Հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել Սիրիայում

 ադրբեջանցի զինյալՊարզվել է Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալի ինքնությունը: Հունիսի 9-ին Ռագա քաղաքից ոչ հեռու սպանված ադրբեջանցի զինյալը Թերթերի շրջանի բնակիչ, 1981թ.-ին ծնված Իլգար Ալիևն է եղել:

Վերջինիս մահվան մասին տեղեկությունը 10 օր առաջ սոցկայքերում տարածել էին ադրբեջացի գրոհայինները: Նրանք նաև կայքերում տեղադրել էին Ալիևի լուսանկարը: Հենց այդ լուսանկարի շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել նա ինքնությունը:

Նշենք, որ Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և տարբեր խմբավորումների շարքերում մասնակցում են Բաշար Ասադի դեմ իրականացվող մարտերին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`այս ընթացքում սպանվել է ավելի քան 200 ադրբեջանցի զինյալ։

Անկախ

Հերթական ադրբեջանցի զինյալ է սպանվել Սիրիայում

Սիրիա, սպանված, ադրբեջանցի, մոջահիդՍիրիայում ևս մեկ ադրբեջանցի զինյալ է սպանվել: Թեև սպանվածի լուսանկարը տարածվել է զինյալների կայքերում, սակայն նրա անունը դեռևս հայտնի չէ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Հայտնի է, որ ադրբեջանցի զինյալը սպանվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի կողմից Ռաքքա քաղաքի այսօրվա ռմբակոծության ընթացքում։

 

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են Սիրիա և կռվում են Բաշար ալ Ասադի դեմ մարտընչող ծայրահեղական խմբավորումների շարքերում։ Այդ ընթացքում սպանվել են բազմաթիվ ադրբեջանցիներ։

 

 Անկախ

Սիրիայում սպանվել է ևս երկու ադրբեջանցի զինյալ

ադրբեջանցի զինյալՍիրիայում շարունակվող պատերազմի ընթացքում Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ևս երկու զինյալ է սպանվել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը՝ ծայրահեղական խմբավորումների կայքերին հղում կատարելով։

 

Համաձայն տարածված տեղեկատվության՝ սպանվածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 զինյալները հայտնի են եղել “Հասան Ազերի” և “Աբդուլ Մեթին” անուններով։

 

Մոջահեդները կայքում տեղադրել են զինյալների լուսանկարները։

 

Նշվում է, որ “Աբդուլ Մեթինը” ծնունդով Սումգայիթից է, իսկ “Հասան Ազերին”` Բաքվից։

 Անկախ