Իրանում ականի պայթյունից 3 մարդ է տուժել

ականՄարիվան քաղաքից ոչ հեռու ականի պայթյունից 3 մարդ է տուժել: Տուժողներն արագորեն հոսպիտալացվել են և ներկա պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 Նշենք, որ ականներ մնացել են դեռևս իրանաիրաքյան պատերազմից:

 Ուշագրավ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կա չպայթած ականների մեծ քանակ, որից տուժում է խաղաղ բնակչությունը: Վերջերս 3 զինվոր մահացել է ականի պայթյունից:

Իրանը լրջորեն զբաղվում է այս խնդրով: Մասնավորապես, վերջերս իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ականազերծել ոչ միայն սեփական տարածքը, այլև այս հարցում աջակցել հարևան պետություններին:

 Անկախ

Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրաստ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական

ականՍ.թ. ապրիլի 1-ից մեկնարկել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի ներկայացրած տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և ականազերծման աշխատանքները:

Աշխատանքները սկսվել են «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության ականազերծողների կողմից, որոնց երկշաբաթյա վերապատրաստումից հետո` ապրիլի 17-ին, կմիանան նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի ականազերծողները:

Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը:

Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրաստ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական:

Անկախ

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը պայթել է ականի վրա

ականԱդրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Սադիգ Նուրադին օղլու Ամիրովն առաջնագծի հատվածում պայթել է ականի վրա։ Վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը:  Սադիգ Նուրադին օղլու Ամիրովն զորակոչվել էր Աղդամի շրջանից։

 Անկախ

Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է 11 ական

18112013251-5763-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները և ՀՀ ՊՆ ԶՈՒ N զ/մ սակրավորների խումբը
Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական:
N զ/մ սակրավորային խմբի ուժերով բունկերից դուրս է բերվել 6 ական, իսկ մնացած 5-ը դուրս կբերվեն նոյեմբերի 19-ի առավոտյան: