Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջևան-Երևան ճանապարհին վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում, վարորդը` դերասան Երվանդ Ենգիբարյանը, մահացել է (լուսանկարներ)
Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի
Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և էլեկտրասյանը,
այնուհետև՝ շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Երվանդ Ենգիբարյանը, տեղում մահացել է: 30-ամյա Ենգիբարյանը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, խաղացել է նաև «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1979 թ. ծնված Մ. Ս.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: ի
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 16 դեպք:
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին»
Կենդանիների բարեկեցության «Դինգո Թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին», որին մասնակցում էին ավելի քան 300 կենդանապաշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։
Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ու Նարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրամասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին:
Բոլոր մասնակիցներին բաժանվել է Դինգո Թիմի մասին պատմող բուկլետներ, ներկայացվել՝ Թիմի աշխատանքները:
Սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի
Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված աշխատանքային ժամանակացույցով սահմանված ընդունելություններով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրենց հուզող խնդիրների պատասխանները ստանալ անձամբ վարչական շրջանների ղեկավարներից և քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետերից։
Սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի: Նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին դրական լուծում է տրվել։
Վարչական շրջանների աշխատակազմերում անցկացվող ընդունելություններին սեպտեմբեր ամսին մասնակցել է 474 քաղաքացի. 340 քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել է դրական լուծում, 55-ը՝ ընթացքում են՝ վարչական շրջանների ղեկավարների հսկողությամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սպասվում է փոփոխական եղանակ
Հոկտեմբերի 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ին Սյունիքում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վրկ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 12-14 աստիճանով:
Հոկտեմբերի 22-23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.50C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -2.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
6-ամյա երեխայի մատն արգելափակվել էր երկաթյա օղակի մեջ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 16 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 6 տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա օղակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար և ՃԿԿ ՕԽ-ն:
Շտապօգնության ավտոմեքենայով, փրկարարների ուղեկցությամբ, 2007թ. ծնված Գ. Ս.-ն տեղափոխվել է Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները օղակը հանել են մատից:
Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել
Երևանի քաղաքապետարանի ծրագրով 2013 թվականին մայրաքաղաքում հիմնովին բարեկարգվել է երեք հանգստի գոտի
Մայրաքաղաքի հիմնովին բարեկարգված այգիների, պուրակների ու հանգստի գոտիների թիվն այս տարի ավելացավ ևս երեքով: Գարնանից համալիր աշխատանքներ սկսվեցին Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Տիգրան Մեծ», Էրեբունի վարչական շրջանի ազատամարտիկների փողոցի մանկական զբոսայգիներում և Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 12-14 շենքերին հարակից հագստի գոտում: Բոլոր 3 այգիներում էլ բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել. հողաշերտի թարմացում, ըստ անհրաժեշտության՝ եզրաքարերի փոխարինում, նոր նստարանների, զրուցարանների, խաղային ատրակցիոնների ու կարուսելների տեղադրում, ջրավազանների ներկառուցում, կանաչապատում, արտաքին լուսավորության ցանցի անցկացում, ծաղկային տարածքների ձևավորում, նոր ճեմուղիների ստեղծում ու եղածների նորոգում, հարակից ճանապարհների ասֆալտապատում և այլն: Ոռոգման նոր համակարգեր էլ են անցկացվել, ինչը անչափ կարևոր է այգիների հետագա խնամքը շարունակելու առումով: Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում նաև մարզահրապարակ ու ֆուտբոլի դաշտ է ներկառուցվել: Ծրագիրն արդեն ավարտվել է: Տարվա ընթացքում մի շարք հանգստի գոտիներ ու պուրակներ էլ բարեկարգվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ծրագրերով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին
Հաշվի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածության առկա և հետագայում աճման միտումը` Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույնցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքներ` նպատակ ունենալով դրանց գործարկմամբ էականորեն բարելավել երթևեկության վիճակը:
Այս համատեքստում Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:
Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 1 մ լայնությամբ երկկողմանի հետիոտն մայթեր: Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվել են նաև հեղեղատար և կենցաղային կոյուղագծերը, որով լուծվել է նաև հարակից տարածքում բնակվող ավելի քան 10 հազար բնակիչների խմելու ջրի և կոյուղու տասնամյակների խնդիրը: Ծրագրի առաջին փուլով այժմ ընթացքի մեջ են մայթերի կառուցման, հենապատերի բետոնացման, ճանապարհամերձ հողատարածքների բարեկարգման ու արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն՝ 172 լուսատույով:
2.6 կմ երկարությամբ և 9 մ լայնությամբ Ուլնեցի – Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհն առաջիկայում կլինի լիարժեք երթևեկելի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:
Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել “Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Քաղաքապետը հանձնարարել է 24 երթուղիների սպասարկման համար նախատեսվող նոր մրցույթի մասին ևս ապահովել զանգվածային լայն իրազեկում, ինչպես նաև առաջարկել է Երևանի ավագանու խմբակցություններին ևս իրենց հերթին հանդես գալ համապատասխան հայտարարություններով:
“Արդեն երրորդ անգամն է, որ տվյալ երթուղիների համար հայտարարվում է մրցույթ, որը, սակայն, հայտերի բացակայության պատճառով այդպես էլ չի կայանում: Քաղաքային տրանսպորտի առավել որակյալ սպասարկում ապահովելու համար պետք է բոլոր երթուղիներն էլ լիարժեք շահագործվեն”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են իրականացվել 65 փողոցներում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել երկրորդական և երրորդական փողոցների փոսանորոգմանն ու ճաքալցմանը և սեղմ ժամկետում ավարտել դրանք:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, 10 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար իրազեկել հանրությանը կատարվող աշխատանքների մասին, ինչն իր հերթին որոշակիորեն կնպաստի ապօրինությունների նվազեցմանն ու բացառմանը:
Մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ առաջիկայում ներկրվելու է կակաչներիի 500 հազար սոխուկ և 1 միլիոն այլ ծաղկասածիլ: Բացի այդ, ծաղիկներ կաճեցվեն նաև ջերմոցներում:
“Արդեն այսօրվանից պետք է նախապատարստական աշխատանքներ իրականացնել 2014 թվականի ծաղկապատման ուղղությամբ: Փորձը ցույց է տվել, որ, ընտրելով բազմամյա ծաղիկներ և ապահովելով պատշաճ խնամք, կարող ենք տարեցտարի մայրաքաղաքում կրկնապատկել ծաղկապատ տարածքների ծավալները: Ուստի, պետք է մասնագետների հետ համագործակցված որոշել և ընտրել մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծաղկատեսակներ”,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով աշնանային ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկեն և մինչև դեկտեմբերի 25-ը կշարունակվեն չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման աշխատանքները: Հանձնարարվել է աշխատանքներ տանել փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով տերևներն այրելու հնարավոր դեպքերը:
Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանողների նկատմամբ նախորդ շաբաթ կազմվել է 67 վարչական արձանագրություն: Զուգահեռ ընթանում են ձռման նախապատրաստական աշխատանքներ:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ պատրաստ են Ժամանակակից արվեստի թանգարանի և Համազգային թատրոնի շինության նախագծանախահաշվային փաստաթղթերը: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են Հյուսիսային պողոտայի սալիկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Գյումրիում մեքենա է այրվել
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 20 շենքի մոտակայքում մասամբ այրվել է Ա.Գ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 28OU536 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
ՃՏՊ Արարատ-Երևան ավտոճանապարհին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 27 SO 449 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով, վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Գ.-ը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Կ. Բ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ն.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել են բավարար, իսկ Կ.Բ.-ը` միջին ծանրության:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
ՀՀ նախագահը կարգադրել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծել
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:
2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
4. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
Մաշտոցի պողոտայի թունելում մեքենաներ են բախվել
Մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
13-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տղան բուժօգնության է դիմել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որից հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Մի խումբ երիտասարդներ Արցախ էին այցելել
Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել:
Հայաստանցի երիտասարդներն Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի պետական համալսարանում քննարկումներ են ունեցել տարբեր երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա զարգացումներին, Արցախի ներքին խնդիրներին։ Խոսվել է երիտասարդական պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին։ Ա. Ղուլյանն ընդգծել է, որ երիտասարդությանն ուղղված առաջիկա ծրագրերում ընդգրկված է երիտասարդական խորհրդարանի ստեղծման հարցը, ինչը շատ երիտասարդների ինքնադրսևորվելու, կայանալու հնարավորություն կտա։ ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հասարակական հատվածն Արցախում այնքան էլ զարգացած չէ, ուսանողական կառույցները դեռ ամբողջությամբ չեն մասնակցում բուհի կառավարման գործընթացին։ Այստեղ անելիքներ կան, և այս համատեքստում որոշակի ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մասնավորապես, հենց հաջորդ ամսվանից կմեկնարկեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի երիտասարդական կառույցների համատեղ ծրագրերը։ Ընդ որում, ծրագրեր կիրականացվեն ոչ միայն Արցախում, այլև արցախցի երիտասարդները հնարավորություն կունենան իրենց գաղափարները կյանքի կոչել Հայաստանում։
Ա. Ղուլյանը նաև կոչ է արել հայաստանցի երիտասարդներին հաճախ և երկար ժամանակով այցելել Ղարաբաղ՝ նշելով, որ պետք է տեսնել Արցախը, որպեսզի հասկանալ արցախցուն ու Արցախի խնդիրները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ այսուհետև Արցախում, արցախցի երիտասարդների շրջանում կանցկացվեն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված, կրթական, մշակութային բազմաոլորտ ծրագրեր, ինչի միջոցով փորձ կարվի խթանել երիտասարդների ակտիվությունը։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ երիտասարդական և ուսանողական կառույցների անդամների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացան այն խնդիրների, նպատակային ծրագրերի մասին, որոնց կարիքն ունի Արցախի երիտասարդությունը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն





