Շոտլանդիայի մոտակայքում գտնվող կղզիներից մեկի բնակիչները այսպես կոչված «Սառցե դույլի մարտահրավերի» պատճառով մնացել են առաց ջրի:

Կոլոնսիում ջրի պահանջարկը աճել է, երբ շուրջ 135 բնակիչ ունեցող կղզում տարածվել է «Սառցե դույլի մարտահրավերը»:
Կղզու ջրամատակարարման համակարգը ավտոմատ անջատվում է ջրի կորուստը կանխելու համար, որից հետո այն պետք է կրկին միացվի:
Կղզու բնակիչներից մեկը հայտնել է, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում ջրի ինժեներները հինգ անգամ միացրել են ջրամատակարարումը:

Շոտլանդիա ջուր ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ջրամատակարարումը դադարել է ոչ աշխատանքային օրերի ընթացքում, սակայն բնակիչները կարող են օգտագործել կղզու վրա կուտակված ջրի պաշարները:
«Սառցե դույլի մարտահրավերին» մասնակցող անձի գլխին դույլով սառը ջուր են լցնում, որից հետո նա մեկ այլ անձի անուն է նշում՝ հրավիրելով նրան մասնակցել ակցիային:
ԱՄՆ-ը ցանկանում է կտրել Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև կապը. չեխ սենատոր
Պրահայում ցույց է եղել կիևյան իշխանությունների Լուգանսկում ու Դոմեցկում իրականացվող պատժիչ օպերացիաների դեմ: Ցուցարարների գլխավոր պահանջն է`անհապաղ դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունը: Ցույցին մասնակցել են քաղաքական գործիչներ, գործարարներ ու հասարակ մարդիկ: Նրանք կոլեկտիվ նամակ են գրել` հասցեագրված եվրոպական իշխանություններին: Մարդիկ ցանկանում են, որ ԵՄ պաշտոնյաները դադարեն պաշտպանել ԱՄՆ-ի դիրքորոշումնու ազդեն Կիևի վրա:
Կիևյան իշխանությունների հակառակորդները նման ակցիա էլ խոստանում են կազմակերպել Դրեզդենում, հաղորդում է “Россия 24”:
“ԵՄ-ն սերտ կապեր ունի ՌԴ-ի հետ: Ու դա անվտանգ չէ ամերիկյան տնտեսության համար: Մեզ ասում են, որ “ստոր” ռուսներն իրենց մարդասիրական ավտոշարասյունով հատել են Ուկրաինայի սահմանը, նրանք այդ դժբախտ մարդկանցեն օգնել, որոնց նկատմամբ իսկական գենոցիդ է սկսել հենց իր, սեփական կառավարությունը”,-հայտարարել է Չեխիայի խորհրդարանի սենատոր Յարոսլավ Դոուբրավան:
Ավելի վաղ Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչությանն աջակցության ակցիա է եղել Վարշավայում` ուկրաինական դիվանագիտական առաքելության շենքի առաջ: Մասնակիցները պահանջելեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ու ելույթեն ունեցել “օլիգարխների կառավարման ու Ուկրաինայի գործերին երրորդ դեմքերի միջամտության դեմ»:
Ֆրանսիայում հայտնի է նախարարաների նոր կաբինետի կազմը
Ֆրանսիայում հայտարարվել է նախարարների նոր կաբինետի կազմը: Կառավարությունը կշարունակի գլխավորել Մանուել Վալսը:Իրենց պաշտոններում են մնացել ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ինչպես նաև ֆինանսների նախարար Միշել Սալեն, փոխանցում է Вести.Ru-ն:
Նոր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնել է Էմանուել Մակրոն: Ավելի վաղ այդ պաշտոնում Առնո Մոնտեբուրն էր, որը քննադատում էր կառավարության տնտեսական քաղաքականությունը:
Կանանց իրավունքների գծով Նաջիթ Վալո-Բելքասեմը դարձել է Ֆրանսիայում կրթության առաջին կին նախարարը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Բենուա Ամոնին:
Մշակույթի նախախարի աթոռը զբաղեցրել է Ֆլեր Պելերինը, որն ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով քարտուղարն էր: Դրանից առաջ նախարարությունը գլխավորում էր Օրելի Ֆիլիպետին:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը, հայտարարելով, որ եկել է ժամանակը, որ Ֆրանսիան դիմակայի Գերմանիայի` ողջ եվրագոտում խիստ պատժամիջոցների քաղաքականությանը:
Բրիտանացի գործարարների սրտով չէ Շոտլանդիայի անկախացման գաղափարը
Ավելի քան 130 բրիտանացի գործարար Scotsman թերթում բաց նամակ ենհրապարակել, որտեղ շարադրել են իրենց մտքերը Շոտլանդիայի անկախացման դեմ, հաղորդում է ԲիԲիսի-ն:
Գործարարները ֆինանսական 4 հզոր ճյուղ են նշել, որոնք կարող են տուժել Շոտլանդիայի անջատման դեպքում:
Նրանցխոսքով, անհասկանալի է, թե հետո ինչ կլինի շոտլանդական տարադրամի ու հարկային համակարգի հետ, եթե Շոտլանդիան առանձնանա Միացյալ թագավորությունից:
Ավելի վաղ գործարարները հակառակը, հյուսիսային երկրի անջատման հավանականության օգտին էին արտահայտվում:
Շոտլանդիայի անկախացման հարցով հանրաքվեն տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին:
92 հազար ֆունտով բրիտանացի դիվանագետներին սովորեցրել են օգտվել Twitter-ից
Բրիտանիայի ԱԳ ու համագործակցության գործերով նախարարությունը, 2010-ից սկսած 92 574 ֆունտ ստեռլինգ է ծախսել դիվանագետներին սոցցանցերից օգտվելը սովորեցնելու նպատակով հատուկ դասընացներ կազմակերպելու համար, այդ թվում նաև Twitter-ից,հաղորդում է Lenta.ru-ն:
Դասընթացերը, որոնք առաջարկվում են գերատեսչության նաև արտասահմանյան աշխատակիցներին, ներառում են ուսուցում «սոցցանցերի կիրառումը ճգնաժամային իրավիճակում» թեմայով: Նպատակն այն է, որ բրիտանահպատակները պատրաստ լինեն սպառնալիքներին ու ուշադիր հետևեն տեղում կատարվող փոփոխություններին:
Անձնակազմին սովորեցրել են օգտվել Twitter-ից նաև այն պատճառով, որ Foreign Office-ի արտասահմանյան անձնակազմն այն օգտագործում է հասարակական կարծիքի մոնիթորինգի համար: Դիվանագետները սկսել են սոցցանցերն օգտագործել, որպեսզի հասարակայնությունը լավ հասկանա արտաքին քաղաքականության հարցերը, ինչպես նաև` այդ ոլորտում կարծիք ձևավորեն քաղաքացիական հասարակության մեջ :
Իսլանդիայում երկրաշարժ է եղել
Իսլանդիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հաղորդում է Вести.Ru-ն:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի մայրաքաղաքից 230 կմ հեռավորության վրա, որի օջախը 2 կմ խորության վրա է եղել:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինայում ռուս զինվորներ են ձերբակալվել
Երեքշաբթի օրը Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Դոնեցկի շրջանում տաս ռուս զինվոր է ձերբակալվել:
Ռուս զինվորները իրենց մոտ փաստաթղթեր և զենքեր են ունեցել:
Ռուսաստանը պարբերաբար ժխտում է Կիևի այն պնդումները, որ իրենք զորք և զենքեր են ուղարկում Ուկրաինա, որտեղ ուկրաինական զինված ուժերը պայքարում են ռուսամետ ապստամբների դեմ:
Ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, մեջբերելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ զինվորները սահմանապահներ են եղել և սահմանը հատել են պատահաբար:
Ադրբեջանն ու Ռումինիան կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները
Բուխարեստում կքննարկվեն Ադրբեջանի և Ռումինիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:
Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 27-28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զագիր Հասանովի՝ Ռումինիա կատարած այցի շրջանակներում: Այցը կկայանա Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչի Դուշայի հրավերով: Նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը:
Հաղորդագրությունում նշված է, որ կողմերը կքննարկեն նաև համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Վենետիկում սկսվել է կամուրջների «սիրո կողպեքների» դեմ ակցիան
Վենետիկում մեկնարկել է կամուրջներին ամրացվող «սիրո կողպեքների» դեմ ակցիան, գրում է Corriere Del Veneto.-ն: Նախագծի հեղինակը գրող, ու լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյն է: Նա իր եղբոր հետ ակցիայի խորհրդանիշ-բացիկ է մշակել, որի վրա պատկերված է սրտի նմանվող կողպեք է` «Բացիր քո սերը» կոչ- մակագրությամբ:
Ակցիայի մասնակիցները խնդրում են այդ բացիկներից փակցնել կամուրջներից կախված բոլոր կողպեքներին: Նշվում է, որ քաղաքային իշխանությունները հավանություն են տվել այդ ակցիային:
Ավելի վաղ էլ տեղեկություն էր ստացվել, որ Փարիզն առաջարկել է «սիրո կողպեքները» փոխարինել «սեր առանց կողպեքի» նշումով սելֆերով:
Հունաստանում 560 մեծահարուստ է հաշվվում ընդհանուր` 76 մլրդ կարողությամբ
Ըստ վերլուծական Wealth-X ընկերության, Հունաստանում 559 մեծահարուստ կա, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 76 մլրդ դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, այդ ժամանակ երկրում տնտեսական մեծ անկում է:
Ընկերության տվյալներով, մոլորակի 0,7% սուպերհարուստները վերասկում են համաշխարհային հարստության 41%-ը, եթե դրան ավելացվի նաև 7,7% «պարզապես հարուստների» թիվը, ապա կստացվի, որ մոլորակի բնակչության 8,3%-ն իրեն է ենթարկել ողջ աշխարհի հարստության 83,3%-ը:
Մյուս կողմից, բնակչության անապահով շերտերի 68,7%-ի ձեռքում ունի համաշխարհային հարստության միայն 3%-ն է գտնվում: Ընկերության կանխատեսմամբ, 2020-ին միլիարդատերերի թիվը կավելանա մինչև 3873-ի:
«Աշխարհի հարստությունները թաքցվում են օֆշորային գոտիներում կամ էլ, այսպես կոչված` հարկային նավահանգիստներում` 8,9 տրիլիոնի չափով, այդ թվում` 2,3 մլն` Շվեյցարիայում»,գրում է հունական «Վիմա» թերթը
Չնայած 2008-ին համաշխարհային ճգնաժամին, որին հետևեց ամերիկյան ներդրումային Lehman Brothers ընկերության սնանկացումը, էկոնոմիկայի էլիտաները կարողացան մի քանի անգամ բազմապատկել իրենց սեփականությունը: Այդ ժամանակ էլ Հունաստանում, շուրջ 16 հազար ընտանիք հունական բանկերի մասնագիտացած բաժինների միջոցով միլիոնավոր եվրոներ է ներդրել տարբեր ակտիվներում ու իրենց կապիտալն այդպիսով բազմապատկել:
Ամենաշատ միլիարդատերերով քաղաքներ են համարվում Նյու Յորքը, Հոնկոնգը, Մոսկվան, Լոնդոնը, Մումբայը, Սինգապուրը, Պեկինը, Փարիզը, Էր-Րիյադն ու Դուբայը:
Մարիո Բալոտելլին պայմանագիր է ստորագրել Լիվերպուլի հետ
Լիվերպուլը Իտալիայի Միլանի հարձակվող Մարիո Բալոտելլիի հետ պայմանագիր է ստորագրել:
Մանչեստր Սիթիում 2½ տարի մնալուց ինը ամիս անց Բալոտելլին վերադառնում է Անգլիայի Պրեմիեր լիգա՝ փոխարինելով համաշխարհային ֆուտբոլի տաղանդավոր աստղերից մեկին՝ Լուիս Սուարեսին:
Լիվերպուլը 130 միլիոն դոլարով Սուրաեսին Բարսելոնային վաճառելուց հետո ցանկանում է ուժեղացնել իր հարձակողական կազմը:
Սիթիի կազմում եղած ժամանակ Բալոտելլին չորս անգամ հեռացվել է մարզադաշտից, ինչպես նաև ներգրավվել է մի միջադեպում, որից հետո նրա լոգարանը հայտնվել էր հրավառության մեջ:
Ֆրանսիայի վարչապետը կառավարությունը ցրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել նախագահին
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը օգոստոսի 25-ին երկրի նախագահՕլանդին կառավարությունը ցրելու մասինդիմում է ներկայացրել, հաղրդում է ИА «Росбалт».-ը:
Պատճառը վարչապետի ու էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուռի հետ կառավարության քաղաքականության հարցերումտարաձայնություններն են:
Նոր կառավարությունը կնշանակվի օգոստոսի 26-ին` Վալսի ներկայացմամբ: Օլանդը Վալսին խնդրել է թիմ ձևավորել, որը երկրի համար իր պլաններին կարող է պատասխանել:
Նախագահ Օլանդը կառավարող կուսակցության մունիցիպալընտրություններում մարտի վերջին կրած պարտությունից հետո որոշեց վերադասավորումներ կատարել կառավարությունում ու նոր կառավարության ձևավորման գործը հանձնարարեց 51-ամյա Մանուել Վալսին, որն ավելի վաղ զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը:
Ռուսական օգնության տասնյակ բեռնատարներ հեռանում են Ուկրաինայից
Շաբաթ առավոտյան մի քանի տասնյակ ռուսական օգնության բեռնատարներ մեկ օր առաջ առանց թույլտվության Ուկրաինայի սահմանը հատելուց հետո հեռացել են Ուկրաինայից:
ԵԱՀԿ-ի տեղեկություններով՝ այդ բեռնատարները ընդգրկված են եղել ուրբաթ օրը արևելյան Ուկրաինա ուղարկված 227 մեքենանրի շարքում:
Ռուսաստանը հայտնել է, որ բեռնատարները մարդասիրական առաքելություն են իրականացնում, սակայն միջազգային ուժերը այս քայլը բնորոշել են որպես Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում:
Ուկրաինայի սահմանային անցակետի հսկիչ ծառայության մամուլի բաժնից հայտնել են, որ իրենք հետ վերադարձող ռուսական առաջին բեռնատարներին նկատել են ուրբաթ կեսօրին, սակայն չեն կարող հաստատել, թե ընդհանուր առմամբ քանի մեքենա է վերադարձել:
Իսպանիայում ֆերմերներն ի նշան բողոքի այրել են ԵՄ դրոշը
Իսպանիայում Կատալոնիայի երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի ներկայացուցիչներն այրել են ԵՄ մի քանի դրոշ` ի նշան Արևմուտքի պատժամիջոցների դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումներին հետևածԲրյուսելի գործողությունների դեմ բողոքի:
Ինչպես El Pais-ն է հայտնում, նրանք մի քանի տ նեկտարին ու դեղձ են թափել Լերիդա քաղաքի կառավարական շենքի առջև, ու այդ մրգաբլուրների վրա Եվրամիության դրոշներ տնկել, որոնք հետո այրել են:Նրանց խոսքով, իսպանական մրգի արտահանման խնդիրը լուծելու նպատակով ԵՄ ընդունած որոշումներ նուղղված են օգնելու արտադրողներին`շրջանցելով հենց իրենց` ֆերմերներին: «Կարևոր չէ, թե որքան գումար է
հատկացնում Բրյուսելը, 155 մլն եվրո, ե 1,5 հազար: Ինչպես և ճգնաժամի դեպքում էր…բոլոր հատկացված գումարները կառավարական օրգաններ, սոցապահովագրություն են գնում ու այն ընկերություններ, որոնք զբաղվում են մթերքի փաթեթավորմամբ ու տեղափոխմամբ, իսկ ֆերմերները ոչինչ չեն ստանում»,հայտնել է ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է հատկացնելու գյուղատնտական ապրանքարտադրողներին` Ռուսաստանի կողմից եվրոպական արտադրանքի մատակարարման սահմանափակումներից հետո: Իսպանացի շատ ֆերմերներ նման որոշումը նվազ արդյունավետ են համարում:
Ռուսական օգնությունը շարժվում է դեպի արևելյան Ուկրաինա
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ սահմանում օրեր շարունակ պահված ռուսական օգնությունը վերջապես շարժվում է արևելյան Ուկրաինայի Լուգանսկ քաղաք:
Այնուամենայնիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ իրենք անվտանգության նկատառումներով, այլևս չեն չեն ուղեկցում ավտոշարասյանը:
Կարմիր խաչի դիտորդները պետք է ուղեկցեին ավտոշարասյանը, սակայն անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով որոշել են հետ կանգնել:
Հինգշաբթի գիշերը Ռուսաստանի և Ուկրաինայի մաքսային անցակետերից դուրս են եկել 34 բեռնատարներ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ Ուկրաինային մեղադրում է ավտոշարասյունը կանգնեցնելու նպատակով ենթատքստեր հորինելու համար և այդ նույն ժամանակ ինտենսիվացնելով հարձակումները Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ռուսամետ ապստամբների դեմ:
Նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի առաջնորդները դիտմամբ հետաձգում են մարդասիրական օգնության տրամադրում այնքան ժամանակ, մինչև արևելյան շրջաններում այն ստացող մարդիկ չմնան:
ՄԱԿ-ի տեղեկություններով արևելյան Ուկրաինայում ապրիլի կեսերից մինչ հիմա տեղի ունեցող մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 2,000 մարդ, վիրավորվել է գրեթե 5,000-ը:
Բրիտանիայի տարածաշրջանային դեսպանները հավաքվել են Բաքվում
Տարածաշրջանի բրիտանացի դիվանագետները ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Վրասատանում և Հայաստանում Միավորված Թագավորության դեսպանների` Ալքսանդրա Հոլ Հոլի, Կետրին Ջեյն Լինչի, ինչպես նաև Ստամբուլում գլխավոր հյուպատոս Լի Թյուրների այցը սկսվել է օգոստոսի 20-ից և կավարտվի այսօր երեկոյան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով դեսպանատան թվիթերյան էջին, Բաքվում է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության` անվտանգության և տարածքային հարցերով զբաղվող ներկայացուցիչը:
Դիվանագետները Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգի հետ մեկտեղ տարածաշրջանային հարցերին վերաբերող խորհրդակցություն կ
Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Վիներ Նոյշտադտի քաղաքապետի հետ
Օգոստոսի 20-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Վիներ Նոյշտադտ (Wiener Neustadt) քաղաքի քաղաքապետ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնհարդ Մյուլլերի հետ:
Վիներ Նոյշտադտի քաղաքապետի և ավագանու անդամների հետ քննարկվեցին Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սկզբնավորման, մասնագետների փոխանակման հարցերը, ինչպես նաև հայաստանյան քաղաքներից մեկի հետ փոխգործակցության սկզբնավորման հնարավորությունները:
Անգելա Մերկելը հանձնարարել է հետախուզել ողջ Թուրքիան
Գերմանիայի ազգային անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը, խոսելով Գերմանիայի կողմից Թուրքիայում իրականացվող գաղտնալսման շուրջ սկանդալային լուրերի մասին, նշել է, թե կանցլեր Անգելա Մերկելը հատուկ ծառայություններին հանձնարարել է հետախուզություն անցկացնել Թուրքիայի ողջ տարածքում: «Թուրքիան տարածաշրջանում մեծ նշանակություն ունեցող երկիր է: Այդ պատճառով էլ որպես թիրախ ընտրվել է ոչ թե Թուրքիայի մի հատվածը, այլ ողջ երկիրը: Մասնավորապես հետախուզման առարկա են հանդիսանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, նավթային ուղիները, ահաբեկչության դեմ պայքարը»,-նշվել է անհայտ աղբյուրի կողմից:
Le Vif.Բելգիայի վարչապետի կարևոր տեղեկություններով նոթբուքն են գողացել
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոթբուքն են գողացել` կարևոր տեղեկություններով, հաղորդում է Le Vif-ն:
Տեղեկությունների համաձայն, նոթբուքը գողացել են քաղաքական գործչի ծառայողական ավտոմեքենայից: Այդ պահին վարչապետը ֆիթնես-սրահում է եղել, իսկ նրա վարորդը` գրախանութում: Գողացված նոթբուքում Բելգիայի թագավորական ընտանիքի ու քաղաքականության մասին կարևոր տեղեկություններ էին;
Դի Ռուպոն ու նրա վարորդն արդեն դիմել են ոստիկանություն:
70-ամյա տղամարդը 12 ժամում լողալով անցել է Լա-Մանշը
70-ամյա ավստրալացի Սիրիլ Բելդոկը լողալով 12 ժամ 45 րոպեում կտրել-անցել է Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա ձգվող Լա-Մանշ նեղուցը, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:
Նրան սատարող խումբը թվիթերում այդ առաքելության ընթացքի մասին տեղեկություններ է հրապարակել: Շուրջ 30 տարի առաջ, Սիդնեյի բնակիչը մեկ անգամ արեն հատել է այդ տարածությունը ու ողջ ընթացքում մի քանի կանգառ է արել շոկոլադ ու հյութ խմելու համար:
Ընդ որում, տղամարդը նշել է, որ մանուկ հասակում ջրի հանդեպ վախ է ունեցել ու տառապել է շնչառական ուղիների խնդիրներից:
Նրան կարող է լուրջ մրցակից հայտնվել` Ավստրալիայից 73-ամյա մի կին, ով նույնպես որոշել է հատել այդ տարածությունը:


