է հայտնել իր նախագահության օրոք Թուրքիայի և Ադրբեջանի միջև բոլոր ոլորտներում բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Վերջինս հատուկ ընդգծել է այդ ոլորտներում Իլհամ Ալիևի հետ անձնական հարաբերությունների կարևորությունը:
Իր հերթին Իլհամ Ալիևը վստահություն է հանտնել, որ այդ երկու երկրների միջև հարաբերությունները այսուհետև էլ զարգանալու են:
Ադրբեջանում աճում է աբորտների թիվը
Ադրբեջանում, ըստ պետական վիճակագրական կոմիտեի, անընդհատ աճում է աբորտների թիվը: Եթե 2000թ.-ին 15-49 տարեկան կանայք կատարել են 95,2 հազար աբորտ, ապա 2013թ.-ին այդ թիվը կազմել է 146.6 հազար, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Ըստ կոմիտեի տվյալների` 2000թ.-ին ադրբեջանցի կանանց շրջանում գրանցվել է միջինը 7.8 աբորտ, իսկ 2013թ.-ին` 10.4 աբորտ: 2000թ.-ին յուրաքանչյուր 100 ծննդաբերության ժամանակ կիրառվել է 18.4 աբորտ, 2013թ.-ին` 19-ը:
Հետաքրքրական է նաև տարիքային չափանիշով պայմանավորված աբորտների վիճակագրությունը: Այսպես` 2000թ.-ին 15-19 տարեկան կանայք իրականացրել են 572 աբորտ, իսկարդեն 2013թ.-ին` 1147 աբորտ: Ադրբեջանում հիմանկանում աբորտ իրականացնում են 20-35 տարիքային շեմում գտնվող կանայք:
Միևնույն ժամանակ ադրբեջանական պետական վիճակագրական կոմիտեն լռում է երեխայի սեռով պայմանավորված աբորտների վիճակագրության մասին:
Ադրբեջանն ու Ռումինիան կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները
Բուխարեստում կքննարկվեն Ադրբեջանի և Ռումինիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:
Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 27-28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զագիր Հասանովի՝ Ռումինիա կատարած այցի շրջանակներում: Այցը կկայանա Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչի Դուշայի հրավերով: Նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը:
Հաղորդագրությունում նշված է, որ կողմերը կքննարկեն նաև համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զարիֆ. «Անհրաժեշտ է ողջ ջանքերը կենտրոնացնել ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու համար»
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, Իրաքի Նաջաֆ քաղաքում կրոնական առաջնորդների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է ողջ ջանքերը կենտրոնացնել ահաբեկության դեմ պայքարում Իրաքի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու համար:
«Իրանը կարևորում է Իրաքի ազգային միասնության, տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման հարցերը»,- նշել է Իրանի արտգործնախարարը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ուժեղ ցնցումներ Իրանի արևմտյան նահանգներում
Այսօր առավոտյան Իրանի Իլամ, Լուրիսթան և Խուզիսթան նահանգներում 4,0 և 4,6 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել:
Ցնցումները, ըստ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնի, գրանցվել են տեղական ժամանակով 08:27-ին և 08:41-ին:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանում երկաթուղային բեռնափոխադրումների քանակն աճել է 7 տոկոսով
Իրանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջական միջավայրի պահպանման խնդրին
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Թեհրանում անցկացվող էներգետիկայի 10-րդ միջազգային համաժողովին ասել է, որ քաղաքական նպատակներին հասնելու համար Իրանի դեմ նավթային պատժամիջոցների կիրառումը կործանարար ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա:
«Նման գործելակերպն անհավասարակշռություն է ստեղծել երկրի էներգետիկ շուկայում, դանդաղեցրել «Հարավային Ֆարս» գազային խոշոր ծրագրի իրականացման աշխատանքները»,- նշել է Իրանի նավթի նախարարը:
Բիժան Նամդար Զանգանեն հավելել է, որ Հասան Ռոհանիի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանման խնդրին:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի ԱԳՆ. «Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը»
Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, անդրադառնալով վերջին շրջանում Պակիստանում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ Իրանը կողմ է Պակիստանում տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը:
Իրանի արտգործանախարարության մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ Պակիստանի տարբեր կուսակցությունների ու խմբավորումների միջև առկա տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով, և երկրում կտիրի ժողովրդավարություն:
Նշենք, որ Պակիստանի այժմյան ընդդիմադիր գործիչներից իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Իմրան Խանն ու հոգևորական Թահիր ուլ-Քադրին: Վերջիններս պահանջում են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
Ռուսական “Աէրոֆլոտ” ավիաընկերությանը պատկանող Դուբայ – Մոսկվա չվերթի օդանավն հարբած ուղևորի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Երևանում , հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով РИА Новости գործակալությանը:
Դուբայից ինքնաթռի թռիչքից հետո հարբած ուղևորը, որը Ադրբեջանի քաղաքացի էր, սկսել է անվայել արտահայտություններ օգտագործել, բարձր խոսել և հետամտել երեխաներին: 30-35 տարեկան տղամարդը սկսել է բղավել:
Ըստ ականատեսի՝ ինքնաթիռում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, և նրանք դիմել են տղամարդ ուղևորների օգնությանը: Ականատեսները նշում են, որ ադրբեջանցուն մեծ դժվարությամբ կարողացել են զսպել վեց տղամարդ, որոնք կապկպել են նրան նստարանին:
Նշվում է, որ Օդանավը “Զվարթնոցում” վայրէք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել է մոտ 2.5 ժամ: Օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվել են նրան ընդունել : Միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են կատարել, որից հետո ադրբեջանցին քնել է:
Օդանավը Մոսկվա ժամանել է 3 ժամ ուշացումով: Ադրբեջանցուն տարել են ոստիկանություն:
“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը
“Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների” հասարակական դաշինքը խիստ դատապարտել է Նախիջևանում իրավապաշտպան և լրագրող Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու փաստը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Հասարակական դաշինքը միջազգային կազմակերպություններին կոչ է արել անտարբեր չմնա Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալության և քաղաքացիական հասարակության ճնշման նկատմամբ:
Ալիանսը տեղեկացրել է նաև այդ կառույցի անդամ, նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Մուրսալովի ճնշման մասին, ով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:
Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:
Ադրբեջանցի գործարարին պատկանող հյուրանոցը՝ աշխարհի ամենաթանկ հյուրանոցների տասնյակում
“Bankdirect.pro” պորտալը ընտրել է աշխարհում ամենաթանկ հյուրանոցները: Ինչպես հաղորդում է “Վեստի.ազ”-ը, լավագույն տասնյակի մեջ ներառվել է նաև Mardan Palace հյուրանոցը (Թուրքիա), որը պատկանում է հայտնի ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին:
Խոսելով հյուրանոցի մասին՝ պորտալը նշել է, որ Անթալիայում կառուցված, Թելման Իսմաիլովին պատկանող Mardan Palace հյուրանոցը համարվում է ամենաթանկ հյուրանոցը Եվրոպայում և Միջերկրական ծովի երկրներում:
“Հյուրանոցի կառուցումը արժեցել է 1.5 մլրդ դոլար: Հյուրանոցի մասնավոր լողափ Եգիպտոսից ներկրվել է 9 հազար տոննա ավազ, իսկ շենքը զարդարված է 10 հազար մ² ոսկով, 500 հազար բյուրեղյա զարդերով և 23 հազար մ² իտալական մարմարով: Բացի կենդանաբանական այգուց և երգող շատրվաններից հյուրանոցի տարածքում տեղակայված է նաև Միջերկրականի երկրներում ամենամեծ լողավազանը, որի ներսում կա 2400 ձկնատեսակով ակվարիում”,- նշված է պորտալում:
Ադրբեջանցուն պատկանող հյուրանոցը լավագույն տասնյակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում
Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:
Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:
«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:
Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հոսեին Ամիր Աբդոլահիանը մեկնել է Սաուդյան Արաբիա
Իրանի պահակազորի ավիատիեզերային ուժերը կործանել են Իսրայելին պատկանող լրտեսական թռչող սարքը
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հանրության հետ կապի վարչությունը հայտարարել է, որ պահակազորի ավիատիեզերային ուժերը կործանել են Իսրայելին պատկանող լրտեսական թռչող սարքն Իրամի օդային տարածքում:
Լրտեսական թռչող սարքը փորձել է ներթափանցել Նաթանզի շրջան, ուր գտնվում է ուրանի հարստացման միջուկային ձեռնարկություն:
Ուշագրավ է, որ 2011-ին էլ Իրանը հայտարարել էր երկրի տարածքում ամերիկյան «RQ-170» լրտեսական սարքի կործանման մասին: ԱՄՆ-ի կառավարությունը Թեհրանից պաշտոնապես պահանջել էր վերադարձնել այն, սակայն Իրանը մերժել էր:
Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում
Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:
Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:
«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:
Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:






