Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

25 բռնցքՉինաստանի Նանջինգ քաղաքում պատանեկական օլիմպիական խաղերի ծրագրով անցկացվող բռնցքամարտի մրցաշարում 81 կգ քաշայինների պայքարում  բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը, որը մեդալի համար մրցամարտում առավելության հասավ անգլիացի Ռիլեյ Վիդալի նկատմամբ:

Մեր երկրի ներկայացուցիչը  հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, սակայն  կիսաեզրափակչում զիջել էր Ղազախստանի պատվիրակին:

Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը

 Սբ. Աստվածածին եկեղեցիՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արարատի մարզի Նորաբաց համայնքում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը:

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանից իրատեսական սպասելիքներ կան առաջիկա պատանեկան օլիմպիական խաղերում

ագanush_grigoryanՄասիսի Գայ գյուղի բնակիչ է բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը: Իր անվան բովանդակությանը լիովին համապատասխանում է 17-ամյա աղջկա ներքին էությունը և արտաքին հմայքին: Իսկապես, շատ անուշիկ  աղջիկ է մեր հիանալի չեմպիոնուհի Անուշը: Նա   աշխարհի պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր է  / 2013 /,  աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե դափնեկիր  / 2014 /   ւ հիմա էլ ակնկալում ենք, որ Նանջինգում  կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերից մեր  չեմպիոնուհին կրկին պարզճակատ հայրենիք  կվերադառնա:

Հայաստանի երտասարդական հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը  չի սիրում  նախապես խոստումներ տալ, գուշակումներ անել: Բայց զրույցի ժամանակ ասաց,  որ Նանջինգի օլիմպիական  խաղերում աղջիկների 51 կգ քաշային կարգում հայտավորված մարզուհիներից ութի ընդհանուր պատրաստականությանը մեր մարզուհին քաջածանոթ է:  Ավելին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընդամենը եկու ամիս առաջ անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում  Անուշի առջև իրենց զենքերը վայր դրած հինգ մրցակցուհիներից  երկուսը ` Չինաստանի  և Ղազախստանի ներկայացուցիչները, հանդիսանում  էին   աշխարհի   պատանիների և երիտասարդների առաջնությունների չեմպիոններ: Չենք կասկածում, որ  նույն սցենարը կկրկնվի  նաև  նանջինգյան ստուգատեսում, մանավանդ, որ Անուշի կողքին կլինի նրա  անձնական մարզիչ  Խաչիկ Խաչատրյանը:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

 

Հայաստանի պատանի բռնցքամարտիկների հարուստ ավարը Սոչիում

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի պատանի բռնցքամարտիկները Սոչիում մասնակցել են  ԽՍՀՄ հերոս Մարտիրոս Նագուլյանի անվան 29-րդ միջազգային մրցաշարին:

Նրանք նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Հաղթող են դարձել՝ 44,5 կգ քաշային Գարեն Բարոյանը, 48 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 52 կգ քաշային Արման Բազեյանը , 56 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը և 62 կգ քաշային Գոռ Ներսեսյանը:

Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը Քութաիսիում

Գևորգ ՊետրոսյանՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ երիտասարդ բռնցքամարտիկները: Նարեկ ՄանասյանՈւրախությամբ պետք է նշենք, որ Վրաստան մեկնած մեր բոլոր  մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ, ընդ-որում մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվոր հարթակի ամենավերին աստիճանին :  Ոսկե մեդալ են նվաճել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը : Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը և 60 կգ քաշային Սամվել Մելիքյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:

Անկախ

Հայաստանի բռնցքամարտիկները Չեխիայում տիրացան 4 մեդալի

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի բռնցքամարտիկները Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում տիրացան 4 մեդալի:

75 կգ քաշային Արման Հովիկյանը դարձավ ոսկե մեդալակիր: 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը ճանաչվեցին երկրորդը, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը բավարարվեց բրոնզե պարգևով։

Հունիսի 8-14-ըմեր բռնցքամարտիկները  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Հայաստանի երեք բռնցքամարտիկ հանդես կգա Չեխիայի միջազգային մրցաշարի եզրափակչում

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՉեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում անցկացվող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը եզրափակչում հանդես գալու իրավունք են ստացել:

Կիսաեզրափակչում   Երիցյանը տեխնիկական նոկաուտով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Սաղաթելյանին, Դարչինյանն առավելության է հասավ իտալացի Ալֆոնսո Դի Ռոսսոյի,  Հովիկյանը` իռլանդացի Կոնոր Կոյլի նկատմամբ:

56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակչում զիջեց Հոլանդիան ներկայացնող Էնրիկո Լա Կրուզին և բրոնզե պարգև կստանա:

Հայաստանի բռնցքամարտիկները Չեխիայում կազմակերպված միջազգային մրցաշարում

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՉեխիայում  Ուստի Նադ Լաբեմ քաղաքի մարզապալատի ռինգում մեկնարկած բռնցքամարտի ավանդական միջազգային մրցաշարին մասնակցում են մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ:

64 կգ քաշային Գոռ Երիցյանը հաղթեց է Մոնղոլիայի ներկայացուցիչ Նորովբալ Օտգոնտոմորին: 75 կգ քաշային Արման Հովհիկյանը նոկաուտով առավելության հասավ չեխ Ժոզեֆ Պալվիսի նկատմամբ: Իսկ ահա,60 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կրասնիտչկինին:

Հայ բռնցքամարտիկների սև օրը Մակաոյում

221474231401546886Չինաստանի Մակաո քացաքի մարզապալատում սև օր էր հայ բռնցաքամարտիկների համար:

Աշխարհի նախկին չեմպիոն, կիսաթեթև քաշային, 38-ամյա Վիկ Դարչինյանը  5-րդ ռաունդում նոկաուտով պարտվեց ջամայկացի, WBA վարկածով աշխարհի չեմպիոն, 28-ամյա Նիկոլաս Ուոլթերսին:

Չինաստանի Մակաո քաղաքում կայացած մենամարտում կիսաթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուոլթերսը հաղթեց նոկաուտով: 38-ամյա Դարչինյանը ռինգի հատակին հայտնվեց 5-րդ ռաունդում:

IBF վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդ Ալեքս Միսկիրտչյանը, որը ներկայացնում է Բելգիան, մրցեց ռուսաստանցի Եվգենի Գրադովիչի հետ և նույնպես պարտվեց:

 

Ի դեպ, 6-րդ ռաունդում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Միսկիրտչյանը նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն Գրադովիչն առավելության հասավ միավորներով: Մրցավարների կայացարած որոշումը միաձայն  էր՝ 119:110, 119:110, 118:110:

Սյուզի Կենտիկյանը հաղթեց նոկաուտով

221474611401612878Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կետիկյանը Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում կայացած մրցամարտում պաշտպանեց իր կոչումը:  Գերմանիան ներկայացնող 26-ամյա մարզուհին նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն, հարավային Կորեայի ներկայացուցիչ Դան Բի Քամին: Հանդիպման վերջակետը դրվեց 9-րդ ռաունդում:

Հայաստանի բռնցքամարտիկների ձախողակ մեկնարկը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզուհին էլ պարտվեց առաջին իսկ հանդիպումում:

49 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը 1:2 հաշվով զիջեց հունգարացի Վիրգինիա Բարանկային, իսկ Աշխեն Հովհաննիսյանը 0:3 հաշվով պարտվեց Թուրքիքյի ններկայացուցիչ Գանզե Բասարին:

 

Դարչինյանը գիտակցում է, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի հետ

վդDarchinyan_grand_arrival_140528_001aՄայիսի 31-ին կիսաթեթև քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին (39-6-1, 28 նոկաուտ) լուրջ փորձություն է սպասում: Նա ուժերն է չափելու WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսի հետ (23-0, 19 նոկաուտ): Հայ բռնցքամարտիկն արդեն ժամանել է Մակաո:
Դարչինյանը հայտել է, որ վստահ է իր ուժերին, թեև գիտակցում է, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի հետ:

«Դիտել եմ նրա մրցմարտերի տեսագրությունները: Ուոլթերսը շատ փորձառու է: Բայց ես ավելի ուժեղ եմ: Հուսով եմ՝ Դոների հետ կրկին մենամարտելու հնարավորություն կունենամ: 2-րդ մենամարտում ես միայն մեկ  սխալ թույլ տվեցի, որն էլ ճակատագրական եղավ»,- պարզաբանել է Դարչինյանը:

Պրոֆեսիոնալ հայ երկու բռնցքամարտիկին էլ լուրջ փորձություն է սպասում

ամlex-miskirtchian1Չինաստանի Մակաո քաղաքի ռինգում մայիսի 31-ին IBF վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների չեմպիոնական գոտին կվիճարկեն Բելգիայի դրոշի ներքո հանդես եկող  Ալեքսանդր Միսկիրտչյանը (24-2-1, 9 КО) և ռուսաստանցի Եվգենի Գրադովիչը (18-0, 9 КО):

Նույն երեկոյի ընթացքում նույն մարզահամալիրում  կիսաթեթև քաշային Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 КО) ուժերն է րափելու WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլտերի (23-0, 19 КО) հետ:

Այնպես որ, պրոֆեսիոնալ հայ երկու բռնցքամարտիկին էլ լուրջ փորձություն է սպասում:

Կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը

 բռնցքամարտ, Հայաստանի հավաքական, Վրաստանի հավաքական

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մայիսի 17-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգերում  կայացավ 8 մենամարտ , որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ մեկ մենամարտում գրանցվեց մարտական ոչ ոքի: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի և Արթուր Մովսիսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լևան Կաչարավային , իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ: 69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի և Լաշա Գրիգլյանի մենամարտում  մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում  տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի և Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ- ոքի:

Մրցումների  ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70 ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին: Ծննդյան 60 ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

 

 

 

 

 

Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մտադիր է մինչև տարեվերջ ևս երկու մրցամարտ անցկացնել

արթուր աբրահամԱյսօր Երևանում լրագրողներին հանդիպելով  WBO վարկածով գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, նշեց, որ ընթացիկ մրցաշրջանում մի շարք բարդ մրցամարտեր է անցկացրել, և ամենադժվարինը եղել է Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի հետ, քանի որ, նրան հաղթելուց հետո, երկու տարի անց իրեն է վերադարձրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ մայիսի 3-ին  Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկին հաղթել է խորամանկությամբ: «Միայն ձախ ձեռքով էի մենամարտում, քանի որ վնասվածք ունեի: Մրցակիցս այդ մասին չգիտեր, հակառակ դեպքում՝  բարդություններ կունենայի, Սյեկլոչան կաշխատեր այդ ուղղությամբ:Մինչև տարվա վերջ` օգոստոսին և դեկտեմբերին, մտադիր եմ  ևս երկու մրցամարտ անցկացնել: Մի քանի օր Հայաստանում կմնան, որպեսզի հանգստանամ»,- ասաց նա:

34-ամյա բռնցքամարտիկը չթաքցրեց, որ ինքն էլ լավ է գիտակցում, որ գալու է այն օրը, երբ հրաժեշտ է տալու մեծ սպորտին, բայց մտադիր է դեռ երկու տարի ռինգում մնալ: «Հետո կյանքս հիմնովին կփոխեմ, կապրեմ այնպես, ինչպես ուզում եմ, կուտեմ, կխմեմ այն ամենը, ինչ ուզում եմ: Իսկ առայժմ` պետք է մտածեմ ինձ սպասող մրցամարտերի մասին»,- պարզաբանեց հանրածանոթ բռնցքամարտիկը։

 

 Անկախ

Կլիչկոյի և Պանետյերիի հարսանիքը հետաձգվել է` քաղաքական իրավիճակի հետ կապված

կլիFZK9cxoT6IjLBTiDbbjN_tnՊրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում չորս վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և ամերիացի դերասանուհի Հայդեն Պանետյերիի հարսանիքը չի կայանա: Նրանք սպասելու են մինչև  Ուկրաինայում քաղաքական վիճակը կայունանա։

Նրանք նշանվել են  դեռ 2013 թվականի հոկտեմբերին, սակայն հարսանիքի նախապատրաստությունը հետաձգվել է։

«Այն ամենը, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, անկասկած, անդրադառնում է նաև մեր ծրագրերի վրա։ Սակայն ժամանակ դեռ ունենք»,- ասել է ամերիկացի դերասանուհին։

Հավելենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում կկայանալու են նախագահական ընտրություններ։

Արթուր Աբրահամի 40-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

3Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում կայացած մրցամարտում պաշտպանեց իր կոչումը: Նա հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Մրցավարները  առավելությունը հայ մարզիկին տվեցին հետևյալ հաշիվներով` 116:113, 116:112, 119:110:

34-ամյա Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր 40-րդ հաղթանակը տարավ:

Ի դեպ, վերջին մրցամարտից հետո նա ուշագրավ հայտարարություն է կատարել, ասելով. «Արդարանալու միտում չունեմ, բայց մրցում էի  միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատները կոտրվել էին դեռ նախորդ հանդիպման ժամանակ: Մրցամարտին նախապատրաստվելիս շատ եմ աշխատել ձախ ձեռքի հարվածները կատարելագործելու ուղղությամբ»:

 

Արթուր Աբրահամի հերթական փորձությունը Բեռլինում

աա40155Մայիսի 3-ին Բեռլինում կկայանա գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռցքամարտիկների WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և այդ կոչման հավակնորդ Նիկոլա Սյեկլոցայի (Չեռնոգորիա, 26-1, 8 նոկաուտ) մրցամարտը:

Նախօրյակին կայացած կշռման արարողության ժամանակ բռնցքամարտիկներն ունեցել են գրեթե նույն քաշը: Աբրահամը կշռել է 76,1 կգ, Սյեկլոցան՝ 76,2 կգ:

Բուքմեյքերները հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս հայ բռնցքամարտիկին:

Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1,07 գործակցով, մինչդեռ նրա մրցակցին ունի 7 գործակից: Ոչ- ոքիի համար սահմանված է շատ բարձր գործակից`35:

 

Արթուր Աբրահամը ցանկանում է ռինգում մնալ ևս 2-3 տարի

աա արթուր աբրահամ31457WBO վարկածով գերերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հայտարարել է, որ ցանկանում է ռինգում մնալ ևս 2-3 տարի:

Նա պարզաբանել է, որ  դեռ ներուժ ունի աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ մրցամարտեր անցկացնելու համար:

«Ցանկանում եմ ռևանշ-մրցամարտեր անցկացնել այն բռնցքամարտիկների հետ, որոնց պարտվել եմ, մասնավորոպես` Անդրե Ուորդի: Առայժմ կենտրոնացած եմ մայիսի 3-ին Սյեկլոցայի հետ կայանալիք մրցամարտի վրա»,- ասել է 34-ամյա հայ բռնցքամարտիկը:

Աբրահամը Սյեկլոցայի հետ հանդիպում է անցկացնելու Բեռլինի «Վելոդրոմ» մարզապալատի ռինգում:

Հարուստ ավար Բելգրադում և Պոդգորիցայում կազմակերպված բռնցքամարտի միջազգային մրցաշարերում

10169444_1Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը hաջող մրցելույթներ է ունեցել  Բելգրադում (Սերբիա) և Պոդգորիցայում (Չեռնոգորիա) կայացած միջազգային մրցաշարերում: Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճել են 11 մեդալ, որոնցից չորսը՝ ոսկե։

Պոդգորիցայում առաջին տեղն են զբաղեցրել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանը և 91 կգ քաշային Նարեկ Մելքոյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի: Պոտգորիցայի միջազգային մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել Արման Դարչինյանը, որը իր բոլոր մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է տարել:

Բելգրադում ոսկե մեդալներ են նվաճել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Այս մրցաշարում Արմանը ճանաչվել է նաև լավագույն մարզիկ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանն երկրորդն էին, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը նվաճել են բրոնզե մեդալներ։