Եթե ինձ հասնում է 4-10 տարի կամ 14-20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ, հաղորդում է news.am-ը:

«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում  որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ  ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։

Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես  տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի  հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է,  նա ընդունել  է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։Վարդան Պետրոսյանի հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բ/կ-ից տեղափոխեցին «Սթրես» կենտրոն,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը:

Նշվում է, որ դերասանը հոսպիտալացման կարիք չուներ, այդ պատճառով նրան տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Իսկ թե այնտեղ ինչքան ժամանակ կմնա, դեռ հայտնի չէ:

Երեկ նախաքննական մարմնի կողմից Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացվել, որը կիրագործվի առաջիկայում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: News.am-ը գրում է, որ ոստիկանները Պետրոսյանի բնակարան են այցելել այսօր առավոտյան` նրան ձերբակալելու նպատակով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին  BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից  Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր  տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր

Monica Avanesyan_Armenia«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր՝

    1. Հայաստան- Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»
    2. Բելառուս- Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»
    3. Վրաստան-  Սմայլ Շոփ, «Give your smile»
    4. Մոլդովա- Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»
    5. Մակեդոնիա – Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»
    6. Մալթա- Գայա Կոչի, «The Start»
    7. Նիդերլանդներ- Միլենե և Ռոզանե, «Double Me»
    8. Ռուսաստան- Դայանա Կիրիլովա, «Dream on»
    9. Սան Մարինո- Միշելե Պերնիոլա ,  «O-o-O Sole intorno a me»
    10. Շվեդիա- Էլիաս, «Det är dit vi ska»
    11. Ուկրաինա- Սոֆիա Տարասովա, «We Are One»
    12. Ադրբեջան- Ռուսթամ Կարիմով,  «Me And My Guitar»

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:

«Մեր կարծիքով «Be Creative» նշանաբանը շատ համահունչ է Puzzle Man  տարբերանշանի հետ: Մեր աշխատանքային թիմը ոգեշնչվել է այս թեմայով եւ  օգտագործել այս կոնցեպտը բեմի ձևավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ հեքիաթային մթնոլորտ ստեղծել եւ  կենդանություն տալ հիմնական կոնցեպտին»,- նշում է Ուկրաինայի  Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովը:

Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին:

          Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի մաքսիմալ թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:

Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին:

Հատուկ հյուրը կլինի Մանկական Եվրատեսիլ- 2012»-ի հաղթող մասնակից  Անաստասիա Պետրիկը:

Այս տարի ելույթից առաջ ցուցադրվող հեռուստաբացիկի տևողությունը կլինի 50 վայրկյան՝ նախորդ 40-ի փոխարեն:

Մրցույթը կվարեն Եվրատեսիլ-2013-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:

Հնարավոր են ցանցային գաղտնալսումնե՞ր (Տեսանյութ)

սամվել մարտիրոսյան«Գաղտնալսումները Հայաստանում նորություն չեն, բոլորս էլ հասցրել ենք լսել 2008-ի մարտի 1-ի գաղտնալսումները, որոնք հրապարակվեցին անհայտ անձի կողմից: ՀՀ-ն միշտ էլ այդ հնարավորությունն ունեցել է, երբ դատարանի որոշում է լինում, բջջային օպերատորները տրամադրում են այդ ձայնագրությունները»,-Aravot.am-ի հարցին` տեղեկություններ ունի՞ այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան գաղտնալսող սարքեր են ուղարկվել, այսպես է պատասխանել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Նա նշել է, թե այստեղ կարող է խոսք լինել ցանցային գաղտնալսման մասին, օրինակ` skype-ի գաղտնալսումների մասին: Այնուհետև շարունակել է. «Skype-ը պաշտոնապես հայտարարել է, որ համագործակցում է բոլոր երկրների ոստիկանությունների հետ, եթե դատարանի հիմնավորված որոշում լինի, նա կտրամադրի գաղտնալսումները: Ուստի միշտ պիտի հաշվի առնել, որ առնվազն ամերիկյան ծառայությունները` Facebook-ը, Gmail-ը ամերիկյան կառավարության կողմից գաղտնալսվում են»: Պարոն Մարտիրոսյանը նշել է, որ «պարզ է, եթե ՀԱՊԿ շրջանակներում համագործակցություն լինում է, ապա համագործակցություն այս ոլորտում էլ կարող է լինել»: Հարցին` համամի՞տ է, որ ՀՀ-ում գրեթե բոլորը գաղտնալսվում են, պարոն Մարտիրոսյաննպատասխանել է. «Եթե մարդ համարում է, որ ինքը ինչ-որ բան է անում, որ գաղտնալսման ենթակա է, ինքը միշտ պիտի հաշվի առնի, որ իրեն կարող են գաղտնալսել, կապ չունի նա ապրում է ՀՀ-ում, թե Մոզամբիկում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Aravot.am

Քաղաքի կենտրոնում բացահայտ արգելված սիգ են վաճառում, հատը՝ 1500 դրամ,տեսանյութ

սիգ, անօրինական ձկնորսություն Քաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան փողոցում, նոյեմբերի 4-ին, չնայած որսի արգելքին, բացահայտ կերպով երկու կանայք սիգ էին վաճառում։ Կանայք NEWS.am-ի լրագրողին պատմել են, որ ձուկն իրենք գնել են Նորադուզցի մի երիտասարդից, եւ որ սիգը Սեւանից է։ Հինգ րոպեի ընթացքում մեր լրագրողը ականատես է եղել, թե որքան մեծ պահանջարկ ունի ապօրինի որսված սիգը։ Քաղաքացիները մեկ հատը 1500 դրամ արժողությամբ թարմ սիգը եւ ապխտած ձուկը գնում էին առանց սակարկելու։ Վաճառող կանայք չէին հասցնում մաքրել սիգի փորոտիքը։ Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը պարել է Երևանում (տեսանյութ)

հաջիլիԱդրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, “Ադրբեջան-Եվրոպա” շարժման ղեկավար Ռամին Հաջիլըն պարել է Երևանի ակումբներից մեկում, հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով “Վիրտուալազ” կայքին: Նրա մասնակցությամբ այդ վիդեոհոլովակը քննադատության է արժանացել սոցիալական ցանցում: Ըստ Հաջիլըի`ինքն  այդ պարով ցանկացել է ցույց տալ, որ հայերը հերթական անգամ “գողացել են ադրբեջանական երգ”: “Ես ուրախ էի պարել Երևանում ադրբեջանական երաժշտության տակ”,-ասել է Հաջիլըն: Նշենք, որ Հաջիլըն Հայաստան էր եկել` իր օրինակով կոչ անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության ճանապարհով: