Նյու Յորքը սեփական ինտերնետ դոմենը կունենա

o_771615Նյու Յորքը աշխարհում կդառնա առաջին միլիոնանոց քաղաքը, որ սեփական ինտերնետ-դոմենը կստանա: “Շատ շուտով գործարար ու մասնավոր կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքաբնակները հնարավորություն կստանան իրենց կայքերը գրանցել “.nyc” դոմենային գոտում: Այնտեղ կարող են հիմնավորվել Նյու Յորքում տեղակայված կամ էլ նրա մասին պատմող կայքերը”,-ասվում է  քաղաքի ադմինիստրացիայի  հաղորդագրության մեջ:

“.nyc” պաշտոնական դոմենային գոտի ստանալու համար քաղաքի ադմինիստրացիան  ICANN համացնացում գլոբալ հասցեական տարածքը կարգավորող կորպորացիային էր դիմել դեռևս 2009-ին:

Ի դեպ. Մոսկվան նույնպես դիմել է հիշյալ ընկերությանը “.москва” և “.дети” դոմեններ ստանալու համար: Դրանք արդեն հավանության արժանացել են ICANN-ի կողմից:

Նյու Յորքում միավորվել են տարբեր երկրների ցուցարարներ

cuycՆյու Յորքի այգիներից մեկում տարբեր ազգություններ ներկայացնող մի խումբ ցուցարարներ են հավաքվել՝ աջակցելու իրենց երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Մոտ 300 հոգուց բաղկացած խումբը, որի մեծամասնությունը բրազիլացիներ են եղել, տարբեր լոզունգներ է բացականչել՝ «Մեր ժողովուրդ, մենք ուժեղ ենք և չենք պարտվելու», «Սա դեռ սկիզբն է, շարունակելու ենք դիմադրել»:
«Թուրք-հունական դիմադրություն», «Միասին ենք դիմադրելու» գրություններով պաստառներ բերած ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել նաև ամերիկացիներն ու զբոսաշրջիկները:
«Ռադիկալը» գրում է, որ միասնական ելույթից հետո ցուցարարները բաժանվել են և իրենց ցույցերը շարունակել են այգու տարբեր մասերում: Մի շարք լրատվամիջոցներ լուսաբանել են ցույցը, որը առանց միջադեպերի է անցել:

 

 

Նյու Յորքի քաղաքապետին ռիցինով ծրար են ուղարկել

iՈստիկանության տեղեկացմամբ, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին հասցեագրված ծրարում հայտնաբերվել է թույն` ռիցին: Ուղարկողը դժգոհ է քաղաքապետի` զենքի պահման հարցում դիրքորոշմամբ: Նամակը հասցեատիրոջը չի  հասել: Դեռևս չի հայտնվում, թե վերջերս քաղաքական ու հասարակական  դեմքերին ուղարկված ռիցինով նամակների հետ այս մեկը կապ ունի, թե ոչ:

Ռիցինը թունավոր նյութ է, որն օրգանիզմ ընկնելու դեպքում կարող է առաջ  բերել մահ:

ԱՄՆ-ում կանանց թույլատրվել է մերկ կրծքով փողոց ելնել

a30key_w300h210Նյու Յորքում կանանց պաշտոնապես թույլատրվել է մերկ կրծքով փողոց դուրս գալ: Թույլատրությունն ուժի մեջ էր դեռևս փետրվարից.այն ժամանակ 34 հազար ոստիկանի հրահանգ էր տրվել պարզապես, փողոցում մերկ կրծքով կին տեսնելու դեպքում չկանգնեցնել նրան, այլ պաշտպանել անցորդների հարձակումներից:  Նրանց հրահանգված էր` քշել ամբոխը, եթե հավաքվի, իսկ նա ով չի հեռանա` ձերբակալել:

Վերջերս որոշման մասին տեղեկացավ հանրությունը.ճանաչված լուսանկարիչ Վանն Վոասթը դաշնային դատարան բողոք էր ներկայացրել քաղաքի իշխանությունների դեմ մի շարք անօրինական ձերբակալությունների պատճառով: Նա հայտնի է հասարակական վայրերում մերկ կրծքով հայտնվելով: Կինը հայտնել էր, որ 2011-2012-ին իրեն ձերբակալել են ռեստորաններում, կենտրոնական կայարանում, տարրական դպրոցի մոտ ու շատ այլ վայրերում:

Վան Վոասթի փաստաբանները 1992-ին  նահանգի Գերագույն դատարանի ընդունած որոշման հիման վրա կարողացան  հասնել նրան, որ   կնոջ հասցեին բոլոր մեղադրանքները հանվեն:

Այն ժամանակ դատավորը վճիռ կայացրեց, որ հասարակական վայրում կանանց  մերկ կրծքով հայտնվելը արգելելը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռական պատկանելությամբ պայմանավորված խտրականություն: