Պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքները հայտնի են

Աշոտ Մելիքյան

Տեղեկատվության թափանցիկության գնահատման նպատակով իրականացված պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգի արդյունքները հայտնի են:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` 89.48%-ով: Նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական կայքերից միայն 10-ի ցուցանիշներն են բարելավվել, իսկ մնացածի տեղեկատվական թափանցիկության մակարդակը նվազել է:

2014թ.-ի մայիսից Խոսքի ազատության պաշտպանության կեմիտեի (ԽԱՊԿ) իրականցրած Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգի արդյունքները այսօր լրագրողներին ներկայացրին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը և իրավաբան Օլգա Սաֆարյանը:

Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ հետազոտությունն իրականացվել է կատարելագործված մեթոդաբանությամբ` հիմնված EXMO համակարգչային տեղեկատվական համակարգի վրա. այն մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը:

Կայքերը գնահատվել են 164 չափորոշիչով, որոնցից 120-ը բովանդակային են, 26-ը` տեխնիկական: Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը կամ բացակայությունը, ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը:

Ուսումնասիրվել են 44 պետական մարմինների կայքեր`ՀՀ նախարարությունների ու Կառավարությանն առընթեր պետական մարմինների, գերատեսչությունների 34 կայքեր, նաև երկրի 10 մարզերի պաշտոնական կայքեր, որոնք ընդգրկված են “Տարածքային կառավարման կամակարգ” միասնական ցանցում:

“Այս փուլի արդյունքները նախնական են: Պետական մարմինների կայքերի պատասխանատուները հնարավորություն կստանան մանրամասն ծանոթանալու փորձագետների գնահատականներին և համագործակցելով նրանք հետ`  կկատարելագործեն իրենց կայքերը և միայն սեպտեմբերի 15-ից հետո կհրապարակվեն վերջնական արդյունքները”,-նշեց Աշոտ Մելիքյանը:

Բանախոսները տեղեկացրին նաև, որ անցյալ տարվա համեմատ` նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական կայքերից միայն 10-ի ցուցանիշներն են բարելավվել, իսկ մնացածի տեղեկատվական թափանցիկության մակարդակը նվազել է: Մարզպետարանների  կայքերի գրեթե բոլորի ցուցանիշներն էլ իջել են. բացառություն է միայն Արագածոտնի մարզպետարանի կայքը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` 89.48%-ով (տեղեկատվական թափանցիկության աստիճան), երկրորդ հորիզոնականում ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն է 80.64%-ով, երրորդը` Էկոնոմիկայի նախարարությունը` 77.69%-ով: Վերջին հորիզոնականում են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքը` 21.29%, Բնապահպանության նախարարության կայքը`30.12%,  իսկ վերջին հորիզոնականում է ՀՀ միջուկային  անտանգության կարգավորման պետական կոմիտեի կայքը` 19.10%:

Բանախոսների տեղեկացմամբ` վարկանիշային աղյուսակների բարձր տեղերը զբաղեցնող կայքերում չկան կամ ամբողջական չեն կարևոր տեղեկություններ`  տվյալ պետական մարմնում անցկացված կամ այդ մարմնի իրավասության շրջանակներում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տվյալները , տարեկան բյուջեի ծախսերը, ինչպես նաև` բացակայում են ղեկավարի տեղակալների պաշտոնական  ելույթների տեքստերը և այլ տեղեկություններ:

Փաստեր մթերքների պիտանելիության ժամկետների մասին

կետչուպԻնչ գիտենք մթերքների ու որոշ ապրանքատեսակների պիտանելիության ժամկետների մասին: Գիտենք թերևս, որ որոշ մթերքներում օգտակար հատկությունները պահպանվում են ամիսներ, իսկ մյուսներում օրեր կամ էլ` ժամեր:

Կետչուպն, օրինակ շիշը բացելուց հետո պիտանի է 4-6 ամիս:

Հոտազերծիչ դեզոդորանտը` 2 տարի:

Տանը պաշարած բրինձն օգտագործման համար պիտանի է 2 տարի:

մարտկոցՄարտկոցների պիտանելիության ժամկետը 7 տարի է:

Օճառը կարելի է պահել 3 տարի:

Սառնարանում տոբասկո թանձրահյութը կարելի է պահել մինչև 5 տարի:

Մեղրը փչացող մթերք չէ, ուստի պահպանման ժամկետն անսահմանափակ է:

Աման լվալու միջոցների պիտանելիության ժամկետը 1 տարի է:

Շարժիչի յուղը փակ ամանի մեջ կարելի է 2-5 տարի պահել, իսկ բացած վիճակում` 3 ամիս:

Գետնանուշի կրեմը կարելի է պահել 9 ամիս:

Բերանի խոռոչը ողողելու միջոցները` մինչև 3 տարի:

Սպիտակեղենի սպիտակեցնող միջոցները` մինչև 6 ամիս:

Զեյթունն ապակյա փակ տարայի մեջ կարելի է պահել մինչև 3 տարի, իսկ բացելուց հետո` 3 ամիս:

Պահածոյացված վարունգը փակած բանկայով կարելի է մինչև 1,5 տարի պահել:

Սափրվելու փրփուրը պիտանի է մինչև 2 տարի:

