Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում 301 հանքափորի կյանք խլած պայթյունից հետո իրար հետևից փակվում են Սոմա հոլդինիգին պատկանող հանքերը: Այսպես պայթած ածխահանքի փակումից հետո ստուգիչ աշխատանքներ սկսվեցին Սոմա հալդինիգին պատկանող Աթաբաջասը ածխահանքում, որը փակվեց շաբաթվա սկզբին: Իսկ այսօր ստուգումներ անցկացնող տեսուչների կարգադրությամբ փակվել է նաև հոլդինգի սեփականությունը հանդիսացող արդեն երրորդ՝ Ըշըքլար ածխահանքը: Բացի այդ, հարցաքննություն է սկսվել երկու տեսուչի նկատմամբ, որոնք դրական զեկույց էին ներկայացրել արդեն փակված ածխահանքերի վերաբերյալ:
Անկախ
Tag Archives: ածխահանք
Թուրքիան այլևս չի շահագործելու Սոմայի ածխահանքերը
Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սոմայի շրջանում գտնվող ածխահանքերը այլևս չեն շահագործվելու: Նախարարի խոսքերով՝ Սոմայի ածխահանքերի փակումը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:
301 հանքափորի մահվան պատճառ դարձած ողբերգությունից հետո Թուրքիայում լեռնահանքային արդյունաբերության վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվում: Վերջինիս մանրամասներն առայժմ հայտնի չեն: Շուտով օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Թուրքիայում ածխահանքից դուրս են բերել վերջին 2 հանքափորին
Թուրքիայում Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից մոտ 96 անց փրկարարներին հաջողվել է դուրս բերել վերջին 2 զոհված հանքափորի մարմինները: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշխատանքները դանդաղել են անձրևի հետևանքով առաջացած կավային զանգվածի պատճառով, որը խոչընդոտել է շտապ օգնության մեքենաների մուտքը տարածք: Այսպիսով զոհերի թիվը հասավ 301-ի, փրկվեց 485 հանքափոր:
Նյու Յորքի Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա հասույթը հատկացվել է զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքներին
Նյու Յորքում ընթացող Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա ցուցադրություններից ստացված հասույթը տրամադրվել է Սոմայի ածխահանքի պայթյունից տուժած հանքափորներին: Փառատոնի բացմանը ցուցադրվել է անցած տարի հեղինակավոր «Օսկար» ամենամյա կինոփառատոնին առաջադրված «Թիթեռնիկի երազը» («Kelebeğin rüyası») ֆիլմը: Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված 299 հանքափորների հիշատակը: Արդյունքում հավաքված 55 հազար դոլար գումարը կփոխանցվի զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքների օգնության հիմնադրամին: Փառատոնը կտևի մինչև մայիսի 25-ը: Սոմայի ողբերգության հետ կապված՝ նախատեսված պաշտոնական ընդունելությունը տեղի չի ունենա:
Սոմայի ածխահանքում կրկին հրդեհ է բռնկվել, ներսում դեռ 3 հանքափոր է մնում
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի վերջին հայտարարության համաձայն՝ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 299-ի: Նախարարը նշել է, որ ածխահանքում կրկին հրդեհ է բռնկվել: «Ածխահանքի մեկ այլ մասում հրդեհ է բռնկվել: Մոտ 200-300 մ ավելի խորը մի կետում: Առայժմ այն տեղային բնույթի է, սակայն կարևոր և անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել դրան: Ներսում ամենաշատը 3 հոգի է մնացել: Հրդեհը դեռ նոր է բռնկվել, 30-45 րոպե առաջ: Գիշերը շատ արդյունավետ աշխատանք է տարվել: Փրկարարական ծառայությանը հաջողվել է 15 հոգու դուրս բերել: Անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ»,-հայտարարել է նախարար Յըլդըզը:
Ավստրալիայի Լաթրոբ դաշտավայրում ածխահանք է բռնկվել
Ավստրալիայի հարավում, Լաթրոբ դաշտավայրում հրշեջները ստիպված են գետնի տակից հանել ածուխը, որ հանգցնեն կրակը:
Հերթապահ սպա Բոթմանի խոսքով, հրդեհը կարող է վնաս հասցնել դաշտավայրում տեղակայված Հեյզլվուդ էլեկտրակայանին: Կրակի տարածմանը նպաստում է շոգ եղանակը և ուժեղ քամին: Վիկտորիա նահանգում արդեն այրվել է առնվազն 20 տուն:
Հարևան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների պատճառով փակ է Սիդնեյը Մելբուռնին կապող մայրուղին: Նախօրեին Մելբուռնում 150 հրդեհ էր մոլեգնում, որոնցից 25 դեռևս մեկուսացնել չի հաջողվել: Մելբուռնի արվարձաններից մեկից բնակիչների տարհանում է իրականացվում: