Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից:
Հուլիսի 14-ը Մաթևոս Դարբինյանի ծննդյան օրն է
Հուլիսի 14-ը հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մաթևոս Դարբինյանի ծննդյան օր է: Ի դեպ, այս տարին հոբելյանական է, լրանում է գրողի ծննդյան 125-ամյակը:
Մաթևոս Դարբինյանը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում: 1915 թ-ից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական հայ թերթերին, իսկ 1921 թվականին «Կարմիր աստղ»-ին, «Մարտակոչ»-ին և «Կարմիր ծիլեր»-ին։
Գրել է գլխավորապես պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիտոններ, մանկական պատմվածքներ, հեքիաթներ և պիեսներ։ 1921-ին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը։ Նրա առաջին պատմվածքը՝ «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը» լույս է տեսել «Հասկեր»-ում, 1907-ին։ Մի որոշ ժամանակ եղել է Վրաստանի հայ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենը։ Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» կատակերգությունը։ Բեմադրվել է նաև նրա «Ջաղացպան», «Ոճիր», «Գիքոր» (ըստ Հովհաննես Թումանյանի պատմվածքի), «Լայլի և Մաջնուն» պիեսները։ Նրա «Գլուխ պահող Կիկոսը» վիպակի հիման վրա «Հայֆիլմը» 1932-ին նկարահանել է «Կիկոսը» կինոնկարը։
Բերդի թանգարանը նախապատրաստում է հոբելյանական միջոցառում: Թանգարանի աշխատակիցները կայցելեն Բերդի տարածաշրջանի գյուղեր, դպրոցներում կներկայացնեն գրողի ստեղծագործական ժառանգությունը:
Հուլիսի 13-ին, երգչուհի Եվա Ռիվասը նշում է իր ծննդյան տարեդարձը
Եվան նախընտրել է իր ծննդյան տարեդարձը նշել քաղաքից դուրս`բնության գրկում: Ծննդյան տոնը երգչուհին կանցկացնի իր ընկերների հետ:
Հիշեցնենք որ, Եվա Ռիվասը Հայաստանում իր կարիերան սկսել է 2010 թվականից,երբ մասնակցում էր Եվրատեսիլ միջազգային մրցույթին: Մրցույթից հետո նա դարձավ սիրված երգչուհի հայ ազգի համար: Հիմա նույնպես Ռիվասը մեծ գործունեություն է ծավալում Հայաստանում եւ այժմ աշխատում է իր նոր տեսահոլովակի վրա:
ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել հրադադար հաստատել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում:
Շաբաթ օրը 15 անդամների հաստատած հայտարարությունը կոչ է անում դադարեցնել բռնությունները, վերահաստատել շրջանի խաղաղությունը և վերսկսել Իսրայել-Պաղեստին ուղիղ բանակցությունները խաղաղ համաձայնության հասնելու նապատակով:
Հայատարարության մեջ խորհրդի անդամները լուրջ մտահոգություն են արտահայտում Գազայի ճգնաժամի կապակցությամբ: Այն կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական օրենքները՝ ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը:
Այս հայտարարությունը պարտադիր կիրառման ուժ չունի, սակայն արտահայտում է միջազգային հանրության կարծիքը:
Ձերբակալվել են պաշտոնատար անձիք
Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովաննիսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է Ադրբեջանի դիվերսիոն խմբի անդամ գերի Գուլիև Շահբազ Ջալալօղլուի դիմանկարները

Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը , հերքում է ցանկացած տեղեկություն , որը բացահայտում է հարեվան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները , որոնք արվել են մեր կողմից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է գերեվարված ադրբեջանցիների զենքերը

Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և
մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին:
Երախտամոռ վարձակալը, որ նաև բազմաթիվ խարդախություններ է հեղինակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Գողություն, որը կոչվում է … կողոպուտ» կամ` լուսադեմին Արգավանդում տեղի ունեցածի մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մուրացիկների կյանքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կողմից իրականացված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մովսես Գորգիսյանի այրուն՝ Ռուզաննա Գորգիսյանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ: Հուշարձանի տեղադրման հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ ազգային հերոսի ընտանիքի անդամները նկատել են, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դարձել տարածքի բնակիչների համար և կարևոր է, որ Մովսես Գորգիսյանի հիշատակը հավերժացնող այս կոթողը տեղադրվեց հենց այդ միջավայրում: Հարկ է նշել, որ Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում ընդամենը մի քանի ամսում կառուցվեց նոր պուրակ՝ ապահովված լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Օգտվելով առիթից՝ բակի բնակիչները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ կատարած մեծ աշխատանքի ու մայրաքաղաքի ծայրամասերին ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայց է կատարել զորամասերում ու մարտական հենակետերում
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին: Զորամասերի հրամանատարական կազմին տրվել են համապատասխան ցուցումներ, հանձնարարվել է սեղմ ժամանակահատվածում շտկել արձանագրված բացթողումները:
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը:
Սեյրան Օհանյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին հանդիպել է նաև մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկել սահմագոտու բնակչության խնդիրները: Պաշտպանության նախարարը աջակցություն է ցուցաբերել գյուղապետերի առաջադրած մի շարք խնդիրների:
Ավագ դասախոսը` ուսանողներից, իսկ գլխավոր մասնագետը` անհատ ձեռներեցից, կաշառք են վերցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կնոջ դավաճանության պատճառով սպանել է 3 երեխաներին
Տղամարդը բաղնիքում սպանել է 4-ամյա որդուն ու երկու դուստրերին` 8 և 13 տարեկան: Դաժան սպանության պատճառը կնոջ դավաճանությունն է եղել, հաղորդում է Вести.Ru-ն:
Ողբերգությունը կատարվել է Խակասիայում: Սպանությունից մեկ շաբաթ առաջ կինը երեխաների հետ այլ բնակարան է տեղափոխվել: Իսկ հուլիսի 6-ին ամուսինը տաքացրել է բաղնիքն ու կնոջը համոզել երեխաներին թողնել իր մոտ` լողանալու:
«Երբ երեխաները բաղնիքում էին, կասկածյալը դանակով հարվածել է նրանց պարանոցին: Երեխաները մահացել են տեղում»,-հայտնել են քննչական կոմիտեում:
Տղամարդը կատարածից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել ու հիմա նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Քննիչները կարծում են, որ սեփական երեխաների սպանության պատճառը կնոջից վրեժն է եղել, քանի որ կինը հանդիպում էր ուրիշ տղամարդու հետ:
Կասկածյալին ցմահ բանտարկություն է սպառնում:
Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպանել էր հարազատ եղբորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իջևանում ամուսինը խեղդամահ էր արել կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցագործությունը կատարել էր… հանցագործության մասին հաղորդում տվողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հովհաննես Մանուկյանի հորդորով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլ
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:
Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարույթունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը:
Դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել
Պարզաբանում Քրեակատարողական վարչությունից
30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում 10 անգամ ազատազրկման դատապարտված Համլետ Ղազարյանը 06.05.2014թ. հայտարարել էր, որ մարմնի մեջ ասեղ է մտցրել և հրաժարվել է բժշկական օգնությունից: 07.05.2014թ. դատապարտյալը տեղափոխվել էր Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ կատարված ռենտգենոգրաֆիկ հետազոտությամբ Հ. Ղազարյանի մարմնում, մաշկի տակ հայտնաբերվել էր օտար մարմին՝ ասեղ: Դատապարտյալ Հ. Ղազարյանը համաձայնվել է վիրաբուժական միջամտությանը և այդ նպատակով 12.05.2014թ. Արթիկի բժշկական կենտրոնում տեղային անզգայացմամբ կատարվել է օտար մարմնի՝ ասեղի հեռացում, նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ և առ այսօր գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ և վիճակը գնահատվում է հարաբերական բավարար: Վերջին մի քանի օրերի ընթացքում դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել, սակայն հրաժարվում է հետագա բուժումից՝ ռենտգեն հետազոտությունից և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց, վերջինս ցանկանում է բուժվել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, այն դեպքում՝ երբ դատապարտյալի բուժումը հնարավոր է իրականացնել ՔԿՀ-ի բուժմասում կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատապարտյալի խոսքերով՝ արդեն 20 օրից ավելի է ոչինչ չի ուտում, նյարդային վիճակում է, ավելին՝ դժգոհում է, որ իրեն փորձում են հոգեկան հիվանդ ներկայացնել և ֆիզիկական հաշմանդամության համար կարգ տրամադրելու փոխարեն «գժի թուղթ» են տվել:
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ դատապարտյալը հացադուլ չի հայտարարել, իսկ ինչ վերաբերում է հաշմանադամության կարգին, ապա հայտնենք, որ դատապարտյալ Հ. Ղազարյանն ունի վերահաստատված հաշմանադամության երրորդ կարգ, այն է՝ անձի էմոցիոնալ կամային խանգարում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին








