Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց:
Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով:
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…
Գյումրու վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցները անօգնական վիճակում են
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով: «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում ձմռան վառելիքի տրամադրման ձեռնարկների ժամանակ, առավելապես ուշադրության կենտրոնում է պահում միայնակ տարեցներին:
Ներկայացվող տեսանյութը երկու միայնակ տարեցների ապրելակերպի և նրանց տրամադրված աջակցության մասին է:
Սոցիալական հոլովակ.լավագույն տղերքը ծառայում են…
Համացանցում տարածված անընդհատ գիտակցությունը կորցնող սկյուռի հոլովակը բազմաթիվ մարդկանց հետաքրքրության առարկա է դարձել (տեսանյութ)
Համացանցում տարածված ընկույզ ուտող սև սկյուռի հոլովակը բազմաթիվ մարդկանց սրտեր է գրավել:
Հոլովակում սկյուռը ընկույզ ուտելիս մի պահ քարանում է ընկնում գետնին, ապա նորից կանգնում և սկսում ուտել, ապա նորից է ընկնում և կրկին կանգնում ու այդպես շարունակ:
Սկյուռի տարօրինակ վարքի վերաբերյալ օգտատերերը տարբեր ենթադրություններ են կատարել՝ սկսած նարկոլեպսիայից մինչև սրտի հետ կապված խնդիրներ, ֆերմենտացված ուտելիքից հարբածություն, ուղեղի վնասվածք և նույնիսկ ընկույզից ալերգիա:
YouTube կայքում նոյեմբերի 25-ին տեղադրված հոլովակը որևէ տեղեկություն չի պարունակում դրա նկարահանման վայրի վերաբերյալ:
Այն արդեն դիտվել է 500,000 անգամ, իսկ օգտատերերից մեկը հույս է հայտնել, որ կենդանին ծառ չի բարձրանա՝ նախքան լավանալը:
Մոխրենեսում հինգ ամսում հինգ հարսանիք է եղել. արցախյան գյուղը ժողովրդագրական ցուցանիշները բարելավում է
Հադրութի շրջանի Մոխրենես համայնքում աննախադեպ իրադարձություններ են՝ հինգ ամսում` հինգ հարսանիքհաղորդում է yerkirmedia.am-ը:
Բայց անցնող տարում գյուղի ձեռքբերումները չեն սահմանափակվել միայն ժողովրդագրական ցուցանիշների բարելավմամբ: Մոխրենեսցու սպասելիքներն արդարացել են նաեւ գյուղատնտեսական ոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում
Վերջին շրջանում Վայոց ձորում բացահայտված հանցագործությունների քրոնիկոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները բացահայտեցին հերթական բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արջի արգելված որսով զբաղվելու փաստով քննություն է կատարվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նորություններ անձնագրային համակարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսագրող սարքը նկարահանել է խանութում դրամապանակ հափշտակողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թայվանում հյուղարկավորությունների ժամանակ կանանց նվագախումբ է հրավիրվում մահացածի համար նվագելու նպատակով (տեսանյութ)
Թայվանում ընտանիքները իրենց հարազատներին վերջին հրաժեշտ տալու այլ մոտեցում են ցուցաբերում՝ հյուղարկավորության ժամանակ կանանց նվագախումբ վարձելով:
Նվագախմբի անդամները միանման համազգեստով քայլում և նվագում են մահացած մարդու շուրջ:
Ծառայությունը տևում է երկուսից երեք ժամ, և ութ անդամից բաղկացած խմբի անդամներից յուրաքանչյուրի համար վճարվում է 44 դոլար, իսկ ավելի երկար արարողությունների համար ավելի շատ:
Սա առաջին դեպքը չէ, որ Թայվանը զարմացրել է հյուղարկավորությունների ժամանակ իրականացվող գործողություններով:
Երբեմն մերկապարուհիներ են հրավիրվում մահացածի համար պարելու նպատակով:
Ոմանք թայվանական ֆենոմենը սկանդալային են համարում, սակայն շատերի համար սա սգո արարողության կարևոր մասն է հանդիսանում և կատարյալ ձև է իրենց սիրելիներին ժպիտով ճանապարհելու համար:
Թուրք երիտասարդները Ստամբուլում «ավտոբուսում տեղ տալու» ակցիա են անցկացրել (տեսանյութ)
Թուրքիայում գործող «Երիտասարդ Թուրքիա» նախաձեռնության անդամները Ստամբուլում իրականացրել են «ավտոբուսում տեղ տալու» ակցիա: Մի խումբ երիտասարդներ ավտոբուս են նստել առաջին կանգառում, ապա սկսել են իրենց տեղը զիջել տարեց մարդկանց, հղի կանանց և փոքր երեխաների հետ ավտոբուս նստած մարդկանց: Այսպիսով նախաձեռնության մասնակիցները ցանկացել են օրինակ ծառայել մյուս երիտասարդներին:
Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ավտոբուսի վերջին կանգառում «Երիտասարդ Թուրքիա» նախաձեռնության ղեկավար Մուհամեդ Ալի Քարաքաշը մամլո ասուլիս են տվել: «Մեր նախաձեռնությունը ձևավորվել է երիտասարդական ակտիվ կազմակերպություններից: Այսպես միավորվելով որոշեցինք նման ակցիա անցկացնել: Մեր ընկերները 45 տարբեր կանգառներում իրականացրել են այս նախաձեռնությունը, որի նպատակն է ցույց տալ սեր, հարգանք և հասարակական միասնության գաղափարը»,-նշել է Քարաքաշը:
Դանակահարություն` մեքենայի կայանման տեղի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թմրամիջոցը թաքցրել էին գետնանուշում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում
«Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Խնայելով ինձ և քեզ» խորագրով հակածխոխոտային թեմաներով մի շարք ակցիաներ։ Մարզային դպրոցներից ստացված հակածխախոտային թեմաներով նկարներով կկազմակերպվի ցուցահանդես-մրցույթ։ Հաղթած նկարները կդառնան մեծ պաստառներ, որոնք կփակցվեն Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Գավառում և Երևանում՝ հիշեցնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը։
Հակածխախոտային ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Բարեկամ» ՀԿ-ի անդամ, ծրագրի ղեկավար Շուշան Հարությունյանը նշում է, որ իրենց ակցիաների շրջանակներում անչափահաս երեխաները, ծխախոտը ձեռքներին, մոտեցել են անցորդներին և խնդրել վառել գլանակը։ «Մեզ թվում էր, որ անցորդները կմերժեին և երեխաներին կբացատրեին ծխախոտի վնասակարության մասին, սակայն հիմնականում ծխախոտը վառում էին՝ առանց որևէ արձագանքի։ Մեր նպատակն է գիտակցել տալ ծխողներին և նոր ծխել ցանկացողներին, սեփական անձին վնասելուց զատ, իրենց հարազատներին ու սիրելիներին վնասելու չափը»,- նշում է ծրագրի ղեկավարը՝ ասելով, որ իրականացված ակցիաները հետագայում վերածվելու են ֆիլմի։
«Բարեկամ» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում նկարահանում է նաև 3 սոցիալական հոլովակ , որոնցում շեշտը դրված է ոչ թե հենց ծխողի, այլ շրջապատի՝ երեխաների, հարազատների վրա ծխելու ունեցած վատ ազդեցության վրա, ինչը կարող է ավելի հզոր զսպօղակ դառնալ ծխողի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Երեք սենյականոց բնակարան՝ այրված տնակի բազմազավակ ընտանիքին,տեսանյութ
Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին» http://youtu.be/GjzPDfssiQw , որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները: Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին երեք սենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:
Դարանակալման արդյունքում` մահացու վնասվածք հասցնողը հայտնաբերվեց և կալանավորվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տնակային ավաններում աղքատությունը չափ ու սահման չունի,տեսանյութ
Աղքատության հետևանքները առավել տեսանել են Գյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով:Ներկայումս, երբ ամեն օր վառելափայտ ենք բաժանում, յուրաքանչյուր տնակ մտնելիս ու բնակիչների տաքանալու միջոցներին ծանոթանալիս պարզապես չենք կարողանում չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ թե՝ լավ, եթե վառելիք չտրամադրվեր, նրանցից շատերը աբողջ ձմռանն ինչպե՞ս էին տաքացնելու իրենց թիթեղյա վագոն – տնակները … Ներկայացնում ենք Գյումրու տնակային ավաններում բնակվող անապահով ընանիքներին Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի և վառելափայտ ստացած ընտանիքների ապրելակերպի մասին տեսանյութը` առանց մեկնաբանության: Ավելացնենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.
- Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանը – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչությունը – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
8. «Գոլոլեան հիմնադրամը», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ:
9. Արամ Միքայելյան – Ավստրալիա – 55 պարկ
Գիշերը կոտրել էր հագուստի խանութի դռան ապակին, ներս մտել և գողություն կատարելու պահին` բռնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տրանսի պահանջարկը Հայաստանում շատ ա». հարցազրույց հայ տրանսվեստիտի հետ
Ովքե՞ր են հայ տրանսվեստիտները, քանի՞ տրանսվեստիտ կա Հայաստանում, ինչպե՞ս են նրանք ապրում այստեղ, ովքե՞ր են տրանսվեստիտ մարմնավաճառների հաճախորդները։
Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է հայ տրանսվեստիտ մարմնավաճառի հետ։ Վերջինը վստահեցրել է, որ չնայած հրապարակավ իրենց բոլորը քարկոծում են, տրանսվեստիտների «պահանջարկը Հայաստանում շատ է»։
Նրա խնդրանքով՝ անունը չի հրապարակում, տեսանյութում ձայնը փոխված է, դեմքը՝ փակված։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:








