«Մեզ նման եվրոպաներ պետք չեն». Կոմիտաս վարդապետը սարսափած է (տեսանյութ)

Կոմիտաս-վարդապետ-Հովնանյան«ԱՍԵՔ ՈՉ ԱՅՆՊԻՍԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ՈՐԸ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՔԱՐՈԶՈՒՄ, ԱՅԼ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ, ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԵԶ ՆՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ…»,-այս խոսքերն իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ անդրադառնալով Իտալիայում 60 տարեկան տղամարդու և 11-ամյա աղջկա սիրավեպի մասին լրատվամիջոցներով տարածված լուրին և մանկապղծությանը վերաբերող մի տեսանյութի:

Հոգևորականը մասնավորապես գրել է. «Դեռ չի անցել 24 ժամ, երբ անդրադարձանք Իտալիայում տեղի ունեցած խայտառակությանը` 60 տարեկան տղամարդու սիրային կապը 11 տարեկան աղջնակի հետ, և ահա մեկ այլ նորություններով հայտնված տեսահոլովակ, որը բարձրացնում է մեկ ուրիշ խայտառակություն։ Նորվեգիայում ընդունված արյունապղծության-ինցեստի օրենքը։ Այս խնդիրներին առաջին անգամը չէ, որ անդրադառնում եմ, որպեսզի մեր որոշ «մտավորականներ» հասկանան, թե 21-րդ դար կարիք չունենք մտնելու այլասերված, անբարո և սրբություններից ձերբազատված…։ Որքան էլ դարվինյան արհեստածին ուսմունքը, թե մարդը կապիկից է առաջացել, դառնա ոմանց համար համոզեցուցիչ, սակայն մարդուն կարքը չունենք տանելու ետ, դեպի կապկա-անասնային վիճակ, այլ պահենք նրան իր բարձունքում կանգնած, որպես աստվածաստեղծ էակ, որն արարվել է աստվածային պատկերով։ Մի փորձեք փոխել այդ պատկերը շինպանզեյական, կամ՝ օրանգուտանյան կերպարով…
Նայեք այս տեսաֆիլմը և մտածեք վերջապես, թե ինչպես եք դուք դաստիարակում ձեր զավակներին, այլապես կան ՆՐԱՆՔ, որոնք այս կերպ են դաստիարակելու ձեր զավակներին…»,-գրել է նա:


Անկախ

 

Երևան-Սևան ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքում բուք է

загруженное (1)ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Ախուրյանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունու ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երևան – Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու  Մեղրու լեռնանցքում` բուք:

Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի,  Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի,  Նոյեմբերյանի,  Տավուշի, Սիսիանի,  Գորիսի, Կապանի և  Մարտունու  տարածաշրջաններում տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

                                                        

Անկախ

 

Ես պատրաստ եմ վճարել 5% ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար

551528_376535952460870_1393829428_n

«Դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումենրին» նախաձեռնության անդամ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում վերջնականապես փակվեց այսօրվա թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու հարցը: Կուտակային համակարգի արդյունքում մեզ խոստանում են արժանապատիվ թոշակ 30-35 տարի անց, այսինքն դրանով ասվում է, որ միակ լուծումը դա է. մինչ այդ Հայաստանում նորմալ թոշակ չեն ստանալու:

Իսկ ո՞վ պետք է մտածի մեր ծնողների թոշակների մասին, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ կառուցել են մեր երկիրը, ովքեր իրենց պայքարի շնորհիվ պարգևել են մեզ անկախ Հայաստան և Արցախ: Իսկ մենք ի՞նչ ենք արել:
Սերունդների համերաշխությունը տնտեսական կատեգորիա չէ, այլ բարոյական արժեհամակարգի կաևորագույն մաս: Ծնողների կենսաթոշակի մասին մտածելը յուրաքանչյուրիս պարտքն է:

Ես դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումներին, ոչ միայն նրա համար, որ չեմ վստահում իշխանություններին, ես դեմ եմ ոչ միայն համար, որ չեմ վստահում ներդրողներին, ես դեմ եմ, որովհետև ուզում եմ այսօր մեր ծնողների համար ապահովել արժանապատիվ կենաթոշակ:
Ես պատրաստ եմ վճարել 5 տոկոս ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար»-գրել է նա:

 

Անկախ

Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հատվածում արգելափակվել են ավտոմեքենաներ

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելՓետրվարի 1-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Ստեփանակերտ-Հադրութ հատվածում ավտոմեքենաները` թվով 5 ավտոմեքենա, մերկասառույցի հետևանքով հայտնվել են խցանման մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Գորիս-Բերձոր ավտեճանապարհի 45-րդ կմ-ին:
ԼՂՀ փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրշեջ-փրկարարաները արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա, որոնք շարունակում են ընթացքը: Ուղևորներ` 1948թ ծնված Դ. Մ.-ը, 1969թ. ծնվ.  Ա. Գ.-ը, 1980թ. ծնվ. Ս. Ս.-ը, 1994թ. ծնվ. Մ. Գ.-ը, 1996թ. ծնվ. Բ. Ի.-ը և 1998թ. ծնվ. Ն. Մ.-ը տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ` գիշերելու նպատակով:

Անկախ

Ավտոմեքենա է գլորվել ձորը

ԱվտովթարՓետրվարի 1-ին, ժամը 03.47-ին տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայրից քիչ հեռու նկատել է արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մոտեցել «Գորիսի» ՃՇՇ-ի «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսֆագեն» մակնիշի 35 OV 734 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Բ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 35 NO 372 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ.):

Անկախ

Արծվիկ Մինասյանը դիմել է ՍԴ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար


arm137872542394
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված իր դիմումը, որը ներկայացնում ենք ստորև.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Բարձր դատարան,
2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:
Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ: Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը՝ տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով, խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին, ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները, ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:
Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թվականի հունվարի մեկից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը: Սա տարիքային խտրականության դրսևորում է և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի խախտում:
Հուսով ենք` այս միջնորդությունը կարժանանա անհրաժեշտ ուշադրության և կստանա դրական լուծում,-:

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչ՝
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
31 հունվարի 2014 թվական

 

Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով

02.02.12-7697Ձմեռ ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար  ճանապարհահատվածով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Անկախ

 

Ներկայացվել է Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը

քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են,որԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը:

Վահե Նիկոյանը, խորհրդին ներկայացնելով Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, ընդգծել է, որ այն կազմվել է գործող օրենսդրությանը համապատասխան և հնարավորին մանրամասն:

Նախքան հաշվետվության ներկայացումը, Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևան քաղաքի 2014 թվականի տարեկան ինտերակտիվ բյուջեն, որը փորձնական գործարկվել էր դեռ 2013 թվականի տարեվերջին, իսկ այժմ արդեն հասանելի է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

«Ինտերակտիվ բյուջեն հասանելի է յուրաքանչյուր բնակչի: Այն հնարավորություն է տալիս, չսպասելով եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացմանը, յուրաքանչյուր պահի առցանց տեղեկատվություն ստանալ մայրաքաղաքի ֆինանսական անցուդարձից՝ բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի և դրանց վրա կատարվող ծախսերի կտրվածքով։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի բյուջեի առավել թափանցիկության ապահովմանն ու հավանության կարժանանա մեր բնակչության կողմից»,- նշել է քաղաքապետի տեղակալը՝ ավելացնելով, որ ծրագիրը մատչելի է  նաև բջջային հեռախոսների միջոցով:

Այնուհետ Վահե Նիկոյանը առավել ամփոփ ներկայացրել է 2013-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները:

Մասնավորապես Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված եկամուտներին անդրադառնալով՝ նշվել է, որ դրանք կազմել են 63,667,925.2 հազ. դրամ, ինչը 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավելի է 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչը 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով: Այսինքն, եկամուտների հավաքագրման առումով առկա է տեսանելի առաջընթաց։ Տարեկան եկամուտներին մասով նշվել է, որ  հարկային եկամուտների և տուրքերի մասով 2013 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 12,004,407.3 հազ. դրամ, իսկ 2012 թվականին՝ 11,357,325.3 հազ. դրամ, այսինքն փաստացի կատարողականը նախորդ տարվա համեմատ 647,082.0 հազ. դրամով կամ 5.7%-ով ավելի է։

Նախորդ տարվա ընթացքում եկամուտների հավաքագրման գործընթացի վերլուծության արդյունքում Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունների մի շարք առաջարկներ, որոնք միտված են լինելու եկամուտների հավաքագրման գործընթացն էլ ավելի արդյունավետ և կանոնակարգած դարձնելուն։

Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են  62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի  95.0%-ը: Եվ չնայած որ 2013 թվականի ծախսերի ծավալը 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով ավելի է, այնուհանդերձ, գնումների գործընթացում առաջացած խնայողությունները հնարավորություն են տվել 5% ով տնտեսել տարեկան կտրվածքով նախատեսված ծախսերը։

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեն կատարվել է 1,506,262.9 հազ. դրամ հավելուրդով՝ նախատեսված 537,155.4 հազ. դրամ պակասուրդի  դիմաց, պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:

2013 թվականի ծախսերի հետ կապված՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է, որ փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 97.6%: Ընդամենը փաստացի ծախսերից 54,433,659.5 հազ. դրամը կամ 87.6%-ն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 7,728,002.8 հազ. դրամը կամ 12.4%-ը կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), ինչպես նաև 8, 929, 505.2 հազ. դրամի ծախսեր իրականացվել են ոչ միայն ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի հաշվին: Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության) ծախսերը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 37.2%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 34.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 11.2 %:

Փաստացի կատարված ծախսերի հետ կապված՝ նշվել է, որ 10%-ից մի փոքր ավելին  ուղղվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կառավարման ապարատի պահպանմանը, որտեղ առկա է ծրագրված ծախսերի մոտ 7.5% տնտեսում։  Ծախսերի մոտ հիմնական մասն ուղղվել է մայրաքաղաքի բարեկարգմանը, կոմունալ ծառայությունների կազմակերպմանը, բնակարանային շինարարությանը, կանաչապատմանը, ոռոգմանը, բազմաբնակարան շենքերի պահպանմանը, որոնք ապահովել են Երևանի ծրագրային զարգացման շարունակականությունը՝ ներառելով նաև  առաջադեմ մայրաքաղաքների զարգացման և արդիականացման փորձի կիրառման դրական միտումները։

Նախագծի ներկայացումից հետո Վահե Նիկոյանը պատասխանել է  խորհրդի անդամների հարցերին:

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ սահմանված կարգով հաշվետվությունը կներկայացվի հանրային քննարկման ու կկազմակերպվեն հանրային լսումներ, որից հետո արդեն հաշվետվության նախագիծը անկախ աուդիտի եզրակացությամբ կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:

 

 Անկախ

Փրկարարները բացել են փակ դռներ

Փրկարարները բացել են փակ դուռըՀունվարի 31-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբ. տներից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, ներսում մնացել է 3 տարեկան երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Հ.-ին պատկանող տան ննջասենյակի դուռը. ներսում է գտնվել Մ. Մ.-ը (ծնվ.2011թ.):

***
Հունվարի 31-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի  Արմավիր քաղքաի Բաղրամյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Հ. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 31-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի դին ( ծնվ 1956 թ.):

***
Հունվարի 31-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Արտասվում էին նույնիսկ անծանոթները. դիպուկահարի կրակոցից զոհված Կարենին հուղարկավորեցին Սիսիանում (լուսանկար)

Կարեն Գալստյանի հուղարկավորությունըՍիսիանի քաղաքային պանթենում հունվարի 31-ին զինվորական կարգով հուղարկավորեցին հայ-ադրբեջանական շփման գծի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Կարեն Գալստյանին,հաղորդում է NEWS.am-ը:

Հուղարկավորությանը մասնակցել է Կարենի զորամասի հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։

«Նրա մահը բոլորի ողբերգությունն է, սա բոլորի ցավն է. սպանել են հայ զինվորի: Դրա համար եկել են շատ ծանոթ-անծանոթ մարդիկ: Ամբողջ քաղաքն ա մասնակցում թաղմանը: Տեսնում ես մարդկանց, որոնք նրան անգամ չեն ճանաչել, բայց կանգնած արտասվում են: Ծնողների, հարազատների վիճակն էլ շատ վատ է»,- NEWS.am-ին պատմել է Կարենի ընկերներից մեկը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Անկախը, 20-ամյա Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր. բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Սովորել է Սիսիանի գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ավտովթար Նորապատ գյուղի մոտակայքում

ՃՏՊ Նորապատ գյուղի մոտակայքումՀունվարի 31-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ5 միջպետական ավտոճանապարհին՝ Նորապատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա առվակի մեջ, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՃՏՊ Նորապատ գյուղի մոտակայքումԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները առվակից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը և ուղևորները չեն տուժել:

Անկախ

2013 թվականին Հայաստանը լքողների թիվը պակասել է

արտագաղթ2013թ. միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը` Հայաստանից մեկնումների թվի գերազանցումը ժամանումների թվին, նախորդ տարվա համեմատ  պակասել  է 11,6 հազարով կամ 27%-ով և կազմել 31,2 հազար մարդ,հաղորդում է Փաստինֆոն:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ այս մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը:
2013թ. ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է  557,4 հազար մարդով  կամ  12,6%-ով և կազմել 4 մլն 983  հազար 800 մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 35,9%՝ 2012թ.-ի 41,2%-ի դիմաց:
2013թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ՝ 76,8 հազար մարդ՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 54,3 հազարի դիմաց:
Ընդ որում, օդային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդը համապատասխանաբար կազմել է 70 հազար 15 և 7 հազար 395 մարդ:
Երկաթուղով ուղևորահոսքերի մնացորդը բացասական է` Հայաստանից մեկնողների թիվը 619-ով գերազանցել է ժամանածների թվին:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Ադրբեջանի ընտանիքի Հայաստանից քաղաքական ապաստան հայցելու լուրը

Սահմանամերձ գյուղՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Այս մասին Անկախը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից։

Նշենք, որ Aravot.am-ը գրել էր, որ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը եւ 3 երեխաներ, հունվարի 29-ին հայ –վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Անկախ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-15աստիճանով

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-2-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին աստիճանաբար կնվազի 10-15, 5-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
 
Երևանում՝
Փետրվարի 1-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն, 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.20C (1987թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.50C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.70C

Անկախ

ԿԸՀ-ը էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է մի շարք համայնքներում կայանալիք ընտրությունների պաշտոնների բաշխումը

կըհԿԸՀ-ից Անկախին հայտնեցին, որ այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, ուժը կորցրած է ճանաչել հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաuտատելու մաuին»  որոշումը:

 

 Անկախ

Նոյեմբերյան – Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է

  ճանապարհներ ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 14:30–ի դրությամբ,առատ ձյան պատճառով  Նոյեմբերյան – Ոսկեպար  ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այն անցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար:

Ստեփանավանի,  Թումանյանի  և Նոյեմբերյանի    տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները

բաց են:

Անկախ

«Մերսեդես-Բենց»-ն ընկել է ձորը

ավտովթար դիլիջանումՀունվարի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա խնդիրներն ու ծրագրերը

հարությունյանՀՀ բնապահպանության նախարարության 2014թ.ի գերակայությունները երկուսն են` Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում և Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում:

Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 23 ծրագիր։
Ըստ նրա` Սևանա լճում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր. ձկնատեսակների համալրում, անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ։ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար տարեկան 60 միլիոն դրամ է հատկացվում պետբյուջեից: Ծրագրով նախատեսվում է լիճ բաց թողնել մոտ 166600 գեղարքունի մանրաձուկ և 200000 ամառային իշխանի մանրաձուկ:
Անդրադառնալով Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծմանը` Ա.Հարությունյանը նշել է, որ ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է։
Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը և 20 հուշարձան:

Անկախ

Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքներով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալվելՀունվարի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համբարձում Ղ.-ին, որը ս/թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի և 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները / 1-ին մասի մեղադրանքով:
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է 34 սմ երկարությամբ, 21 սմ շեղբով, 4 սմ շեղբի լայնությամբ դանակ:

Անկախ