Մահացու վնասվածքներ` ականի պայթյունից

ականԱպրիլի 15-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնոմ հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքների հետքերով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանի և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանի դիակները:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Բերդավան համայնքին պատկանող հանդամասի` հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ գոտում ծնեբեկ քաղելիս նրանք ականի պայթյունից մահացու վնասվածքներ են ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Բերդավանում ականի պայթյունից մեկ մարդ մահացել է, մեկն էլ վիրավոր է

ականԱպրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:

Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով ՊՆ-ն  կոչ է  անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:

Ականի պայթյունից մահացել է 3, վիրավորվել 6 ադրբեջանցի զինծառայող

ադրբեջանցիՖիզուլու ուղղության առաջնագծում ականի պայթյունի հետևանքով մահացել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին՝ ադրբեջանական ժամանակով 22:30-ին: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ Նովրուզ Աբդուլաևը և Սեյֆադդին Քերիմովը մահացել են ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, ականի պայթյունից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 զինծառայող՝ Բահրուզ Մուսաևը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովն ու Ազեր Իսքանդերզադեն, Ալի Նիրզոևը և Մյուրսալ Զյուլֆյուգարովը։ Նրանք հոսպիտալացվել են։

 

Ականի պայթյունի հետևանքով մահացել է ավագ սպա Հարություն Սաֆարյանը

Պբ շենքԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ.ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ.Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Անկախ