Փետրվարի 18-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով փետրվարի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով:
Դատական նիստին ներկայանալուց խուսափողին էլ հայտնաբերեցին
Փետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար:
Վանաձորում առևտրի տաղավար էին թալանել
Օրերս ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Գայանե Շ.-ն և հաղորդում տվել, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցում գտնվող իր տաղավարից, պատուհանը հրել-բացելով, գողացել են 120.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի զարդեր, ժամացույցներ, մատանիներ, բրելոկներ, ինչպես նաև 23.000 դրամ կանխիկ գումար:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ին և 1993 թ. ծնված Լենտրուշ Ա.-ին:
Անուշավան Մ.-ի մոտից հայտնաբերվել է ձեռքի 2 ժամացույց, 3 մատանի, 1 կրակայրիչ, իսկ Լենտրուշ Ա.-ի մոտից` 2 մատանի:
Ըստ նրանց հայտարարության` նշված իրերը փետրվարի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Անուշավան Մ.-ն գողացել է Մյասնիկյան փողոցի տաղավարից:
Փաստի կապակցությամբ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 19-ին Անուշավան Մ.-ն ձերբակալվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ կատարվում է նախաքննություն:
Ոստիկանների հերթական բացահայտումը. այս անգամ` բնակարանային գողերի վնասազերծում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են, որ փետրվարի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հարմարեցված բանալիով Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 44 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելով` գողացել են «Նոութ-բուք» համակարգիչ:
Գողոնն առգրավված է:
Հայկ Ս.-ի մոտից հայտնաբերվել են բանալիներ և մետաղաձողեր, որոնք հարմարեցված են եղել փականներ բացելու համար, իսկ Արթուր Պ.-ի մոտից` գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Արթուր Պ.-ն և Հայկ Ս.-ն խոստովանել են նաև, որ իրենք Երևան քաղաքում կատարել են մի շարք գողություններ և գողության փորձեր, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով չեն կարողացել հասցնել ավարտին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Արցախյան ազատամարտի տարիներին ոստիկանության 131 ծառայողներ մարտադաշտից տուն չդարձան. սևանցի Նորիկ Դագարյանը նրանցից մեկն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննայից տեղափոխվեց Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել. տուժողները կարող են դիմել ոստիկանություն
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի և ՙՙՍյունիքի աշխարհազորի՚՚ հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես և 1-02 հեռախոսահամարներով:
Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Արթենյանը ոստիկանության ծառայողին ոչ հարիր վարքագիծ է դրսևորել:
ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. փետրվարի 17-ի հրամանով նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում և նշանակվել էր ծառայողական քննություն:
Ծառայողական քննության արդյունքում հաստատվել էին ստացված տեղեկությունները և ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքի պահանջները խախտելու համար Կ. Արթենյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննա-Երևան չվերթով
Փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի և 258 (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Անկախ
Թմրահաբեր` բաճկոնի գրպանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարողի վկայությամբ` դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու արդյունք էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄ. ոճրագործության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուռը ջարդել և գողություն էին կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 տարվա վաղեմության սպանության բացահայտման մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (ԻՆՏԵՐՊՈԼ) 100 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի ԼՐՈՒՄՆ. սպանությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/:
Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/ և 335 հոդվածի 1-ին մասով /հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը/:
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:
2013 թ. լավագույն հետաքննիչի կոչմանն է արժանացել ոստիկանության կապիտան Մելինե Եղշատյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խարդախների ճակատագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կրակոցներ գիշերային ակումբի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քրիստինեն բնակարանը մաքրելու ընթացքում 800.000 դրամի ոսկեղեն է գողացել
Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:
Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:











