Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին

4102Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների գործողության շրջանակներում:

Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ուժերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդպիսի սպառնալիքներից է թմրանյութերի անօրինական շրջանառությունը: Այդ տեսակետից Հանրապետության Նախագահը կարևորել է Երևանում «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումը և ողջունել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են համամարդկային այդ չարիքի դեմ: Նախագահը նշել է, որ չնայած Հայաստանում հպարտանում են չափազանց վտանգավոր այդ հանցավորության դեմ պայքարի արդյունքներով, այդուհանդերձ, վերոհիշյալ սպառնալիքի դեմ պայքարը պետք է կրի հետևողական բնույթ:

Երկուստեք կարևորվել է Երևանում տեղակայված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության ղեկավարման միջազգային համակարգող շտաբի գործունեությունը:

Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել նաև ՀՀ ոստիկանության և ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության միջև փոխգործակցությունը:

Վարչապետին են ներկայացվել «Ռոստելեկոմ»-ի կողմից ՀՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերը

10744_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը: Ռուսական ընկերությունը նախատեսում է մինչ 2017 թվականը Հայաստանում ներդնել 26 մլն դոլար: «Ռոստելեկոմ»-ի ղեկավարը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել մեր երկրի բազմաթիվ քաղաքներ:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

 

4088

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Երևանում կազմակերպության ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերին:

 

Նախագահը ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին ներկայացրել է նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

4048Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի:

Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջև

4037Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը և շարունակելու է ըստ ամենայնի նպաստել կառույցի դերի և հեղինակության բարձրացմանը եվրոպական ճարտարապետության մեջ։

Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումն ու կայացումն այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը:

Հայաստանի նախագահության հետագա անելիքների առնչությամբ մենք կարևորեցինք հոկտեմբերի 21-22-ը Երևանում կայանալիք Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ Գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան: Կարծում եմ, որ այս թեման առավել քան արդիական է այսօր, և մենք կարող ենք դիմակայել նման մարտահրավերներին` Եվրոպայի խորհրդի կողմից կուտակած փորձի և իրավական գործիքների արդյունավետ կիրառման միջոցով:

Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Իհարկե վերահաստատեցինք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ մեր բարձր վստահությունը:

 

Նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում և ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստում

40194023Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովում

 

Պարո՛ն նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Ուրախ եմ 800 միլիոն եվրոպացիների ներկայացնող մեր կառույցի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմելու այս հնարավորության համար:

Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում: Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:

Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար:

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:

Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք: Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում: Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում:

Մյուս առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է: Հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այն կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Հատկապես երիտասարդ ժողովրդավարությամբ երկրների դեպքում դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: Այս առումով, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում այս տարվա հուլիսին անցկացված՝ իրավունքի գերակայության և իշխանությունների հայեցողության սահմաններին նվիրված խորհրդաժողովը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն էր՝ շարունակելով Մեծ Բրիտանիայի նախագահության նախաձեռնությամբ սկսված գործընթացը:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Հաջորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորացումն է: Ձեռքբերումների թվում նշեմ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, որոնք ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Դատավորների լիարժեք անկախության ապահովման տեսանկյունից շարունակվում են ուշադրության կենտրոնում մնալ նաև նրանց նշանակման հետ կապված իրավական հարցերը: Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկները, ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն: Մենք մշակել և իրականացնում ենք Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ:

Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու: Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը: Մենք երախտապարտ կլինենք, եթե Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը բերի այս գործընթացին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Կարևոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արևելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը և դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:

Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու:

Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը:

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է և կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման: Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ:

Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել և արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, և լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ:

2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց իր հանճարեղ դերասաններից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Վարպետի վերջին հրապարակային խոսքը Ադրբեջանի մտավորականներին ուղղված նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղության, արդարության ու սթափության կոչ էր. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում է մեծ մտավորականը։ Այո՛, մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել և շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուսի», ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարևաններից։

Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:

Հարգելի՛ բարեկամներ,

Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր հասարակություններն այսօր լուրջ փոխակերպումներ են ապրում և բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած: Որո՞նք են մեր արժեքները 21-րդ դարում, ո՞ր արժեքներն են այսօր տարածում գտնում առավել, քան մյուսները, ինչու են թափ առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսևորումները, ինչո՞ւ է տեղի տալիս սոցիալական համերաշխությունը, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկի համացանցում ատելության խոսքի ու դրսևորումների դեմ պայքարի երիտասարդական արշավը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար է ձևակերպել մի քանի նախադասությամբ: Սրանք մերժելի երևույթներ են, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում վայրկյանական տարածում են գտնում միլիոնավոր մարդկանց շրջանում, ուստի պետք է ստանան արագ և համարժեք պատասխաններ: Մենք պարտավոր ենք ամրապնդել կամուրջները ազգերի միջև, մեր քաղաքացիների, հասարակությունների, մշակույթների և կրոնների միջև, որպեսզի մեզանից հետո եկողներին թողնենք շատ ավելի խաղաղ և անվտանգ մոլորակ:

Այս օրերին մեր հայացքները հառած են Սիրիային: Մենք խորապես մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Մեր բոլորիս պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի: Եվ, հատկապես, մեր երիտասարդ սերունդներին պետք է ներգրավենք մեր ապագայի կերտման գործում: Նրանք երիտասարդ են, համարձակ, ավյունով լի, եթե մենք նրանց ճիշտ գաղափարներով սնենք, ճշմարիտ արժեքներով դաստիարակենք, ազատության ու ժողովրդավարության բերկրանքը հրամցնենք, ձերբազատենք նախապաշարումներից՝ մեր հասարակությունները կունենան լավ ապագա:

Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում նորմեր ստեղծող և տարածող բացառիկ կառույց, կարևորագույն դերակատարություն ունի այս գործում, և այն պետք է առավելագույն դերակատարում ունենա մեր համընդհանուր նպատակներին հասնելու գործում:

Շնորհակալություն:

Նախագահը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը

4043

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը: «Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը:

2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կերտել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:

Այնուհետև Նախագահը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ դիտել է ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում Արև Պետրոսյանի եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որը ևս խորհրդանշում է միասնության ուժը, որոնք Հանրապետության Նախագահն այնուհետև նվիրել է պարոնայք Ժան-Կլոդ Մինյոնին, Թորբյորն Յագլանդին և Նիլս Մուիժնիկսին:

Այցի ավարտին Եվրոպայի խորհրդում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստորագրման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սերժ Սարգսյան. “Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին”

02.10.13-2869serj-exxvՀայաստանը շարունակելու է շահավետ համագործակցությունը Եվրամիության հետ, եւ առաջիկայում մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին։ Այժմ Հայաստանը բանակցում է իր գործընկերների հետ, թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի այնտեղ։ Այս մասին քիչ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում  հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը արդյունավետորեն կշարունակվի:

“Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ` ի հակադրություն մյուս գործընկերների”,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ՀՀ նախագահը մեջբերեց օրերս կյանքից հեռացած մեծանուն դերասան Սոս Սարգսյանի խոսքերը. “Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար երկրորդ հայրենիք”:
Նախագահի ելույթին ավելի հանգամանալի կանդրադառնանք քիչ անց, իսկ այժմ նա պատասխանում է վեհաժողովի պատվիրակների հարցերին։
yerkirmedia.am

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ

LXHԵրևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով որպես նվեր տրամադրվել է համակարգչային սերվեր՝ համապատասխան սարքավորումներով:

Հրաչյա Մուրադյանն ու Սուրեն Թամրազյանն այցելել են Ստեփանակերտի «Սանմաքրում» ՀՈԱԿ, ծանոթացել կազմակերպության աշխատանքի կազմակերպման սկզբունքներին: Քաղաքապետարանի կողմից կառույցին որպես նվեր համակարգիչ է տրամադրվել:

Երևանի պատվիրակությանն ընդունել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հրաչյա Մուրադյանը, Երևանի քաղաքապետի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ Երևանի քաղաքապետարանի փորձը Ստեփանակերտի քաղաքապետարանին փոխանցելու նպատակով տարվող երկկողմ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Ոլորտների պատասխանատուները Ստեփանակերտի քաղաքապետին նաև զեկուցել են գործակցության ծրագրի շրջանակում աշխատանքների ընթացքի, գրանցված արդյունքների և հետագա անելիքների վերաբերյալ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ

 

 4016Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու փոխվստահությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամ և հուսալի գործընկեր, որը միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին, և թանկ է գնահատվում յուրաքանչյուր հայի կողմից: Նախագահն օրինաչափ է համարել, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում:

Հայաստանի Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահը համակարծիք են եղել, որ հարաբերությունների նման հանգրվանի երկու երկրները հասել են բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի տեղական իշխանությունների միջև ծավալված արդյունավետ գործընկերության և այլ համատեղ ձեռքբերումների շնորհիվ: Զրուցակիցների համոզմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակն անշուշտ գոհացնում է, սակայն նաև պարտավորեցնում է չբավարարվել եղածով, այլ անել հնարավորը երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ընդլայնման համար:

Սերժ Սարգսյանը և Ժան-Պիեռ Բելը երկուստեք ընդգծել են միջխորհրդարանական կապերի մեծ նշանակությունը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Հայաստանի Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես եղել և շարունակում է մնալ երկկողմ օրակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Այս գործում, ըստ նրա, անշուշտ, նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը, Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերում ընդգրկված պատգամավորները, որոնցից շատերը նաև քույր քաղաքների ու շրջանների ղեկավարներ են:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունների կողմից արդեն ավանդական դարձած այցելությունները Լեռնային Ղարաբաղ: Նա բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ձևավորված «Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը»: Այս խմբում միջազգային հանրության անաչառ ու համապարփակ տեղեկացվածությունը, Նախագահի համոզմամբ, շատ կարևոր է:

Հանդիպմանը մասնակցող սենատորների խնդրանքով, Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարներին, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը նաև գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի Ոսկե գրքում:

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Չեխիայում

549.Official reception in the Czech Republic dedicated to the 22nd anniversary of the Independence of Armenia 01.10.2013

Սեպտեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Միջոցառմանը, որին ներկա էին շուրջ 250 հոգի, մասնակցում էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դալիբոր Շտիսը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, դեսպան Հինեք Կմոնիչեկը, սենատորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների եւ այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի եւ Սլովակիայի հայ համայնքների ներկայացուցիչներ եւ հյուրեր Հայաստանից։

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի եւ Չեխիայի օրհներգերը չեխահայ երգչուհի Վարինե Մկրտչյանի կատարմամբ: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Սենատի ԵՄ կոմիտեի անդամ, սենատոր Յան Լատկան, որը հանդիսության մասնակիցներին ներկայացրեց օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցի տպավորությունները: Դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ անցած 22-ամյա ուղին, անցյալի եւ ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Այնուհետեւ դեսպանը խոսեց հայ-չեխական հարաբերությունների եւ դրանց հեռանկարի, Չեխիայի հայ համայնքի մասին, անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

4012

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը

10738_am_3Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: «Երկկողմ համագործակցությունը լավ հիմքերի վրա է, այն ունի խորացման ու ընդլայնման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա իրականացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը: Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,– նշել է Տիգրան Սարգսյանն` ավելացնելով, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են երկկողմ ռազմավարական կապերի ամրապնդման ուղիները

10737_am_4Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և անցել մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Սա իրականում լուրջ առաջընթաց է, որը երկկողմ ջանքերի արդյունք է: Ինձ համար, որպես երկրի վարչապետի, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ: Նման դինամիկան մեր արտահանման ուղղությամբ պահպանվում է նաև 2013 թվականին: Սակայն այս առաջընթացի հետ մեկտեղ մեր առևտրատնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունի հիմնարար նշանակություն: Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին»:
Վարչապետի խոսքով` այդպիսով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ, ավելացել է նաև մասնակցությունը միասնական ինտեգրացիոն գործընթացին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս իրավիճակը հատուկ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին և ստեղծում որակական նոր հնարավորություններ` հայ-ռուսական հետագա համագործակցության համար: «Այն պարտավորեցնում է մեզ հետևողական և նպատակային գործողությունների, որոնք պետք է նոր ուժ և բովանդակություն հաղորդեն այս ռազմավարական կարևոր որոշմանը: Նշենք, որ ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա: Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միությանն օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է:
Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»,
– ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջև դրված խնդիրներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով և ուղղություններով: Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի մասին, որոնք ուղղված են արդիականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի համար կարևոր դեր կարող է խաղալ Ազատ տնտեսական գոտու լիակատար գործառնումը: «Խոսքը նաև գնում է էներգետիկ անվտանգության ամրապնդման և այնպիսի խնդիրների մասին, որոնք կապված են էներգակիրների մատակարարման և գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով Հայաստանի կառավարական պատվիրակությանը` Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ռուսական կողմը ևս կարևոր նշանակություն է տալիս երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը լավ հնարավորություն է կառուցողական մթնոլորտում քննարկելու նոր խնդիրներն ու մարտահրավերները, առաջնահերթությունները և երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:«Ռուսաստանը և Հայաստանը երկար տարիներ պահպանում են փոխշահավետ առևտրատնտեսական կապեր`ռազմավարական կարևոր ուղղություններով: Երկու երկրների նախագահների ու նաև Ձեր, պարոն վարչապետ, ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հայ-ռուսական տնտեսական կապերի դինամիկ զարգացում, որը ամուր հիմք է հանդիսանում հետագա փոխգործակցության զարգացման համար»,– ասել է Մաքսիմ Սոկոլովը: ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր է գնահատել երկկողմ ներդրումային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվում են նոր ծրագրեր`էներգետիկայի, տրանսպորտի, գիտատեխնոլոգիական և այլ ոլորտներում:
«Ռուսական կապիտալն իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանի տնտեսությունում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Երկկողմ ինտեգրացիոն կապերի խորացումը ևս կարևոր նշանակություն կունենա հետագա կապերի ամրապնդման գործում: Վերջին ամիսների ընթացքում, Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, մեր ռազմավարական կապերը բարձրանում են որակական նոր մակարդակի, ինչը նոր խթան կհանդիսանա մեր ազգային տնտեսությունների զարգացման համար»,– ասել է ռուսական կողմի համանախագահը: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ երկու երկրներին Մաքսային միության շրջանակներում կհաջողվի իրականացնել բազմաթիվ հավակնոտ ու նպատակային ծրագրեր:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ Մ. Սոկոլովի անունից միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների պատվին կտրվի պաշտոնական ճաշ։

 

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

10735_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:

Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական մոնումենտալ գեղանկարչության լավագույն հավաքածուները:
Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ`շրջել Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցասրահներով: Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր և Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ:
Վարչապետ Սարգսյանի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է նաև հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի, մասնավորապես, Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը: Միլլերի լուսանկարչական հավաքածուն` բաղկացած շուրջ 60 լուսանկարներից, դուրս է բերվել Արևմտյան Հայաստանից 1915 թվականի գարնանը: Նախատեսվում է առաջիկայում Միլլերի հարուստ հավաքածուն մեկտեղել մեկ ալբոմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ ցուցահանդեսը հաջորդ տարի կներկայացվի Հայաստանում:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է նաև նույն թանգարանում բացված Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Այստեղ առկա էր նաև հայկական հավաքածուն` տարազներ, քարտեզներ, հնագիտական առարկաներ, որոնք ներկայացնում են հայաստանյան կենցաղը, Արևմտայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը:
Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:
Սեպտեմբերի մեկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Կոնստանտինովյան պալատում կկայանա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստը:

 

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին

547. Minister Nalbandian delivered speech at PACE session(2) 30.09.2013Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։

«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։

Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրեց հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝  Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում   պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրեց Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձավ Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Եգիպտոսում

546.Official reception in Egypt dedicated to the 22nd anniversary of Independence of Armenia 30.09.2013Սեպտեմբերի 29-ին ՀՀ Անկախության 22-ամյակի առթիվ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Մոտ 500 հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Վարչական վերահսկողության ղեկավար, գեներալ Օմար Վահբին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի, միջազգային համագործակցության եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամներ եւ Եգիպտոսում բնակվող Հայաստանի քաղաքացիներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսեց անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումների եւ առկա մարտահրավերների, հայ–եգիպտական հարաբերությունների ընթացքի մասին։

ՀՀ Անկախության 22-ամյակին եմ անդրադարձել եգիպտական ԶԼՄ-ները: Մասնավորապես, այդ կապակցությամբ, «Յոմ սաբաա» օրաթերթը եւ «ՄԵՆԱ» լրատվական գործակալությունը հրապարակել են հարցազրույցներ ՀՀ դեսպանի հետ։

Գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը ՀԱՊԿ ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ

1 (1)ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ:

Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: Պարգևատրվել է ՀՀ կառավարական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ-ում

545.Official ceremony dedicated to the 22nd anniversary of Independence of Armenia in the USA 30.09.2013

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հետ համատեղ կազմակերպվեց համայնքային միջոցառում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ միջոցառման մասնակիցներին ուղղված շնորհավորանքի ուղերձում բարձր գնահատվեց արտերկրում անկախ Հայաստանի մշակութային հարստության ներկայացմանն ուղղված գործունեությունը՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում իր ուրույն դերն ունի նաեւ մշակութային դիվանագիտությունը:

Հայաստանի անկախության տարելիցի կապակցության իրենց ջերմ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները հղեցին նաեւ հայ համայնքի եւ եկեղեցու առաջնորդները: