Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծառ տնկեցՀունվարի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աբու Դաբիում այցելեցին կառուցվող Սբ. Նահատակաց հայկական եկեղեցի, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Նորին Սրբությունը այցելեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն, հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.

«Երեկ ես պատիվ ունեցա Շարժայի Ամերիկյան համալսարանում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Պատվո շքանշան հանձնել դոկտոր Ալ Կասիմիին՝ մեր երկու երկրների միջեւ բարեկամության կապերի ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին այցելեցինք Աբու Դաբիում կառուցվող հայկական եկեղեցի: Այս երկու կարեւոր իրադարձությունները ոչ միայն վկայում են մեր երկու ժողովուրդների հոգեւոր կապի եւ ջերմ զգացմունքների մասին, այլեւ հանդուրժողականության, մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության փայլուն օրինակ են հանդիսանում:

Արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ջերմ հարարաբերությունների մասին է վկայում մեր բազմադարյան պատմությունը: Այն ապացուցում է, որ մեր ժողովուրդներն իրենց շփումներում առաջին հերթին գնահատել են հոգեւոր ու մարդկային արժեքները: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Խորհրդանշական է, որ մեր այս հանդիպումը տեղի է ունենում այս գեղեցիկ շենքում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունում, որը բացվել է այստեղ 2000 թվականին:

Այսօր մեր կարեւորագույն խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը եւ հզորացնել երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է հաղթահարենք բազմաթիվ դժվարություններ: Դրանց թվին են պատկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նրա միջազգային լիարժեք ճանաչումն ու դատապարտումը: Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջնորդվում է բոլոր խնդիրներն ու հակասությունները քաղաքակիրթ ճանապարհով լուծելու տրամաբանությամբ, եւ այդ ճանապարհը երկխոսությունն է: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության հարցը երբեւիցե վիճարկելի չի եղել ու չի լինելու:

Մենք պետք է կարողանանք հստակ գնահատել մեր ներուժը ու լավա՟գույնս օգտագործել աշխարհասփյուռ հայության հնարավորու՟թյունները: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք իրակա՟նություն դարձնել մեր համազգային նպատակները:

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական ինքնությունը պահպանելու լավագույն ձեւը մեր աշխարհասփյուռ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների ամուր կապերն են Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանի նորագույն պատմությունը հարուստ է սփյուռքահայության ազգային մղումներով, որոնք սկզբնական շրջանում հիմնականում արտահայտվել են նյութական աջակցությամբ, իսկ այսօր արդեն առեւտրատնտեսական եւ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչը մեծապես նպաստել է Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը: Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առեւտրատնտեսական կապերը աստիճանաբար ստանում են համակարգված բնույթ: Դրա վառ օրինակներից է Հայաստանի եւ Ռաս ալ Խայմա Էմիրության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված շոշափելի առաջընթացը, ինչը արտահայտվել է վերջինիս կողմից մեր հանրապետության մի շարք բնագավառներում կատարած ներդրումներով: Մենք կցանկանայինք ձեզ նույնպես տեսնել համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում: Դա կլինի ձեր ներգրավվածության եւ ազգային ինքնության պահպանման լավագույն գրավականը»:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացման հարցում: Նա կարեւորեց այն փաստը, որ Նորին Սրբության գահակալության 14 տարիների ընթացքում հարյուրից ավելի եկեղեցիներ են կառուցվել Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործունեությունը եւ բարձր գնահատեց դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ջանքերը Հայաստան-ԱՄԷ կապերի զարգացման եւ խորացման գործում:

Սբ. Նահատակաց հայկական եկեղեցիՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հայրապետական խոսքն ուղղեց Աբու Դաբիի հայ համայնքին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Դեսպանության այգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծառ տնկեցին:

 Անկախ

Ոչ պատշաճ կերպով լուսանկարվելու համար Ռիհաննային խնդրել են հեռանալ Աբու Դաբիի մզկիթից (լուսանկարներ)

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque4Ռիհաննային խնդրել են հեռանալ Աբու Դաբիի մզկիթից, քանի որ նա թույտվություն չի ունեցել այնտեղ լուսանկարվելու համար:

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque5Շեյխ Զայեդի մեծ մզկիթի աշխատակազմը հայտնում է, որ երգչուհուն խնդրել են հեռանալ համալիրից, քանի որ նրա գործողությունները չեն համապատասխանում այդ վայրի սրբության հետ:

Հանգստյան օրերին 25-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում տեղադրել էր սպիտակ մարմարի ֆոնին ոտքից մինչև գլուխ ծածկված սև կոմբինեզոնով լուսանկարները:

UAE-Sheikh Zayed Grand MosqueԱմեն դեպքում այսօր հրապարակվել է, որ Ռիհաննային և նրա թիմին թույլատրված չի եղել ուրբաթօրյա հավաք երկրպագության և աղոթելու հիմնական վայր համարվող մզկիթում լուսանկարվել:

Մզկիթը, որը ամենամեծն է Միացյալ Արաբական Էմիրություններում և տեղավորում է 40,000 մարդ, իր հայտարարության մեջ Ռիհաննայի անունը չի մեջբերել, այլ պարզապես հայտնել է, որ իրենց նախազգուշացումը վերաբերում է վերջերս տեղի ունեցած, մի երգչուհու հետ կապված դեպքին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երգչուհին հրաժարվել է մտնել մզկիթ, երբ նրան խնդրել են դա անել և լուսանկարվել է, ինչը հակասում է կենտրոնի կանոններին և արհամարհում է մզկիթի սրբությունը:

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque2Բազմաթիվ երկրպագուներ լուսանկարների հրապարակունից հետո քննադատել են Ռիհաննային՝ նշելով, որ նա մզկիթի նկատմամբ հարգանք չի ցուցաբերում:

Ռիհաննան հրապարակայնորեն չի պատասխանել Շեյխ Զայեդի մեծ մզկիթի աշխատակազմի գործողություններին: Մզկիթը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքի զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից է: