Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

պնՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված մոտ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական,  իրավական և այլ ոլորտներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ

3ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական բազան հարստացնելու համար կազմակերպվող գնումների և մատակարարումների գործընթացը, երկրորդ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե՜ գնումներն ու մատակարարումները, թե՜ ռազմաարդյունաբերական պլանավորումը գտնվում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանը ընդգծել է նաև, որ.  «Հարկ է նաև նկատել, որ այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց, որը պայմանավորված է մեր կողմից իրականացված միջոցառումներով»:

Ս.թ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

2Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին դեսպան Կովալենկոն հավաստիացրեց, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար:

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՊՆ վարչական համալիրՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի զեկույց-հաշվետվությունների ունկնդրմանը:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր: Զեկույց-հաշվետվությունների ընթացքում վարչության պետերը ներկայացրել են իրենց ենթակայությամբ գործող զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Զեկույցների ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար:

Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

12012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք:

Վերոնշյալ հողատարածքներն ու անշարժ գույքը հայկական կողմին հանձնելու նպատակով ս.թ. ապրիլի 24-ից 26-ը Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ, որի հայկական մասի կազմը հաստատվել է ՀՀ Նախագահի` 2013թ. ապրիլի 16-ի ՆՀ-68-Ա հրամանագրով: Հայաստանի Հանրապետություն այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի` ներառյալ ռազմաօդային բաղադրիչի օպտիմիզացմանը և արդիականացմանը վերաբերող հարցեր:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցավ աշխատանքային և ընկերական մթնոլորտում, որի ընթացում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրությամբ նախատեսված հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

Զորամասերում թերություններ կան, բայց դրանք չպետք է խոչընդոտ հանդիսանան բանակ զորակոչվողի համար

DIGITAL CAMERAՀամակարգող խորհուրդը 12-օրյա շրջայցեր է կատարել Պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում և պարզել է, որ զորամասերում մթնոլորտը որոշակիորեն շտկվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Զինվոր” համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

“Շրջայցի ընթացքում մենք տեսանք նաև որոշ թերություններ: Օրինակ, թեև ապահովվում էր որակյալ սնունդ, բայց անտարբերության ադյունքում սննդի մեջ թերություններ հայտնաբերվեցին, որոնք տեղում էլ շտկվեցին շատ արագ: Հանդիպեցինք մի զինվորի, որը վատառողջ էր, սակայն ինքն այդ մասին չէր հայտնել որևէ մեկին, ուղարկեցինք բուժզննման, ապա` բուժման: Կային նաև տնից ուղարկվող սնդից  թունավորման դեպքեր, ինչպես նաև զինվորները դժգոհում էին ներքնաշորերի որակից”, – ասաց Մարգարիտա Խաչատրյանը և հավելեց, որ որոշ թերություններ արդեն կարգավորվել են, իսկ եղածներն էլ չպետք է խոչընդոտ հանդիսանան բանակ զորակոչվողի համար. նույն թերությունները կան նաև զորամասից դուրս։

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող ինքնասպանության և զինվորների միջև վիճաբանության տարաբնույթ դեպքերին, որոնց արդյունքում խաղաղ պայմաններում հայ զինվորներ են զոհվում, Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այս ամենի հիմնական պատճառը փոխադարձ ներողամտության բացակայությունն է: “Եթե կարողանանք ներողամտություն սերմանել մեր զինվորների մեջ, այդպիսի ողբերգական դեպքեր չեն գրանցվի”,-ասաց բանախոսը և ավելացրեց. “Շուրջ 12 տարի պայքարել եմ, որ որդուս գործը բացահայտվի, բայց այդպես էլ չի բացահայտվել։ Մինչ այսօր ես չգիտեմ իմ տղան զինակից ընկերոջ ձեռքով է զոհվել, թե հակառակորդի գնդակից: Մի բան է, երբ ծնողին ասում են՝ որդիդ հայրենիքի սահմանը պահելիս թշնամու գնդակից է մահացել, մեկ այլ բան՝ որ ինքասպանություն է գործել”: