Ուղևորափոխադրումներ իրականացնող 6 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

մեքենաՔաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հուլիսի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ուղևորատար տրանսպորտային միջոց:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 15-ից 16-ը)

ՈստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 7 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման՝ 2, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Հիմնանորոգման աշխատանքների պատճառով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ճանապարհային ոստիկանություն2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երևան-Սևան-Իջևան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:
Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների և 22 մարդուց ավել ուղևորներ փոխադրող ավտոբուսների երթևեկությունը:
Նման տրանսպորտային միջոցների երթևեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երևան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով:

Անկախ

Մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է

ավտոպատահարՀուլիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Վարդան Առաքելյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Վ. Առաքելյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Թմրամիջոցը դեղահաբերից պատրաստել էին ներարկման միջոցով օգտագործելու նպատակով

թմրանյութՀուլիսի 12-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի տներից մեկից, թմրանյութ պահելու և օտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին, 1975 թ. ծնված Արման Ա.-ին և 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Զննությամբ Արմեն Մ.-ի տնից հայտնաբերվել է դեղի սրվակ, տոպրակ` սպիտակ, փոշենման զանգվածով, յոդի դատարկ 2 սրվակ, լուցկու դատարկ 8 տուփ, էմալապատ աման` 500 գ դեղնավուն հեղուկ զանգվածով, 2 տարա` 0.4 լ դեղին զանգվածով, բաժակ` 200 գ մուգ դեղնավուն, սուր հոտով զանգվածով, և չօգտագործված 1 ներարկիչ:
Արմեն Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը դեղահաբերից պատրաստել են ներարկվելու միջոցով օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 12-ից 14-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 11, խուլիգանության՝ 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 16 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ատրճանակ, 2 նռնակ և 122 փամփուշտ

զենք-զինամթերքՈստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 12-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սերգեյ Դ.-ն հանձնել է 7 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ» նռնակ` պայթուցիչով, «ՏՀՏ» նռնակ` առանց պայթուցիչի և 5.45 մմ տրամաչափի 122 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՀուլիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Վարդան Առաքելյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Վ. Առաքելյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրազդանի կիրճում` հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Իրինա Մ.-ին և և 2012 թ. ծնված Անաստասիա Տ.-ին և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Սերգեյ Դ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 00.15-ին, «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել է կայանված «Օպել»-ի, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` բախվել է մեկ այլ «Օպել»-ի:
Պատահարի հետևանքով «Տոյոտա-Կորոլա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեխափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես-Բենց E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Սեդա Բ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան ժամը 18.00-ի սահմաններում Սարուխան գյուղի մոտ շրջվել է ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

1405317279,8667Հուլիսի 7-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

 

Անկախ

2014-ի Առաջին կիսամյակում առգրավվել է 699 միավոր հրազեն

զենք2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային և օդամղիչ ատրճանակ:
Նշված 699 միավոր հրազենից 51-ը առգրավվել է, 78-ը՝ հայտնաբերվել, իսկ 570-ը` հանձնվել է կամավոր: Այդ 699 միավոր հրազենից 51-ը եղել է ատրճանակ, 83-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 477-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացան, որից 390-ը` որսորդական, 16-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր եւ 1 այլ զենք:
Միաժամանակ` առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 64116 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 193 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 339 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 382 պայթուցիչ, 62 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 48 ական եւ արկ, 82 ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 83 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 83 միավոր հրազենից 2-ը առգրավվել է, 24-ը հայտնաբերվել, իսկ 57-ը` հանձնվել կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող տարբեր տեսակի 170 հրազեն:

«Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

ավտոպատահարՀուլիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

վարորդՀուլիսի 11-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

 

«Մերսեդես»-ը կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին

ապակիՀուլիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ ավտոմեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՈստիկանությունՀուլիսի 11-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի կամրջի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1973 թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և 1981 թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարից հետո վարորդները և ուղևորները կանգնել են ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սևանից Երևան երթևեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր` 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ «Միցուբիշի Պաջերո ԻՕ» -ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» լուսավորիչ բժշկական կենտրոն:
Արայիկ Կ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն գիշերը, ժամը 02.40-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև` տեղափոխվել Կոտայքի բաժին:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Արայիկ Կ.-ն ձերբակալված է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն: