Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, փեսան` 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք տանը չեն` փորձել է հրկիզել իրենց տան տանիքը, որը կանխվել է հարևանների կողմից:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Գագիկ Կ.-ն Գյումրի քաղաքի շուկայից բերման է ենթարկվել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Գողություն կատարած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 26-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Ռայա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում գողացել է իր տոպրակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորման սարք, օպտիկական ակնոց, 1 զույգ հողաթափ և 20.000 դրամ:
Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Սպառնալիքներ և վնասվածքներ
Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նույն օրը Լուսինե Ա.-ն հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ ամուսինը խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով վնասել իր հոնքը:
Լուսինե Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 3-ին ընկերության մասնաճյուղերից մեկի փոստային բաժանմունքում դրամական միջոցների գույքագրում կատարելու արդյունքում արձանագրվել է 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների պակասորդ և 1.632.129 դրամի պակասորդ:Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության
Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1978 թ. ծնված Արթուր Օ.-ն, որը ներկայացրել է իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Վլադիմիր Զ.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 18 շենքի մոտ իրար են բախվել «Կիա Ռիո», «Միցուբիշի Պաջեռո» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Կիա Ռիո»-ն բախվել է վերգետնյա անցումի պատնեշին:Կրկին թմրաշրջանառության աղետալի հետևանքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, որը դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:
Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենայի:Երեք գողություն բացահայտվել է
Օգոստոսի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի կողմից դեռևս չգործող հագուստի խանութից տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ և այլ իրեր գողանալու մասին:Ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:Դանակահարություն` վիճաբանության ժամանակ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ իրենց փողոցում վայր է ընկել:Ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք
Ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, ինչի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել.Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողին հայտնաբերեցին սահմանային անցակետը հատելիս
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։Տեղեկանք տրամադրելու համար կաշառք է պահանջել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք:

