Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես “Երևան, իմ սեր”բարեգործական հիմնադրամի հյուր

photo_2_Windsor (2)

Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, որը  մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:

 

“Երևան, իմ սեր”ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Սա “ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով>>, որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով: Այս առումով “Երևան, իմ սերը”շատ նման է  “Դամֆրիների տուն”ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:

 

2007 թվականի հունիսին ՆԱՄ Ուելսի արքայազնը, կրելով Շոտլանդիայի Մեծն Ստյուարդ տիտղոսը, գլխավորեց բարեգործական և մշակութային ժառանգությամբ զբաղվող հիմնադրամների կոնսորցիումը և ձեռք բերեց Դամֆրիների տունն իր ողջ գույքով և կից հողատարածքով, որպեսզի Դամֆրիների տունը պահպանվի անեղծ, վերականգնվի շրջակա տարածքը և մատչելի լինի հասարակայնության համար: Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է “Դամֆրիների տան”վերականգնման խանդավառ աջակիցը:

 

Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿՈՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակութան կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ` բժշկություն և գիտություն, քերականություն, արվեստ և այլն:

Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:

 

Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:

 

Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ “Երևան, իմ սեր”ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

 

“Երևան, իմ սերը”“ժառանգության օազիս”է ստեղծելու Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:

 

“Երևան, իմ սերը”նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ: Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին և գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը: Լոնդոնն ունի իր “Հայդ Փարք”զբոսայգին, Երևանն էլ կունենա իր “Հայ Փարքը>>, որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի:

 

Երևանն աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և 30 տարով տարեց է Հռոմից: Արմեն Սարգսյանն ասում է. “Երևան, իմ սեր”ծրագրի գերագույն նպատակն է համագործակցել Երևանի յուրաքանչյուր բնակչի հետ` հանուն քաղաքի հարուստ ժառանգության և բացառիկ էության”:

 

 

 

 

 

 

 

 

 

Բրիտանացիների 25%-ը շաբաթական մեկ ժամից պակաս է քայլում

hodit-peshkom-poleznoԲրիտանիայի հասուն բնակչության քառորդ մասը մեկ ժամից ավելի չի հատկացնում ոտքով զբոսանքին: Դրա մասին են վկայում Ramblers բարեգործական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է  Միացյալ թագավորության 2000 բնակիչ: Ընդ որում, հաշվի է առնվել  նաև այն ժամանակը, որ ծախսվում է խանութ, աշխատանքի ու տուն գնալիս:

Հարցվածների 25%-ը տեղեկացրել է, որ ոտքով քայլելու վրա շաբաթական  մեկ ժամից  ավելի չի հատկացնում, 43%-ը ` մոտ 2 ժամ:

Ընդ որում, հարցվածների 93%-ը համաձայն է, որ զբոսանքը ֆիզիկական մարզանքի լավ տարբերակ է:

Բրիտանիայի առողջապահության նախարարության պաշտոնական առաջարկի համաձայն, առողջության համար հարկավոր է շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական  բեռնվածությանը տրամադրել:

 

Ամեն ինչ պոռնոյի մասին.պաշտոնական տեսահոլովակ դպրոցականների համար

o_768449Վերջերս բրիտանական իշխանությունները դպրոցներում պարտադիր սեքսուալ դաստիարակության կուրս են մտցրել: Կրթության նախարարությունը ծիծաղաշարժ տեսահոլովակ է պատրաստել, որտեղ բացատրվում է պոռնոֆիլմերում ներկայացված սեքսի և “երկրային” ինտիմ մտերմության տարբերությունը: Տեսհոլովակի նկատմամբ վերաբերմունքը միարժեք չի եղել, հաղորդում էThe Telegraph-ը:

Բրիտանական պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը պատանիներին  բացատրելն էր, որ պոռնոգրաֆիան պարտադիր չէ որ վատ, կեղտոտ և ամոթալի մի բան լինի: Բայց  միևնույն ժամանակ ուսուցիչները կարծում են, որ անհրաժեշտ է պատանիներին բացատրել էկրանի սեքսի և նրա այնտարատեսակի տարբերությունը, որին նրանք կհանդիպեն իրական կյանքում: Պետական գումարներով նկարահանված տեսահոլովակում քանդվում են պոռնոգրաֆիայի պարտադրած մի քանի առասպել:

Մասնավորապես, պատանիներին բացատրում են, որ իրական աղջիկների (ի տարբերություն”սիլիկոնային” պոռնոաստղերի) կուրծքը, մեղմ ասած, հազվադեպէ գլխից մեծ լինում: Գեղեցիկ սեռի իրական ներկայացուցիչները ուղեղ ունեն, այդ պատճառով նրանց պետք էհարգել ու սիրել:  Թողնենք հիմար”Բարբի տիկնիկներին” կինեմատոգրաֆներին, ասում  են հոլովակի հեղինակները:

Բացի դրանից, նրանք բացատրում են, որ էկրաններին տեսած ամեն ինչ պետք չէ կրկնել իրական կյանքում: Նաև կոչ են անում երիտասարդներին օգտվել կոնտրացեպտիվներից և չկոմպլեքսավորվել իրենց տղամարդկային բարեմասնության չափերից:

 

The Telegraph-ի տվյալների համաձայն, շատ ծնողների այդ սրամիտ հոլովակը վախեցրել է: Բրիտանացիների զգալի մասը թերահավատ է վերաբերում, որ իրենց երեխաներին դպրոցում պետք է  պատմեն  սեքսի մասին և առավել ևս պոռնոգրաֆիայի, նշում է թերթը:

Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերը

Բրիտանական երգչուհի Էյմի Ուայնհաուսի կյանքի մասին նկարահանվող փաստագրական ֆիլմը կներկայացնի հանգուցյալ աստղի չցուցադրված կադրերը:
Grammy-ի հնգակի մրցանակակիր երգչուհին մահացել է 2011 հուլիսին 27 տարեկան հասակում ալկոհոլի թունավորումից: Երկար տարիներ նա կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից:
NBCUniversal-ի Focus Features International ստորաբաժանումը հայտնել է, որ օգտագործելով չցուցադրված նյութերը, այն կներկայացնի Էյմիի տաղանդն 3Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերÕ իր իսկ շուրթերով, ինչպես նաև նրա ողբերգական պատմությունը:
Ֆիլմը բրիտանացի ռեժիսոր Ասիֆ Կապադիա և պրոդյուսեր Ջեյմս Գեյ-Ռիիսի համատեղ արտադրությունն է:
Նրանց նկարագրությամբ Ուայնհաուսը «մի ամբողջ սերնդի մեջ մեկ անգամ ծնվող տաղանդ է, ով իրեն է հրավիրում ամենքի ուշադրությունը»: