Կազմակերպված հանցավորության դեմ` համատեղ ուժերով (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից (Լիոն, Ֆրանսիա) մշակվել և հունիսի 5-ից շրջանառության մեջ է դրվում TURN BACK CRIME միջազգային իրազեկման ծրագիրը՝ ուղղված Ինտերպոլի 190 անդամ երկրներում հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոստիկանական մարմինների հետ համատեղ ջանքերի գործադրմանը՝ կազմակերպված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում:
Ծրագրի շրջանակներում, որպես առաջին քայլ, նախատեսվում է անդամ երկրների ոստիկանության միջոցով տրամադրել հանցավորության դեմ պայքարին ուղղված multi-media փաթեթներ՝ լրատվամիջոցներում զետեղելու և այդպիսով` ազգային մակարդակով համապատասխան տեղեկատվությունը հասարակության լայն շրջանակներին տրամադրելու և իրազեկելու նպատակով:
TURN BACK CRIME ծրագրի նպատակն է՝ հասարակության ներգրավվածության միջոցով կանխել կամ նվազեցնել կազմակերպված հանցավորության ազդեցությունը, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանել իրենք իրենց՝ հասկանալով և գիտակցելով կազմակերպված հանցավորության ներգրավվածության աստիճանը իրենց առօրյա կյանքում:
Ծրագրի վեբ կայքն է՝ www.turnbackcrime.com, որը ներառում է տեսահոլովակների շարք, հրապարակումներ, հայտնի անձանց ներգրավում, ապրանքանիշի գովազդ (merchandizing):

Ադրբեջանում ձերբակալվել են հարսանիքին մասնակցած տրակտորների վարորդները

Ադրբեջանում Սումգայիթ քաղաքի դատարանը որոշել է 20 օրով ազատազրկման դատապարտել տրակտորի 4 վարորդների, որոնք մի քանի օր առաջ ամուսնական ավտոշարասյան կազմում անցել են քաղաքի կենտրոնում։

 

Այդ մասին հաղորդել է փաստաբան Անար Ղասիմովը, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

 

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ճոխ զարդարված տրակտորները հետևում նորապսակների ավտոմեքենային։

 Անկախ

Ավելի քան քառորդ դար շարունակվող սին խոստումներ անօթևան ընտանիքներին

Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն: Անցած տասնամյակների ընթացքում այդ վթարայինների բնակիչներին երկրի իշխանությունները պարբերաբար շենքերի ամրացման սին խոստումներ են տվել:
Այդ շենքերի բնակիչները հիմնականում չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Ավելի քան քառորդ դար վերականգնման սպասող, սակայն տարին տարվա վրա է՛լ ավելի քայքայվող ու ինքնափլուզվող շենքերից մեկն էլ Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ շենքն է: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը այդ կիսով չափ բնակեցված շենքի վթարային վիճակի մասին է:

Միայնակ անօթևան տարեցին բնակարան են հատկացրել քանդման ենթակա շենքում

New PictureԳյումրիում գրեթե բոլորին է հայտնի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը: Այս բազմահարկը երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գրեթե ամեն տարի կառավարության կողմից խոստումներ են հնչել այդ շենքն ընդգրկելու ամրացման ու վերանորոգման ծրագրերում:

Շենքի բնակիչների բողոքների հետքերով խնդրին պարբերաբար անդրադարձել են մարզային հեռուստատեսությունները: Սակայն, ի տարբերություն հարևանությամբ գտնվող բազմահարկերի, այս շենքն այդպես էլ չի ամրացվել, այն ներկայումս կիսով չափ բնակեցված է և կիսով չափ էլ կիսաքանդ վիճակում է: Ու որքան էլ մեզ համար զարմանալի էր, հանդիպեցինք բավականին հետաքրքրաշարժ դեպքի: Երկրաշարժի պատճառով անօթևան ընտանիքների են հատկացվել այս շենքի այլ բնակավայրեր տեղափոխված նախկին բնակիչների կողմից լքված կամ նորակառույց բնակարաններ ստացած նախկին բնակիչ անօթևան ընտանիքների բնակարանները: Դեռ 2000 թվականին այս կիսախարխուլ շենքում «բնակարանամուտ» է տոնել 72-ամյա միայնակ տարեց Հրանուշ Պողոսյանը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Տեսանյութ պտտահողմի էպիկենտրոնից

BN-CY843_0527nd_J_20140527165057Մայիսի 28-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում հզոր պտտահողմ է եղել: Տեղաբնակ երկու տղամարդիկ պատահաբար հայտնվել են փոթորկի էպիկենտրոնում: Սակայն, սարսափահար փախչելու փոխարեն, նրանք տեսանկարահանել են այն, միչդեռ դրա համար հնարավոր է և կյանքով վճարեին:

Երբ Դեն Յորգանսոնը դուրս եկավ տան շեմին ծխելու, նկատեց, որ պտտահողմն ուղիղ իր վրա է շարժվում: Նա կանչեց ընկերոջը, որ նա էլ տեսնի այդ տպավորիչ երևույթը:Հետո նա վերցրեց տեսախցիկն ու սկսեց նկարահանել երկինքը:

Վայրկյաններ անց նրանք հասկացան, որ պետք է փախչեն, որ փրկվեն: Նրանք իսկույն մտան տան մոտ կայանած ֆուրգոնը: Սակայն, պտտահողմը տեսանկարահանելու գայթակղությունն այնուամենայնիվ, մեծ էր: Յորգանսոնը տեսախցիկը հանում է մեքենայից ու նկարահանում, մինչդեռ հզոր կնճիթն ուղիղ իրենց կողմն է ուղղվում:

Բարեբախտաբար, նրանք փրկվում են: Ինչպես ամերիկացի լրագրողներն են գրում, նրանցից ոչ ոք չի տուժել,սակայն Հյուսիսային Դակոտային պատուհասած տորնադոյի հետևանքով 9 մարդ վիրավորվել է, մի քանի տներ լրջորեն վնասվել են:

Անկախ

Թայլանդում քաջասիրտ կինը 4 ֆունտի դիմաց իր գլուխը դնում է կոկորդիլոսի երախի մեջ (տեսանյութ)

Thai zooՔաջասիրտ կինը յուրաքանչյուր օր 4 ֆունտի դիմաց վտանգում է իր կյանքը՝ Թայլանդի կենդանաբանական այգում իր գլուխը դնելով կոկորդիլոսի երախի մեջ:

Կոկորդիլոսների ֆերմայի վարժեցնողը հանդես է գալիս մեկ այլ տղամարդ գործընկերոջ հետ:

Նրանք իրենց անվախ գործողությունները ցուցադրում են Թայլանդի կենդանաբանական այգու սարսափահար այցելուների աչքի առջև:

Հրապարակված տեսնյութերից մեկում տղամարդը սողալով մոտենում է կոկորդիլոսին և համբուրում նրան:

Thai zoo3Կին վարժեցնողը բամբուկի փայտիկով հանգստացնում է կոկորդիլոսին՝ նախքան գլուխը նրա երախի մեջ մտցնելը:

Անցած տարի Բանգկոկի մոտակայքում գտնվող կոկորդիլոսների ֆերմայում վարժեցնողը հազիվ խուսափել է լուրջ վնասվածքից, երբ գլուխը կոկորդիլոսիերախի մեջ տեղադրելուց հետո կենդանին փակել է երախը:

Անկախ

 

Հակահիգիենիկ պայմաններով շինություն, որտեղից անհրաժեշտ է օր առաջ դուրս բերել անօթևան ընտանիքներին

«Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին:
Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթևան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզև նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթևան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, և անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

Նորվեգիայի անտառում ձնեմարդ են տեսել

o_956139ՉԹՕ-ներից ու տարատեսակ ուրվականներից բացի, որոնք վերջերս հաճախ են այցելում հասարակ մահկանացուներին, աշխարհում բազում անհասկանալի երևույթներ կան: Օրինակ` ձնեմարդը կամ ետին, ինչպես նրան հաճախ են անվանում: Վերջերս ձնեմարդ են տեսել Նորվեգիայի անտառներից մեկում: «Բիգֆուտի» տեսահոլովակը մեկ օրում դիտվել է 61 հազար անգամ:

«Ես որս էի անում անտառում, երբ հանկարծ դա տեսա: Հսկայական մարմինը դուրս եկավ թփերից: Ես թաքնվեցի ու սկսեցի լուսանկարել,-հայտնել է MicroRT55 նիկով օգտատերը,- սկզբում կարծեցի, թե արջ է, հետո հասկացա, որ  երբևէ նման բան չեմ տեսել»:

Իսկապես էլ, տեսաժապավենում անտառաբնակն ավելի շատ գորիլայի հագուստով մարդու նման է: Անցած տարի նույնիսկ ամերիկացի գիտնականները ներկայացրել էին ապացույցներ, որոնք փաստում են ձնեմարդ գոյությունը:


Անկախ