Ոստիկանները հայտնաբերեցին հերթական խարդախին

բերման է ենթարկվելԱնկախը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 7-ին, ժամը  15.00-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1971 թ. ծնված  Արմեն Ե.-ն  և հաղորդում   տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի  Նանսենի փողոցում գտնվող բանկում ոսկյա զարդեր գրավադրելու և իրեն պարտք վերադարձնելու պատրվակով, իր ծանոթ Արթուրը նշված բանկի մոտ իրենից վերցրել է մոտ 10 հատ բարձր հարգի ոսկյա մատանի, բնական կարիքը հոգալու պատրվակով մտել բանկ, այնուհետև դուրս գալով` հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով 2.800 դոլար արժողության ոսկյա մատանիներին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը  1971 թ. ծնված  Արթուր Ս.-ն է, որը դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին,  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Ավտոմեքենային խաբեությամբ տիրացած տղամարդը հայտնաբերվեց 15 տարի անց

ձերբակալությունՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 1955 թ. ծնված Մակեդոն Ս.-ն  և հաղորդում  տվել, որ 1998 թ. ամռանն  իր ծանոթ, 1962 թ. ծնված  Մովսես Կ.-ն 4.000 դոլարով և մեկ ամսից վճարելու պայմանով  իրենից գնել է «ՄԱԶ-54322»  մակնիշի ավտոմեքենա:
Հետագա 2 ամսվա ընթացքում վճարել է 400 դոլար, սակայն դրանից հետո չի վճարել և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, Մովսես Կ.-ն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն  և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Հեռուստահաղորդումից խարդախին ճանաչած խաբված քաղաքացիները ներկայանում են ոստիկանություն

ոստիկանությունՀՀ ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, 1984 թ. ծնված  Հովհաննես Ս.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելուց հետո ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 16-ին խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ:
Նույն օրը,  ժամը 17.00-ին,  համանման հարցով ոստիկանության նույն բաժին է դիմել նաև 1988 թ. ծնված Լևոն Ս.-ն. Կարենն օգոստոսին նույն  պատրվակով իրենից վերցրել էր 50.000 դրամ և անհետացել:
Քննությունը շարունակվում է:

Գրետան օգտվելով իր հարևան Էդուարդի վստահությունից, վերջինիս բնակարանից գողություն է կատարել

գողությունՀՀ ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ
դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Գրետա Հ.-ն: Նա խոստովանել է, որ 2006 թ. մարտին, տարբեր օրերի ընթացքում, իր հարևան Էդուարդ Տ.-ի կողմից իրեն վստահված դռան բանալիով մի քանի անգամ բացել է նրա  բնակարանի դուռը և գողացել կենցաղային տարբեր իրեր:
Կատարվում է նախաքննություն:

Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Հայանիստ գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Օգսեն Ս.-ին, որը նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

 

Անկախ

Երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները շարունակում են. 53 վարորդ մեքենան վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 3 վարորդ եղել է անսթափ վիճակում, իսկ 20-ը ծխել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1386656881,3415

Անկախ

Մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ վթարի ենթարկված դերասաններից ևս մեկը

վթարԱյսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:   Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին: «Դիպուկահար» ֆիլմի համար սահմանային դրվագ նկարահանելու նպատակով մեկնած դերասանների ավտոմեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել:    Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր:   Իսկ Արամ Փիլոսյանը՝ գանգուղեղային վնասվածքով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

 

 ԱՆԿԱԽ

Արթուրը վնասվածքներ է ստացել հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից

ԱվտովթարԴեկտեմբերի 8-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Զվարթնոց թաղամասի ծիրանանոցում հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

ավտոպատահարԴեկտեմբերի 8-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Շեվրոլետ Նիվա»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 187-րդ կմ-ին  բախվել  է ձախ կողմի երկաթյա պատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին “ԿամԱԶ” մակնիշի բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը

ավտոպատահարԴեկտեմբերի 7-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտորանապահին՝ Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս – Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին “ԿամԱԶ” մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ Ա. Բ.-ն (ծնված 1971թ.), Ս. Ա.-ն (ծնված 1971թ.) և Վ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները Վ.Վ.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա.Բ.-ի և Ս.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:

Բեզոարյան այծի որսի մասնակիցների մեջ է նաեւ Արտաշատի զինկոմը. Նոր մանրամասներ

Բեզոարյան այծԲեզոարյան այծի ապօրինի որսի գործի շրջանակներում դեռեւս մեղադրյալներ չկան, անց են կացվում քննչական գործողություններ, հարցաքննվում են մի շարք անձինք: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Ըստ տեղեկությունների՝ մինչեւ տարեվերջ գործով փոփոխություններ կլինեն, մեղադրանքներ կառաջադրվեն: Իսկ մինչ այդ նոր մանրամասներ են հայտնի դարձել որսի գնացած անձանց մասին: Մասնավորապես,  Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանի եւ Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանի հետ որսի գնացած Արայիկ Մուրադյանը եւս պատահական անձնավորություն չէ, նա նախկինում Վայքի զորամասի հրամանատար էր, այժմ Արտաշատի զինկոմն է, մականունն է՝ «Մախնո»:

Մյուս անձնավորությունը՝ Վահան Սաղաթելյանը, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, գողական աշխարհի ներկայացուցիչ է, հայտնի է «Երվանդի Ռուբո» անվամբ, քանի որ հոր անվանումը Երվանդ է, իսկ իրեն Ռուբո են ասում: Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Ի դեպ, ոստիկանությունը ավելի ուշ հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունները:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Ֆիլմի նկարահանումների մեկնող դերասանները վթարի են ենթարկվել. Նրանցից մեկը մահացել է

ավտոպատահարԵրեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի են ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել են, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել: 34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել է ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել է: «Արարատի» բ/կ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն մեզ հետ զրույցում ասաց, որ տուժածներից Արամ  Փիլոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, գանգի հիմքի կոտրվածք, ուղեղային կոմա, կյանքին վտանգ է սպառնում: Այժմ նրան ռեոմոբիլով տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բ/կ:

Մյուս երեք տուժածների վիճակը՝ Տիգրան Ասոյան, Վարազդատ Խաչատրյան, Արկադի Կլեկչյան, տնօրենի փոխանցմամբ, գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա:

Նախնական տեղեկություններով՝ անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Մեկ տարի հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 5-ին, ժամը 15.40-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/  2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկը սպառնացել է դանակով սպանել Սամվելին

ոստիկանԴեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին,  1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում  մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, իր աշխատասենյակ է մտել Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկ Ի.-ն, վիճաբանել  իր հետ և դանակով սպառնացել սպանել, սակայն ինքը կարողացել է խլել դանակը և ներկայացնել  բաժին:
Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Արամը, Ռոբերտն ու Մերուժանը ծեծել են ավտոբուսի վարորդին ու նրա կնոջը

ձերբակալությունՈստիկանությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ մի խումբ տղաներ ծեծում են ավտոբուսի վարորդին և իրեն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արամ Ս.-ին, 1996 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին  և 1996 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Բրազիլիայի հրապարակում` թիվ 27 երթուղու «Հոնդայի»  մակնիշի ավտոբուսի սրահում, վերջիններս աղմկել են, խախտել հասարակական կարգը և իրենց կարգի հրավիրած վարորդին` 1973 թ. ծնված Նվեր Մ.-ին  և նրա կնոջը` 1975 թ. ծնված  Ծովինար Մ.-ին, քաշքշել են, հայհոյել, հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև հարվածներ են հասցրել ավտոբուսի աջ կողային հատվածին` պատճառելով գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:

23-ամյա Ավետիքը օդանավակայանից ճամպրուկ էր գողացել

ձերբակալությունԴեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում անհայտ պայմաններում կորցրել իր մի ուղեբեռը:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ճամպրուկը գողացել է 1990 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին, իր տնից բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԴեկտեմբերի 4-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 10 շենքի մոտ բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի` վրաերթի ենթարկելով վարորդին:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.10-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան-Պրիմերա» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաների սրահում գտնվող 5 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 15/Ա հասցեի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մանկապիղծը ձերբակալված է. ոստիկանության հորդորը ծնողներին` եղեք ուշադիր, վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1386313664,4263

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց:
Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով:
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…

Երևանում հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալությունԴեկտեմբերի 4-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտակայքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Արաքսի Գ.-ին, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Մալաթիայի տոնավաճառի մոտակայքից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով: