Ինչպես Անկախը տեղեկացրել էր` փետրվարի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում տնօրենն ու պահակը փորձանմուշ վերցնելու նպատակով բացել էին 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել էին տարայի մեջ և խեղդվել:
Պարզվել են մահացածների տվյալները` 1978 թ. ծնված Մաղսուդ Ռաստգարնահանդի, 1986 թ. ծնված Արմեն Սարգսյան:
Փաստի առթիվ 07.02.2014 թ. ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Մահվան ելքով վրաերթ Ապարան քաղաքում
Հերիքնազը հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով
Փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հերիքնազ Դ.-ին, որը 2013 թ. հունիսի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ավտոմեքենայից գողություն կատարողը, որ հասցրել էր նախկինում 4 անգամ դատվել, խոստովանել է հանցանքը
Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարել:
Փետրվարի 7-ին ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Մհեր Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
Գոհարը հափշտակել է իր բջջային հեռախոսը
Փետրվարի 7-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները ոստիկանություն են հրավիրել 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին, որը հաղորդում է տվել, որ փետրվարի 3-ի երեկոյան իրենց բակում ընկերոջ ավտոմեքենայի սրահից նրա ծանոթ Գոհարը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոհարը 1989 թ. ծնված Գոհար Ե.-ն է, որը ժամը16.30-ին Կոմիտասի պողոտայի թիվ 65 հասցեից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել բենզալցակայանի աշխատակցին
11-ամյա տղային վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1994 թ. ծնված, նախկինում դատված Հրայր Հ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Խուլիգանություն և գողություններ կատարելու համար նախկինում 4 անգամ դատվածին վերստին այցելեցին ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 տարի առաջ կատարված ավազակության հետքերով
Փետրվարի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1979 թ. ծնված Հայկ Մ.-ին, որը 2003 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետը կալանավորված է
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն: Խաչիկ Մարտիրոսյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ.Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները: Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության, Խ.Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ.Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից: Նշենք, որ 1953թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանը Երևանի բնակիչ է: Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, Խ.Մարտիրոսյանը 21.01.2011թ. ազատվել է ոստիկանությունում ծառայութունից՝ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ.Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտնի չէ: Շարունակությունը` կկզբնաղբյուր կայքում:
Ոսկետափ-Վեդի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել
Փետրվարի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը, «ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:
«ԳԱԶ-3110»-ը բախվել էլեկտրասյանը
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հերթական բացահայտումը
Փետրվարի 6-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թիվ 58 երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային և այլ քարտեր ու կանացի ակնոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժող կնոջ անձը:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Անկախ
Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից 17 տարի հետախուզման մեջ գտնվող անձի են հայտնաբերել
Նրան որոնում էին Նովգորոդի իրավապահները
Փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Ըստ քաղաքացի Լ. Մ.-ի` վարույթն իրականացնող անձը պաշտոնեական կեղծիք է կատարել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես` քննիչն իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ այն մասին, որ իր նկատմամբ քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել, սակայն որոշում կայացնելու օրվա դրությամբ վերջինս ներգրավված չի եղել որպես քաղաքացիական հայցվոր:
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ կատարվում է նախաքննություն:
Բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:






