Իրաքի քրդերը զենք են ստացել Իրանից

Masud barzaniԻրաքում քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ իրենք զենք են ստացել Իրանից:

«Իրանը դարձել է առաջին երկիրը, որ արձագանքել է քրդերի խնդրանքին և զենք մատակարարել մեզ»,- ասել է Մասուդ Բարզանին:

Ավելի վաղ, Իրանի և Իրաքի ղեկավարները պայմանավորվել էին համատեղ գործողություններ ձեռնարկել «Իսլամական հանրապետություն» խմբավորման զինյալների դեմ, ովքեր գրավել էին Իրաքի հյուսիսային  շրջանները և առաջ շարժվում Քուրդիստան:

Ուշագրավ է, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Իրաքի նորանշանակ վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը դեմ է հարևան երկրում ռազմական միջամտությամբ խնդիրների լուծմանը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ջեյմս Ֆոուլին ԻՊ-ի կողմից սպանվել է մեկ տարի առաջ.Ասադի ներկայացուցիչ

c18125df12e0763cde7a00df7b1c0208Ի սկզբանե նրան ձերբակալել է Սիրիայի ազատ բանակը, ապա վաճառել «Իսլամական պետության» զինյալներին:

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մեկ տարի առաջ է սպանվել, հաղորդում է  The Daily Mail-ն: Սակայն այս տարի են հրապարակել նրա  մահապատժով տեսանյութը:  Նախագահ Ասադի ներկայացուցիչ Բութայնա Շաբանը, ասել է, որ ՄԱԿ-ը տեղեկություն ուներ, որ լրագրողը մահապատժի է ենթարկվել մեկ տարի առաջ:

Ավելի վաղ  հայտնի դարձավ, որ 23-ամյա Աբդել-Մաջիհ Աբդել Բարին, որն «Իսլամական պետության» զինյալների շրջանում հայտնի է  Ջիհադի Ջոն մականունով ու կասկածվում է  Ջեյմս Ֆոուլիի սպանության մեջ, «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուամա բեն Լադենի զինակիցներից   մեկի որդին է:

Իրաքի մզկիթում տասնյակ մարդիկ են սպանվել

Ուրբաթ օրը հյուսիսարևելյան Իրաքում շիա զինյալները կրակ են բացել սունի մզկիթի ներսում՝ սպանելով տասնյակ մարդկանց:

iraq-forces-make-gains

65 մարդկանց սպանության լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրաքի ուժերը հաջողություններ են գրանցել իրենց Իսլամական պետություն կոչող սունի մահմեդական զինյալ խմբավորման դեմ պայքարում:

Հարձակումը կատարվել է Դիյալա նահանգի Բանի Վայս գյուղի Մուսաբ բին Օմար մզկիթում, որի հետևանքով նաև 17 մարդ է վիրավորվել:

Իրաքի իշխանությունները դեռևս չեն պարզել, թե ովքեր են հարձակվողները, սակայն սունի քաղաքական գործիչները մեղադրել են շիա զինյալներին:

Սունի պատգամավորներից մեկը հայտնել է, որ հարձակման ժամանակ մզկիթում մոտ 150 մարդ է գտնվել:

Գազայում ավերվել է 200 մզկիթ

MasjedԹեհրանի ուրբաթօրյան աղոթքների թեմի ժամանակավոր առաջնորդ Մուհամեդ Մովահեդի Քերմանին ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Գազայում ավերվել է 200 մզկիթ:

«Ընդհանուր առմամբ, Իսրայելում 1200 մզկիթ վերածվել է սրճարանների և ակումբների: Ներկայումս, մահմեդականների դեմ հանցագործություններ իրականացվում են ոչ միայն Պաղեստինում, այլև Սիրիայում, Իրաքում, Բահրեյնում: Այս ամենի գլխավոր մեղավորներն արմատական սալաֆիականներն են, ովքեր դաժան պայքար են մղում զուսպ մահմեդականների դեմ»,- նշել է Մուհամեդ Մովահեդի Քերմանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Օբաման կօգնի Ասադին գոյատևման պայքարում

an3001408770669ԱՄՆ իշխանությունները ծանրութեթև են անում իրենց գործողությունները ուլտրա-արմատական իսլամական  ԻՇԻՊ խմբավորման դեմ ընդլայնելու հնարավորությունը: ԱՄՆ-ն արդեն ռմբակոծում է Իրաքի իսլամիստների դիրքերը, սակայն հիմա հարցը նրանց դեմ գործողություններն են Սիրիայում:

Օբաման մերժում է ռազմական ինտերվենցիան Սիրիայում, սակայն ԻՇԻՊ-ի վրա  անխուսափելի գրոհները կօգնեն Ասադին ամրապնդելու իր վարչակարգը, ում տապալումն էր բոլորովին վերջերս  պահանջում Արևմուտքը: Վաշինգտոնում դիտարկում են չափավոր սիրիական ապստամբներին կամ էլ Սիրիայում քուրդ զինյալներին ԻՇԻՊ-ի դեմ զինելու նպատակով ռազմական օգնության տրամադրման տարբերակները:isra.com

Իսրայելը Գազայում Հոլոքոսթ է իրականացնում. Հալիդ Մաշալ

mashalՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալը, խոսելով Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի իրականացրած գործողությունների մասին, նշել է. «Այն, ինչ Իսրայելն անում է Գազայում վերջին 45 օրվա ընթացքում, իսկական Հոլոքոսթ է»:

Մաշալի խոսքով` պաղեստինցիների նկատմամաբ կատարվող գործողությունները հիշեցնում են այն չարագործությունները, որոնք տասնամյակներ առաջ արել է Հիտլերը:

 

Անկախ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարը երկարաձգել են ևս 24 ժամով

gazza«Անադոլու» գործակալության հաղորդմամբ`Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել ավելի վաղ հաստատված 5-օրյա զինադադարը երկարաձգելու ևս 24 ժամով: Այս մասին է հայտնել Կահիրեում պաղեստինյան պատվիրակության ղեկավար Ազամ ալ Ահմեդը: Վերջինիս խոսքերով` ևս մեկ օրը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ավարտել անուղղակի բանակցությունները իսրայելական կողմի հետ: Զինադադարի երկարաձգման մասին տեղեկությունը հաստատել են նաև իսրայելական ռադիոն և թերթերը:

Օբաման հայտարարել է` Սիրիայում քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացվել է

16ԱՄՆ նախագահ Օբաման ու պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել են Սիրիայի հայտարարագրված քիմիական զենքի ուտիլիզացիայի ավարտի մասին,  հաղորդում է  Вести.Ru-ն:

Գործընթացն ավարտվել է նախանշված ժամկետից մի քանի շաբաթ առաջ: Վերջին խմբաքանակի ոչնչացումը կատարվել է  ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա` Միջերկրական ծովի միջազգային ջրերում:

Պենտագոնի  պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքով, ուտիլիզացիայի գործընթացին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ: Ըստ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածության, Սիրիայից դուրս է բերվել 1,2 հազար տ քիմիական նյութ: Ընդ որում,  քիմիական նյութերի մի մասն էլ ոչնչացվել է Սիրիայի տարածքում:

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել

kahire

Կահիրեում պաղեստինյան դիմադրության պատվիրակության անդամ Քեյս Աբդալքարիմը հայտնել է, որ հաշտության հասնելու համար տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել: Վերջինիս խոսքերով` պատճառը իսրայելական կողմի` պաղեստինցիներին ներկայացված զինաթափման պահանջն էր: Աբդալքարիմի համոզմամբ` այդ պահանջը բավական էր, որպեսզի համաձայնությունը չկայանար:

Իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Մուսա Աբու Մարզուքը իր «Facebook»-յան էջում գրել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է զինադադարը երկարաձգելու Եգիպտոսի առաջարկից, ինչը կարող է պատճառ հանդիսանալ նախկին իրավիճակի վերականգնման համար: Նրա կարծիքով` Նեթանյահուն իր երկրում դարձել է ներքին հակասությունների գերին:

Միացյալ Նահանգները օդային հարվածներ է հասցրել Մոսուլի մոտ գտնվող իսլամիստների դիրքերին

iraq-mosul-damՔրդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան Միացյալ Նահանգներն օդային հարվածներ է իրականացրել իսլամիստների հսկողության տակ գտնվող հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում:

Ուրբաթ օրը CNN-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Իրաքի ռազմական ուժերը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Իսլամական պետությունից վերցնելու նպատակով ռազմական գործողություն են սկսելու շաբաթ օրը:

Միացյալ Նահանգների և Իրաքի ռազմական ուժերը Իսլամական պետության դիրքերին հարվածել են օդից, իսկ քրդական Փեշմերգայի ուժերը ցամաքային գործողություն են ծավալել:

Ուրբաթ օրը Կոջո գյուղի վրա իսլամիստների հարձակումների վերաբերյալ լուրերի հրապարակումից հետո Միացյալ Նահանգների ռազմական ուժերը հայտարարություն էր տարածել, որ իրենք Սինջարի հարավում երկու օդային հարձակումներ են իրականացրել:

 

Անկախ

 

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հրաժարական է տվել

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել է իր հրաժարականի մասին`հայտնելով իր աջակցությունը կառավարության նոր ղեկավար Հայդար ալ Աբադիին:

Նուրի ալ Մալիք

«Ինձ ոչ մի պաշտոն պետք չէ: Իմ պետությանը ձառայելը ինձ համար մեծ պատիվ է: Այդ իսկ պատճառով իշխանության փոխանցման ու նոր կառավարության ձևավորման գործընթացը հեշտացնելու, Իրաքի ժողովուրդի փրկության և շահերի համար ես հրաժարվում է առաջադրել իմ թեկնածություն վարչապետի պաշտոնին: Ելնելով Իրաքի շահերից` ես այդ պաշտոնը փոխանցում եմ իմ թանկագին եղբայր Հայդար ալ Աբադին և շարունակելու եմ իմ ծառայությունը որպես շարքային աշխատող նրա աշխատակազմում»,-հայտարարել է Մալիքը` նշելով, որ այսուհետ նա կատարելու է բոլոր այն պարտականությունները, որոնք նրան կհանձնարարվեն նոր կառավարության կողմից:

Իսրայելը ավիահարվածներ է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ` խախտելով զինադադարը

 

Գազա  «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 4 անգամ հարված են հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ: Հայտնի է, որ իսրայելական կողմը կրակ է բացել Կահիրեում Իսրայելի և պաղեստինյան դիմադրության միջև 5-օրյա զինադադար հաստատելու պայմանավորվածության ձեռք բերումից 35 րոպե անց: Բարեբախտաբար ռմբակոծվել են ոչ թե բնակավայրեր, այլ արոտավայրեր: Թեև այս մասին պաշտոնական տեղեկություն չկա, այնուհանդերձ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակ պտտվում են Գազայի երկնքում:

Ավելի վաղ` Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Իսրայելն ու պաղեստինյան դիմադրությունը պայմանավորվել են երկարաձգել զինադադարը ևս 5 օրով` նպատակ ունենալով ժամանակ շահել երկարաժամկետ հաշտության հասնելու համար:

 

 

 

Օբաման մարդասիրական օգնություն է ձեռնարկել Իրաքում

Հինգշաբթի օրը նախագահ Օբաման հայտնել է, որ Իրաքում ապստամբ ուժերից Ամերիկայի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում իրենք օդային հարձակումներ կիրականացնեն:

Օբամա

Օբաման նշել է, որ եթե Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչները հասնեն Էրբիլ քաղաք, ապա Միացյալ Նահանգները օդային հարձակումներ կիրականացնի: Միացյալ Նահանգները վերոնշյալ քաղաքում դեսպանատուն և աշխատակազմ ունի: Օդային հարձակումները նաև նախատեսված են ԻՍԻՍ-ից փախած և Սինջարի լեռներում թաքնված ընտանիքներին պաշտպանելու համար:

Նախագահը նաև տեղեկացրել է, որ Իրաքի կառավարության խնդրանքով լեռներում ապաստանած ընտանիքներին սննդի, ջրի և դեղամիջոցների օդից մատակարարման գործողությունը հաջողությամբ իրականացվել է:

Միացյալ Նահանգներին պատկանող ինքնաթիռը 20,000 լիտր խմելու ջուր և ուտելու համար պատրաստ 8,000 կերակուր է իջեցրել:

Այս արտակարգ գործողությունները ձեռնարկվել են հյուսիսային Իրաքի գյուղերից փախած 40,000 եզդիներին օգնելու համար:

Եզդիները առանց սննդի և խմելու ջրի բարձրացել են Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող Սինջարի լեռները, իսկ ԻՍԻՍ-ի զինյալները հավաքվել են լեռան ստորոտում:

 

Իսրայելը պատրաստ է երկարաձգել զինադադարը ևս 72 ժամով

israilԻսրայելի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Յիգալ Պալմորը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ իրենք պատրաստ են երկարաձգել Եգիպտոսի միջնորդությամբ հաստատված զինադադարը ևս 72 ժամով: «Այս հարցի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հայատնի չէ, բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է Պալմորը:

Նշենք, որ 72–ժամյա զինադադարը ավարտվում է վաղն առավոտյան` տեղական ժամանակով 08:00-ին:

 

Անկախ

Գազայի հատվածում հաստատված 72-ժամյա զինադադարն առայժմ չի խախտվել

gazaԳազայի հատվածում հաստատված 72-ժամյա զինադադարի առաջին օրը հանգիստ է անցնում, կողմերից ոչ մեկը չի խախտել համաձայնության պայմանները: Իսրայելական բանակի հաղորդմամբ` մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի ուղղությամբ ոչ մի հրթիռ չի արձակվել: Իսկ իսրայելական ռադիոյի հաղորդմամբ` պաղեստինյան սահմանին կենտրոնացած զորքերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներխուժել հատված: Նշվում է նաև, որ Գազայում զոհված 1868 մարդկանցից մոտ կեսը «սպառնալիք էին հանդիսանում Իսրայելի անվտանգության համար»:

Ինչ վերաբերում է պաղեստինյան կողմին, ապա ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Իսմային Հանիյան հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում զիջումների գնալ, և պաղեստինյան ժողովրդի իրավունքներն ընդհանրապես չեն քննարկվելու բանակցությունների ժամանակ:

 

 Անկախ

Պաղեստինցիները շտապել են օգտվել 72-ժամյա զինադադարից


gaza (1)

Իսրայելական բանակի ստորաբաժանումները, որոնք հետ են քաշվել Գազայի հատվածից, տեղավորվել են սահմանի երկայնքով` հիմնվելով 72-ժամյա զինադադարի վրա: Չհրապարակվող աղբյուրները նշում են, որ իսրայելական կողմի գլխավոր նպատակը` Գազայում թունելների ոչնչացումը, իրականացվել է, և Գազայում մնալու պատճառ այլևս չկա: Սակայն եթե ՀԱՄԱՍ-ը չպահի զինադադարի պայմանները, ապա իսրայելական բանակը կրկին կմտնի Գազա:

Իսկ Գազայի բնակիչները շտապել են օգտվել 72-ժամյա զինադադարից: Ձկնորսները իջել են ծովափ և սկսել ձուկ որսալ: Նշենք, որ ձկնորսությունը պաղեստինցիների համար գոյության պահպանման հիմնական միջոցն է:

Իսպանիան դադարեցրել է զենք արտահանել դեպի Իսրայել

զենք

Իսպանիայի կառավարւթյունը հյատարարել է, որ դադարեցնում է Իսրայելին զենքի մատակարարումը: Սրա մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել, սակայն իսպանական լրատվամիջոցները, հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած աղբուրների վրա, հաստատում են, որ ստեղծված իրավիճակում Իսրայելին այլև զենք չի մատակարարվելու: Այս որոշումը կայացվել է ռազմական արտահանման կառավարական հատուկ հանձնաժողովի կողմից, որի մեջ ընդգրկված են եղել ԱԳ նախարարության, առևտրի և պաշտանության նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության մասնագետներ:

Նշենք, որ անցած տարի Իսրայելը Իսպանիայից 4,9 մլն եվրոյի զենք է գնել: Ամենից շատ զենք արտահանվել է դեպի Պարսից ծոցի երկրներ: 2013 թվականին Իսպանիան այս պետություններին 1,24 մլդ դոլարի զենք է մատակարարել: Ավելի վաղ Իսպանիան դադարեց զենք արտահանել դեպի Եգիպտոս, Լիբիա և Վենեսուելա:

Գազայում մեկ ամսում 10 լրագրող է զոհվել

gazeteciԳազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով վերջին մեկ ամսում ԶԼՄ-ների 10 ներկայացուցիչ է զոհվել` ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան: Բացի այդ ռմբակոծվել է լրատվական ծառայությունների 12 շենք, ինչպես նաև լրագրողների 16 տուն և ավտոմեքենաներ: Լրագրողների համար արյունոտ օր դարձավ հուլիսի 30–ը, երբ ԶԼՄ-ի 3 աշխատող զոհվեց, մի քանի հոգի վիրավորվեցին:

Անկախ

Գազայում 19 բուժաշխատող է զոհվել

doktorԳազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռազմական գործողությունների արդյունքում 19 բուժաշխատող է զոհվել, ռմբակոծվել է 17 հիվանդանոց և շտապ օգնության 35 մեքենա: Գազայում պաղեստինյան կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուսուֆ Աբու Ռիյշը, խոսելով առողջապահական ճգնաժամի մասին, հայտարարել է, որ Իսրայելը մշտապես խախտում է ՄԱԿ-ի բանաձևերն ու միջազգային իրավունքի նորմերը:

Անկախ

Իսրայելն իր ուժերը հեռացնում է Գազայի սահմանից

Israel_borderԻսրայելի բանակը սկսել է հեռանալ Գազայի սահմանի մոտակայքից, իսկ կառավարությունը հասկացրել է, որ հնարավոր է՝ վերանայի իր գործողությունները:

Կիրակի օրը բազմաթիվ տանկեր և այլ մեքենաներ հեռացել են Գազայից: Շաբաթ օրը վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռուստատեսությամբ հայտնել է, որ զորքերը կվերանայեն գործողությունը սահմանի տակ գտնվող Համասի ռազմական թունելների ոչնչացումից հետո: Անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ թունելների ոչնացման առաքելությունը չեղյալ է հայտարարվում:

Միևնույն ժամանակ, Նաթանյահուն Համասին զգուշացրել է, որ Իսրայելի վրա հրթիռներ արձակելու դեպքում անհավանական պատասխան կստանան:

Իսրայելը կիրակի օրը Գազայի հարավային մասում օդային հարձակում է իրականացրել՝ չնայած այն պնդումներին, որ իրենք պատրաստվում են վերջացնել 27 օր տևող հարձակումը Գազայի վրա: Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաների խոսքով՝ կիրակի օրը տեղի ունեցած հարձակման ընթացքում ինը պաղեստինցի է զոհվել:

 

Անկախ