Մազերի լաքի պիտանելիության ժամկետը 2-3 տարի է: fishki.net

Անկախ

Հումանիտար ականազերծման ծրագրերը շարունակվում են

ականազերծում

Ս.թ. մայիսի 31-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս:

Աշխատանքներն իրականացվում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` ԱՄՆ պետդեպարտամենտի համաֆինանսավորմամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից:

2

ԱՄՆ և ԵԱՀԿ կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին` բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար:

3

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել միջազգային աջակցության տրամադրումը ՀՀ-ում իրականացվող հումանիտար ականազերծման ծրագրերին:

Բելգիայի վարչապետին մանկապիղծ են անվանել

Лоран Луи

Բելգիական խորհրդարանի անկախ պատգամավոր Լորան Լուին, որը ներկայացուցիչների պալատում հռչակվել է սկանդալներով, հրապարակավ երկրի վարչապետ Էլիո Դի Ռուպոյին մանկապիղծ է անվանել:

Վարչապետին ուղղած հարցի, այն է` Բարաք Օբամայի, շշուկների համաձայն, Բրյուսել կատարելիք այցի արժեքի մասին հարցմանը  վարչապետի տված բացատրությանն ի  պատասխան,նա ասել է.”Շնորհակալություն, պարոն մանկապիղծ, շնորհակալություն պարոն վարչապետ”: Դրանից հետո պատգամավորների կեսից ավելին հեռացել է դահլիճից, իսկ Պալատի նախագահ Անդրե Ֆլաոն ստիպված դադարեցրել է նիստն ու Լորան Լուիին զրկել խոսքից մինչև նիստի ավարտը: Վերջինս էլ, ի նշան բողոքի, հեռացել է դահլիճից:

Իր սեռական կողմնորոշումը չթաքցնող Էլիո Դի Ռուպոն համերաշխության ժեստի համար շնորհակալություն է հայտնել պատգամավորներին: 90-ականներին նրա դեմ մանկապղծության   սուտ մեղադրանքներ եղել են:

itw elio di rupo  photo dominique duchesnes

Ինչպես հայտնում են բելգիական ԶԼՄ-ները, նախընտրական քարոզչության պայմաններում վարչապետը դառնում է խոցելի թիրախ աջ քաղաքական գործիչների համար, որոնք հոմոֆոբիան կիրառում են որպես քաղաքական զենք: 2013-ի վերջին Լորան Լուին ժամանակավոր զրկվել էր խորհրդարանական իմունիտետից:

Անկախ

ՀՀ արդարադատության նախարարությունը համարում է, որ ՀԱՕԿ-ը փորձում է գերազանցել ի իրավունքները

վոլեյբոլ26990ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը պարզաբանում է ներկայացրել` ի պատասխան հարցումների՝ արդյո՞ք «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել և փորձել պարզաբանել, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները  կախվածություն ունեն ՀԱՕԿ-ից:

Ներկայացնենք նաև ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը.

«1. ՀԱՕԿ-ը իրավաբանական անձանց միություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ստեղծել են ոչ առևտրային կազմակերպություններն` իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով: Սակայն, պետք է ի գիտություն ընդունել նաև, որ նույն օրենսգրքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Այսպիսով, անկախ նրանից, որ «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիան» (այսուհետ՝ ՀՎՖ) մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել  ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում և բոլորը վերաբերվում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը և այլն:

2. ՀԱՕԿ կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերարտադրում է Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի դրույթները, ամրագրված է, որ «1. ՀԱՕԿ-ի կազմի մեջ մտնում են.

1.1 Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին  /առնվազն այդ կարգի ազգային ֆեդերացիա,/  եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում և միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակերպում և մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր: Յուրաքանչուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել միայն մեկ ազգային ֆեդերացիա»:

ՀԱՕԿ-ի կանոնադրության 16-րդ հոդվածը նախատեսում է, որ «ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու և նրան անդամագրվելու համար` մարզաձևի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևի միջազգային ֆեդերացիային և վարի օլիմպիական խարտիային և տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապա¬տասխան գործունեություն»: 

Այսպիսով, իրականում կազմակերպությունները պետք է նախ անդամակցեն միջազգային ֆեդերացիաներին, և նոր միայն անդամակցեն կամ ճանաչվեն ՀԱՕԿ-ի կողմից:

Իսկ Օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1.2. կետի համաձայն

«1. Անկախ իրենց կառուցվածքից, ԱՕԿ-ները պարտավոր են ընդգրկել… 1.2. այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերը համակարգող միջազգային ֆեդերացիաներին»:

Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»:

 

YouTube-ը վճարովի է դառնում

youtubeYouTube –ը պլանավորում է այս շաբաթ սկսել օգտատերերին մոտավորապես իր 50 ալիքների բաժանորդագրության ձևը սովորեցնել, որոնց արժեքը կկազմի ամսական 1,99 դոլար: Այդպիսով, YouTube-ը եկամտի նոր աղբյուր կունենա, բացի գովազդների ցուցադրումից: eMarketer-ի գնահատմամբ, գովազդներից 2013-ին ստացվող եկամուտը կավելանա մինչև 4,14 մլրդ դոլար:

Մեկ ամսում սերվիսը հեռարձակում է 4 մլրդ ժամ տեսանյութ, ինչը 50%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: