Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 13-ին կպայքարի Մյունխենի «Բավարիայի» խաղացողների հետ

հմ32904Որոշվել է Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթի մրցամարտի անցկացման օրը: Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր «Բավարիան» և փոխչեմպիոն, գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 13-ին «Սիգնալ իդունա պարկում» կվիճարկեն պատվավոր մրցանակը:

Ընդհանրապես, Գերմանիայի սուպերգավաթի  խաղարկության հանդիպումը կայանում է հուլիսին, սակայն,  Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության պատճառով, այն այս անգամ ավելի ուշ է կազմակերպվելու:

Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 13-ին կպայքարի Մյունխենի «Բավարիայի» խաղացողների հետ:

Հավելենք, որ  նախորդ տարի ևս Գերմանիայի  սուպրեգավաթը վիճարկել էին «Բորուսիան» և «Բավարիան», և հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել էր 4:2 հաշվով, թեև նա վնասվածքի պատճառով բաց էր թողել այդ խաղը:

Սուսերամարտիկները վիճարկում են Հայաստանի գավաթակրի կոչումը

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում անցկացվող սուսերամարտի մեր երկրի գավաթի խաղարկությունում խոցասուսերակրուհիների պայքարում հավասարը չունեցավ Արաբկիրի մարզադպրոցի սան Արամայիս Գաբոյանը:

Նա վճռական մրցամարտում պարտության մատնեց Միքայել Ղազարյանին (ՀՄՄ): Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչներ Արկադի Մուրադյանը և Վարդան Ռուբենյանը:

Ճկասուսերակիրների եզրափակչում զենքերը խաչաձևեցին  Արաբկիրի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը և հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչ Մայքլ Հովհաննիսյանը: Հաղթեց Դանիելյանը: Երրորդ մրցանակակիրներ դարձան գյումրեցիներ Միհրան Ղազարյանը և Պարգև Ստեփանյանը:

 

ՀԱՕԿ-ի միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության օրվան

images ՀԱՕԿՀունիսի 1-ը  երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առթիվ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,  «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, ավանդաբար կազմակերպում է մարզամշակութային  միջոցառում:

Երեխաներին  նվիրված «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով սպորտլանդիան  կկայնա  Երևանի  «Միկա» մարզադահլիճում:

Իրենց ունակությունները կդրսևորեն  մայրաքաղաքի 12  վարչական տարածքների  23  նախադպրոցական  ուսումնական հաստատությունների  սաներ :

Միջոցառումը կսկսվի  հունիսի  1-ին, ժամը`  12-ին: Մինչ այդ, «Միկայի» նախասրահում կցուցադրվեն երեխաների մարզական-օլիմպիական թեմաներով նկարչական աշխատանքները:

 

 

 

 

 

 

 

Դիեգո Կոստայի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցական է

դկ1134Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի մասնակցությունը Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը հարցական է:

Նա  հեռացել է Իսպանիայի հավաքականի մարզաբազայից, որպեսզի ֆիզիոթերապիայի բուժիչ կուրս անցնի: Կոստան չի կարողանում ապաքինել վնասվածքը:

Լուրեր են շրջում, որ նա  Լաս-Ռոսասի հիվանդանոցներից մեկում է:

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն թիմի վերջնական կազմը կհրապարակի հունիսի 2-ին: Նա չի ցանկանում, որ Կոստան վտանգի առողջությունը: Եթե հարձակվողը լիովին չափաքինվի, ապա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

 

Դարչինյանը գիտակցում է, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի հետ

վդDarchinyan_grand_arrival_140528_001aՄայիսի 31-ին կիսաթեթև քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին (39-6-1, 28 նոկաուտ) լուրջ փորձություն է սպասում: Նա ուժերն է չափելու WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսի հետ (23-0, 19 նոկաուտ): Հայ բռնցքամարտիկն արդեն ժամանել է Մակաո:
Դարչինյանը հայտել է, որ վստահ է իր ուժերին, թեև գիտակցում է, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի հետ:

«Դիտել եմ նրա մրցմարտերի տեսագրությունները: Ուոլթերսը շատ փորձառու է: Բայց ես ավելի ուժեղ եմ: Հուսով եմ՝ Դոների հետ կրկին մենամարտելու հնարավորություն կունենամ: 2-րդ մենամարտում ես միայն մեկ  սխալ թույլ տվեցի, որն էլ ճակատագրական եղավ»,- պարզաբանել է Դարչինյանը:

Բեռնար Շալանդ. «Ընկերական և պաշտոնական խաղերի նկատմամբ վերաբերմունքը նույնը պետք է լինի»

բշ41364Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների և ակնկալիքների մասին:

 

-Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից:

 

-Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, և որքան էլ, որ շատերը համարում էին, որ ԱՄԷ-ն այնքան էլ ուժեղ թիմ չէ, մենք գիտեինք, որ վերջին տարիներին այդ հավաքականն առաջադիմել է: Նրանք ունեն բավականին որակյալ առաջնություն, որտեղ խաղում են շատ որակյալ ֆուտբոլիստներ: ԱՄԷ-ն բավականին հաջող է հանդես եկել Ասիայի Գավաթի ընտրական մրցաշարում: Վերջին երկու տարվա ընթացքում թիմն անցկացրել է 21 հանդիպում, տարել 18 հաղթանակ և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այսինքն այս ժամանակաշրջանում ԱՄԷ-ն առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դա նշանակում է, որ մենք խաղացինք լավ թիմի դեմ:

 

Ինչ վերաբերում է 4:3 հաշվին, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջ: Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջևում, հաջող, արագընթաց և որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ և շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Արեցինք շատ տակտիկական սխալներ, մի խոսքով պաշտպանությունը իդեալական չէր: Բայց դա էլ է բնական, քանի որ մենք ունեինք փոփոխված պաշտպանական գիծ: Չկար Ռոբերտ Արզումանյանը, ով այս գծի առաջատարն է, Կամո Հովհաննիսյանը չկար, Լևոն Հայրապետյանն անցկացնում էր ընդամենը երկրորդ խաղը երկարատև խաղային պրակտիկա չունենալուց հետո, այնպես որ ակնհայտ էր, որ խնդիրներ կլինեն:

 

Իհարկե, ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ: Օրինակ, առաջին 15 րոպեների ընթացքում մեր հարձակողական գծին չէր հաջողվում լավ պրեսինգ գործադրել մրցակցի  պաշտպանների վրա և հետևաբար ամբողջ թիմը խնդրի առաջ է կանգնում: Ընդհանրապես, ես գոհ չեմ այս խաղում մեր պաշտպանական ընդհանուր գործողություններից: Բայց ես գիտեմ մի բան: Մենք սկսել ենք մարզվել անցած չորեքշաբթի Երեւանում, անցկացրել ենք մոտ 10 մարզում, և բնականաբար, ես չեմ կարող ասել, որ  10 մարզումը բավական է, որ մենք անթերի խաղանք: Ինձ համար կարևոր էր նաև փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարեւոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը, բայց վերաբերմունքը դեպի ընկերական հանդիպումը պետք է լինի, ինչպես պաշտոնական խաղի նկատմամբ:

 

Այս խաղում մենք տեսանք մի թիմ, որը խաղում էր, պայքարում էր: Բնականաբար,  ամեն ինչ չէ, որ ստացվում էր տակտիկական տեսանկյունից, բայց թիմը լավ աշխատանք կատարեց: Եվ այժմ մենք պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ պարզ է, որ այս մակարդակը բավարար չէ: Եթե մենք արդեն հաղթեցինք ԱՄԷ-ին, որը լավ թիմ էր, հիմա մենք պետք է խաղանք Ալժիրի՝ Աշխարհի վերջին երկու առաջնությունների մասնակցի դեմ: Դա նշանակում է, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Վերջին տարիներին Հայաստանը համեմատաբար հաջող է հանդես եկել ընտրական մրցաշարերում, բայց դա բավարար չէ: Ալժիրի եւ Գերմանիայի կարգի թիմերի դեմ խաղերը կնպաստեն, որպեսզի ֆուտբոլիստները նոր փորձ ձեռք բերեն ապագայի համար: Մենք էլ խաղերից հետո կուսումնասիրենք, ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Եվ այս երկու խաղերը շատ կարևոր են, որովհետև փաստացի մենք շատ ժամանակ չունենք: Դանիայի հավաքականի հետ հանդիպումն արդեն սեպտեմբերին է:

 

Հավանաբար, ես կխնդրեմ, որպեսզի մինչ այդ հանդիպումը կազմակերպվի մեկ խաղ հավաքականի հետ, որը կազմված կլինի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից, եթե այլ երկրի հավաքականի հետ չհաջողվի պայմանավորվել:

 

Այս պահին ես ունեմ երկու խնդիր. Ես պետք է ծանոթանամ թիմին, խաղացողներին, ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մարդ: Ֆուտբոլիստը միշտ պետք է բաց լինի, որ իմանանք՝ ինչով է ապրում, ինչ է կարեւորում, ինչ է իրեն հուզում: Երկրորդ խնդիրն է՝պատրաստել թիմ մոտ ապագայի համար:

 

-Ի՞նչ տպավորություն ստացաք թիմի նորեկների խաղից:

 

-Ես չեմ կարող կարծիք հայտնել Ալեքսի մասին, քանի որ նա ընդամենը 10 րոպե խաղաց, և հնարավոր չէ գնահատական տալ: Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա ես շատ ուրախ եմ նրա համար, և ոչ միայն այն պատճառվ, որ գոլ է խփել: Հովսեփյանը լավ աշխատեց դաշտի կենտրոնում, և ինձ համար դա հաճելի անակնկալ էր: Նա կարող է լավ թեկնածու դառնալ ապագայում այդ դիրքում խաղալու համար: Այս դիրքում մենք այդքան էլ շատ խաղացող չունենք՝ Արթուր Եդիգարյան և Կառլեն Մկրտչյան: Եվ ինձ համար շատ կարևոր է այդ դիրքի համար գտնել եւս 1-2 խաղացող: Ինչ վերաբերում է Մաուրոյին, ապագան դեռ ցույց կտա: Մարզումներին նա լավ է դրսեւորում իրեն, սակայն ավելին դեռ չեմ կարող ասել: Ես գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից: Խաղաց ընդամենը 20 րոպե և բավականին նորմալ: Համբարձումյանը տակտիկապես գրագետ խաղալու խնդիր ուներ, ինչը բնական է, քանի որ նա իր ակումբում խաղում է 3-5-2 դասավորությամբ և դժվար է միանգամից հաջող խաղալ այլ դասավորության պարագայում: Մի խոսքով այս երեք խաղից հետո ես պետք է կատարեմ ընտրություն Եվրոպայի ընտրական մրցաշարի համար: Իհարկե, ես կշարունակեմ հետևել, թե ներքին առաջնությունում, թե արտասահմանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին:

 

-Ֆուտբոլիստներն արդեն ընտելացե՞լ են Ձեր պահանջներին:

 

-Մենք մարզվում ենք ընդամենը մի քանի օր և ակնկալել, որ ֆուտբոլիստները միանգամից կընկալեն բոլոր քո պահանջները անհնարին է: Մեզ ժամանակ է պետք, այն շատ չէ, և մենք պետք է գտնենք ոսկե միջինը խաղերի և մարզումների պատրաստվելիս: Օրինակ, Էմիրությունների թիմի հետ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին և, բնականաբար, ես պետք է իրենց հանգիստ տայի մարզվելու փոխարեն:

 

-Ի՞նչ կասեք Ալժիրի հավաքականի մասին:

 

-Ես դիտել եմ Ալժիրի վերջին հանդիպումը Սլովենիայի հետ, որտեղ Ալժիրը հաղթեց 2:0 հաշվով: Այդ թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում: Լավ մարզիչ ունեն, և դժվար խաղ կլինի: Օրինակ, Սլովենիայի հետ խաղում Ալժիրի դարպասապահը առաջին անգամ խաղի մեջ մտավ միայն 38-րդ րոպեին: Ֆիզիկապես լավ պատրաստված, ագրեսիվ և արագ խաղաոճով թիմ է: Անկախ ամեն ինչից, մեզ համար շատ կարևոր է տեսնել մեր հավաքականին այդպիսի թիմի հետ դիմակայությունում:

Հայ գրոսմայստերները Հնդկաստանում

chess-5Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանն ունի 4 միավոր:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սուրի Վայբհավը (Հնդկաստան):

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը կես «քայլով» ետ է մնում յոթ առաջատարներից

chess3Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես «քայլով» ետ է մնում յոթ առաջատարներից:

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչը հստակեցրել է, թե թիմին ինչ համալրում է անհրաժեշտ

լէluis-enrique-2Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հստակեցրել է, թե թիմին ինչ համալրում է անհրաժեշտ:

Կատալոնացիները ցանկանում են գնել Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա ֆրանսիացի դարպասապահ Հուգո Լյորիսին, ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, Մադրիդի «Աթլետիկոյի» կենտրոնական պաշտպան Ժոաո Միրանդային, Թուրինի «Յուվենթուսի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին:

20-ամյա Մարկինյոսի տեղափոխման համար որպես փոխհատուցում կատալոնացիները պատրաստ են վճարել 20 միլիոն եվրո: «Բարսելոնայի» ներկայացուցիչները նույնքան են պատրաստ վճարել նաև 29-ամյա Միրանդայի տրանսֆորային իրավունքը գնելու համար: Մյուս ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար ավելի քիչ փող կպահանջվի:

Պրոֆեսիոնալ հայ երկու բռնցքամարտիկին էլ լուրջ փորձություն է սպասում

ամlex-miskirtchian1Չինաստանի Մակաո քաղաքի ռինգում մայիսի 31-ին IBF վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների չեմպիոնական գոտին կվիճարկեն Բելգիայի դրոշի ներքո հանդես եկող  Ալեքսանդր Միսկիրտչյանը (24-2-1, 9 КО) և ռուսաստանցի Եվգենի Գրադովիչը (18-0, 9 КО):

Նույն երեկոյի ընթացքում նույն մարզահամալիրում  կիսաթեթև քաշային Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 КО) ուժերն է րափելու WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլտերի (23-0, 19 КО) հետ:

Այնպես որ, պրոֆեսիոնալ հայ երկու բռնցքամարտիկին էլ լուրջ փորձություն է սպասում:

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի տպավորիչ հաղթանակը

ֆրPogbaՖուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը տանն անցկացրած ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Նորվեգիայի թիմին:

Երկու գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

Ճապոնիայի ընտրանին առավելության հասավ  Կիպրոսի թիմի նկատմամբ, Մոլդովայի և Կանադայի ներկայացուցիչների մրցամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի:

 

Տեխնիկակակն արդյունքներ

 

Ֆրանսիա – Նորվեգիա` 4:0

Գոլերը՝ Պոգբա 15, Ժիրու 51, Ռեմի 67, Ժիրու 69

 

Ճապոնիա-Կիպրոս՝ 1:0

Գոլը՝ Ուչիդա 43

 

Մոլդովա-Կանադա՝ 1:1

Գոլերը՝  Սիդորենկո 6 – Ռիկետս 8

Ամերիկացիները չխնայեցին ադրբեջանցիներին

ԱՄՆ5385616955bbb_largeՖուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականը նախապատրասատվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այն ընդգրկվել է G խմբում և պայքարելու է Գերմանիայի, Պորտուգալիայի և Գանայի ընտրանիների հետ:

ԱՄՆ-ի թիմն ընկերական խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի հավաքականի դարպասը:

Տեխնիկական արդյունքներ

ԱՄՆ – Ադրբեջան` 2:0

Գոլերը` Միքել Դիսքերուդ 75, Արոն Յոհանսոն 81

 

Մոսկվայի «Սպարտակի» կազմում Յուրա Մովսիսյանը 2-րդն է, Արազ Օզբիլիսը` 6-րդը

ՅուՄԱՕ34100Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ամեն տուրից հետո կազմել են լավագույն ֆուտբոլիստների եռյակը:

Առաջին տեղում հայտնված ֆուտբոլիստը ստացել է 20, երկրորդը ճանաչվածը՝ 16, իսկ երրորդը՝ 13 միավոր:

Ի վերջո, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը, մասնակցելով 27 խաղի, հավաքած 341 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ևս 27 հանդիպում է անցկացրել և 216, 5 միավորով 6-րդն է:

Իսկ լավագույն ցուցանիշն ունի Դենիս Գլուշակովը` 395,5 միավոր:

Արթուր Սարկիսովը կմնա «Վոլգայում»

աս pfc_cska_moskva_Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել  Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի ծառայություններից: ««Վոլգան»  գնել է Սարկիսովի տրանսֆերային իրավունքը և  չենք պատրաստվում բաց թողնել հարձակվողին»,- ասել է Տալալաևը:

Հայաստանի ազգային հավաքկանին միանալ չցանկացած ֆուտբոլիստը մարզվում է «Սոկոլի» կազմում

ահzuq_isgvdx4Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը մարզումներ է անցկացնում ռուսական «Սոկոլի» կազմում, որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության ուղեգիր է նվաճել:

«Սոկոլի» գլխավոր մարզիչ Իգոր Չուգայնովը ցանկանում է, որ նա վարձավճարով խաղա իր գլխավորած թիմում:

Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը Համբարձումյանին հրավիրել էր Հայաստանի հավաքական, սակայն կիսապաշտպանը չմիացավ ազգային թիմին:

Ռուսաստանի ավարտված առաջնությունում նա ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 28 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

Ձյուդոյի պատանեկան մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին

41324Երևանում անցկացվեց ձյուդոյի վարկանիշային հանրապետական մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին:

Ավանդական այս ստուգատեսը կազմակերպվել էր 7-րդ անգամ: Պատանիները մրցեցին 9 քաշային կարգերում:

Մասնակցեց 86 ձյուդոիստ: Թիմային հաշվարկում` նվաճած 3 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալով, առաջին տեղը գրավեց Վանաձորի ՀՄՄ հավաքականը (ավագ մարզիչ Արտյոմ Մելքոնյան), երկրորդ տեղը` 2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալով, զբաղեցրեց Երևանի «Նորքի հայորդյաց տուն» թիմը (ավագ մարզիչ Արթուր Գևորգյան), իսկ եռյակը եզրափակեց Երևանի «Դինամո» մարզընկերության թիմը՝ 2 ոսկե պարգև (ավագ մարզիչ Գագիկ Աղամալյան):

Անհատական մրցումներում հաղթողներ դարձան` 38 կգ քաշային Դավիթ Մնացականյանը, 42 կգ քաշային Արթուր Մանուկյանը, 46 կգ քաշային Էմիլ Մկրտումյանը, 50 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, 55 կգ քաշային Հրաչյա Նիկողոսյանը, 60 կգ քաշային Ժորա Սահակյանը, 66 կգ քաշային Բորիս Շատվերյանը, 73 կգ քաշային Թելման Ամիրխանյանը  +73 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը:

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հաղթական նորամուտը

221472161401217209Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ առաջին խաղն անցկացրեց:

Այն Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում, ուժերը չափելով ԱՄԷ ընտրանիի հետ, հաղթեց 4:3 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ ավագի թևկապով խաղադաշտ մտած Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա աչքի ընկավ 42-րդ և 67-րդ րոպեներին:

Մեր թիմից հաշիվը 37-րդ րոպեին բացել էր Չեխիայի «Պրիբրամի» պաշտպան Լևոն Հայրապետյանը:  Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էլ իր նորամուտը ազգային թիմում տպավորիչ նշեց: Նա էլ 71-րդ րոպեին կատարած գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:

Ուշագրավ է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոլային երեք փոխանցում կատարեց:

Հավելենք, որ ԱՄԷ ընտրանին շարունակ հետապնդողի դերում էր, և մերոնք կարողացան խաղը հասցնել հաղթական վերջաբանի:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ԱՄԷ-Հայաստան՝ 3:4

Ահմեդ (40), Աբդուլռահման (52), Սալեմ (85) – Հայրապետյան (37), Մխիթարյան (42, 67), Հովսեփյան (71)

 

Հենրիխ Մխիթարյանի նոր խաղընկերն Իտալիայից է

չի555555Հենրիխ Մխիթարյանի ակումբը`Դորտմունդի «Բորուսիան», 22 մլն եվրո կվճարի ֆուտբոլի Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին գնելու համար:

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին» և «Տորինոյին»:

Իտալիայի ավարտված առաջնությունում «Տորինոյի» կազմում հանդես եկած Իմոբիլեն մրցակիցների դարպասը 22 գնդակ էր խփել և ճանաչվել լավագույն ռմբարկու:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Չիկագոյի մրցաշարի հաղթող

գսSargissian-14Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Պրիյադհարշան Կանապանը (Հնդկաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հավելենք, որ մեր երկրի ներկայացուցիչն այս մրցաշարում հաղթել էր նաև 2012-ին:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար էր:

60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կխաղա Սան Ֆրանցիսկոյում

ապpetrosian-a01Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, 60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կմասնակցի հունիսի 6-8-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք   «արագ» շախմատի միջազգային մրցաշարին:

Ուժերը կչափի հանրածանոթ 8 խաղացող:

Պետրոսյանից բացի, հրավիրվածների թվում են` կանանց ԱՄՆ-ի կանանց 5-ակի չեմպիոնուհի Իրինա Կրաշը, ռուսաստանցի Եվգենի Սվեշնիկովը, Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրևիչը, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Միխալչիշինը, իսրայելցի Մաշա Կլինովան, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լև Ալբուրտն ու Գենադի Զայչիկը:

Հունիսի 9-ին կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար, իսկ հունիսի 10-ին կկայնա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: