Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և նրանից այլևս որևէ տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով բերման ենթարկեցին 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին իր ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, «Բրաունինգ»-ով սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:
Ոստիկանները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքի մոտակայքում հայտնաբերել են Վարդուհի Գրիգորյանի դին:
Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակին և թիկունքին հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:
Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ամեն անձրև գալուց ահուդողը սրտերում` Աստված են կանչում, որ շուտ կտրվի ու տնակը չհեղեղվի
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում: Տնակներից շատերն էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ:
Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի, հատկապես գարնանն ու աշնանը տեղացող հորդառատ անձրևների ժամանակ, հեղեղվում են: Պարբերաբար հեղեղումներ տեսած և առհասարակ սկզբնական շրջանում ընդամենը Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, ու դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Ներկայացվող տեսանյութը ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, Գյումրի գետակի հարևանությամ տեղադրված տնակում ապրող ընտանիքի կացարաանային պայմանների մասին է: Նրանց տնակը ևս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրևներից:
Մասիսում կատարված սպանության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անչափահասները և հանցավորությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կասկածյալը խոստովանեց մեղքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մահվան եզրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ոչ ապրել կա, ոչ էլ մեռնել…». գյումրեցի անօթևան միայնակ կին
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շրջագայելով ամբողջ քաղաքով մեկ սփռված տնակային ավաններում, գրեթե ամեն օր հանդիպում են են ծանր ճակատագրեր ունեցող ընտանիքների: Այդ թվում՝ միայնակ տարեցների, որոնք ապրում են մեկուսացած կյանքով՝ պատսպարված անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, խարխուլ խրճիթներում:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը 2008 թվականից ի վեր, 33-ամյա միակ որդուն կորցնելուց հետո միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:
Ընտանիքը բնակվելիս է եղել վարձով տանը: Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:
Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը
Ավարտվեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ընթացող Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը: Քվեարկության արդյունքում Հայաստանը հայտնվեց 4-րդ հորիզոնականում: Իսկ հաղթողը Ավստրիան ներկայացնող Կոնչիտան է:
Լավագույն հնգյակում ընդգրկվեցին`
1. Ավստրիա
2. Նիդեռլանդներ
3. Շվեդիա
4. Հայաստան
5. Հունգարիա
Արամ MP3-ի ելույթը կարող եք դիտել այստեղ`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. որոնվում են 14-ամյա տղա և 25-ամյա աղջիկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դ!ԵՄ ԵՄ. պահանջի երթ,բախում ոստիկանների հետ,ուղիղ եթեր,լուսանկարներ
Անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության մայոր Աշոտ Մալխասյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուշադրություն. հետախուզվում է սպանության փորձ կատարելու մեղադրանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 26-ին Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 1-ին թաղամասի թիվ 1 շենքի դիմաց 1987 թ. ծնված Արտակ Անդրեասյանին հրազենային վնասվածք պատճառելու համար ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը/ մեղադրանքներով հետախուզվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Արկադի Խաչատրյանը:
Արկադի Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Դանակահարություն Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի եզրափակչում է (Տեսանյութ)
Ավարտվեց Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին իր Not Alone երգով: Քիչ առաջ հայտնի դարձան քվեարկության արդյունքները. մրցույթի եզրափակչում են հետևյալ 10 երկրների ներկայացուցիչները`
1.Մոնտենեգրո
2.Հունգարիա
3.Ռուսաստան
4.Հայաստան
5.Ադրբեջան
6.Սան Մարինո
7.Ուկրաինա
8. Շվեդիա
9.Նիդեռլանդներ
10. Իսլանդիա
Մայիսի 8-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ մայիսի 10-ին` եզրափակիչը:
Խարդախություններ կատարելու համար հետախուզվող կինը կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կողոպուտ վերելակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պարտքի պատճառով տնակների հոսանքազրկումը կրում է համատարած բնույթ
«Շիրակ կենտրոնի» գրասենյակ գրեթե ամեն օր միջին հաշվով 3-4 անօթևան ընտանիք է դիմում՝ իրենց հոսանքազրկված տնակների էլեկտրաէներգիայի պարտքերը փակելու և հոսանքի մատակարարման վերականգնմանն օգնելու խնդրանքով:
Նրանց մեծ մասն այդ պարտքերը կուտակել են ձմռան ամիսներին, երբ վառելիք չունենալու պատճառով տնակները ջեռուցել են էլեկտրասալիկներով: Ցավոք, «Շիրակ կենտրոնը» ոչ միշտ է կարողանում այդ հարցում աջակցել սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին, որոնցից շատերն առանց լույսի են մնացել նույնիսկ 3-4 ամիս: Ներկայացվող տեսանյութը երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող , փոքրիկ տնակում պատսպարված միայնակ կնոջ մասին է: Նրա տնակը չորրորդ ամիսն է՝ պարտքի պատճառով մնում է հոսանքազրկված:
Վերջապես ե՞րբ են լուծվելու անօթևան միայնակ տարեցների կացարանային խնդիրները
Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:
Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:
Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:








