Սիրիայում երեք ադրբեջանցի զինյալ է սպանվել

“Իրաքի և Դամասկոսի իսլամական հանրապետություն” զինյալ խմբավորման շարքերում կռվող 3 ադրբեջանցի զինծառայող է սպանվել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկության` նրանցից մեկը Շեքիից է, և նրան կոչել են Աբու Ջաֆար, մյուսը՝ Խաչմազից. նրան անվանում են Աբդու Շաքիր, իսկ երրորդին անվանել են Օսման։

Զոհերի ինքնությունը դեռևս հայտնի չէ: Տարածվել է միայն նրանցից մեկի լուսանկարը։

Ադրբեջանցի զինյալ

Նշենք, որ Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո Ադրբեջանից բազմաթիվ զինյալներ են մեկնել այնտեղ, և տարբեր խմբավորումների շարքերում մասնակցում են բախումներին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`այս ընթացքում սպանվել է ավելի քան 200 ադրբեջանցի զինյալ։

Հայտնի է դարձել Սիրիայում սպանված ևս երկու ադրբեջանցի զինյալների ինքնությունը

2(1)Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարզվել է Սիրիայում Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում սպանված ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը:

Ըստ “ԱՊԱ” լրատվական գործակալության` “Աբդուլվահիդ” մականունով հայտնի Զահիդ Նասիրովը և  “Րաբբանի” մականունով Թամերլան Մամեդովը  Սումգայիթից են:  Երկուսն էլ սպանվել են “դիպուկահարի գնդակից գլխին ստացած հրազենային վնասվածքից”։

Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ ինքնակամ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ավելի քան 100 ադրբեջանցի զոհվել է: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են մոջահեդների կայքերում:

 

Սիրիայում կրկին ադրբեջանցի զինյալներ են սպանվել

ադրբեջանցի զինյալներ
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները`Սիրիայում սպանվել են ևս երկու ադրբեջանցի զինյալ: Բաշար Ասադի կողմնակիցների ուժերի դեմ մարտնչող “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 զինյալները հայտնի են “Իբրահիմ Սումգայիթլը” և “Սեյֆուլլահ Շեքիլի” մականուններով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Սումգայիթի բնակիչ “Իբրահիմ”-ի իսկական ունունը Ռուֆաթ Աշուրով է, իսկ Շեքիի շրջանի բնակիչ “Սեյֆուլլահ”-ինը`Ռուսլան Մամեդով:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` օրերս Սիրիայում սպանվել էր ևս երկու ադրբեջանցի զինյալ, իսկ ավելի վաղ` ևս 12 ադրբեջանցի:

Անկախ