Tag Archives: ավտոպատահար
«Միցուբիշի»-ն դուրս գալով երթևեկելի մասից` հայտնվել է խաղողի այգում
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մահացել է
Հունվարի 7-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Սերյոժա Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
Հունվարի 7-ին, ժամը 22.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն և 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 4-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի 3 ուղևորուհիները և «Հոնդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Ռազմիկ Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մահվան ելքով վրաերթ Ոսկեվազ գյուղում
Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկեվազ-Օշական ճանապարհին` Ոսկեվազի գյուղապետարանի մոտ, վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա Դիլանյանին, որը նույն ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ժամը 19.05-ին վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել 2-ով և 12-ով:
ՀՀ ոՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի ավտովթարից երկու մարդ է մահացել,մեկը ծանր վիրավոր է(լրացված)
Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Ա.-ը (մոտ 30տ) և ուղևոր Կ. Գ.-ը (մոտ 30տ) տեղում մահացել են, իսկ ուղևոր Ա. Ա.-ը (մոտ 30տ) արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Ա.ի, Կ. Գ.ի դիերը և Ա. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դադարեցրել գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:
Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ընկել է ձորը
Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ճանապարհին, 2 մարդ մահացել է
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.40-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը` 1968 թ. ծնված Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին` 1975 թ. ծնված Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.10-ին, մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Հրազդան-Ջրառատ և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Լոռու մարզում Ալավերդի-Վանաձոր, Վայոց Ձորի մարզում Վայք-Զանգեր ավտոճանապարհներին (Սարավան գյուղի մոտ), Սյունիքի մարզում, բացի Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենայի:Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել թունելի պատին և կողաշրջվել:«Հունդայի»-ն բախվել է «ԶԻԼ»-ի
Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում
Պատահար Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում
Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Ավտոպատահար Բերդիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-9» միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Բերդիկ գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 35 TS 881 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները տուժածներին՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ին և 1992 թ. ծնված Ա. Ա.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:


