Թոշակառուներին ակնոց տրամարվում է անվճար. Կարինե Պետրոսյան

տեսողությունՄեծահասակների շրջանում տեսողական կորստի կամ խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ  շաքարային դիաբեդը և գլաուկոմա հիվանդությունները: Իսկ երեխաների տեսողության թուլացման հարցում մեծ դեր ունեն համակարգիչներն ու հեռախոսները, որոնցով նրանք զբաղվում են ավելի երկար ժամանակ, ինչքան նախատեված է:

Անկախի հետ զրույցում ակնաբույժ Կարինե Պետրոսյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց, շաքարային դիաբետով հիվանդներին, թոշակառուներին ակնոց տրամարվում է անվճար:

Աչքերի թերի օգտագործումը  լինում է այն դեպքում,  երբ աչքերը նայում են օբյեկտին սևեռուն, չշարժվող հայացքով. այդ դեպքում տեսողության գործընթացին մասնակցում են  աչքի ցանցաթաղանթի եզրերը: Աչքերը պետք է միշտ շարժուն վիճակում լինեն եւ պետք է օբյեկտին նայեն կենտրոնական փոսիկով:

Չափից ավելի կամ գերօգտագործումը լինում է այն դեպքում, երբ   նայելու համար աչքերը լարվում են: Նայելու գործընթացը պետք է առանց ջանքի տրվի, աչքերը պետք է կարողանան հանգստանալ ու աշխատել թուլացած, հանգիստ վիճակում` ցանկացած պայմաններում պահպանելով ռեակցիան:

Ակնաբույժի խոսքով մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։

Թույլ տեսողության դեպում կոնտակտային լինզաներ կրելը  նորմալ է  համարվում։ Խորհուրդ չի տրվում  կրել միայն գունավոր լինզաներ։ Օպտիկականները հաճախ փրկում են  այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ակնոց կրել:  Գոյություն ունեն նաև գիշերային լինզաներ, որոնք առավել անվտանգ են համարվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ակնոց չկրելը տգիտություն է. Արսինե Գալստյան

տեսողությունԿարճատեսությամբ տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները: Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում: Կարճատես աչքի ցանցաթաղանթի վրա կիզակետվում են միայն աչքին մոտիկ գտնվող առարկաներից եկող ճառագայթները:

archive2.ankakh.com -ի հետ զրույցում ակնաբույժ Արսինե  Գալստյանը նշեց, որ տարբերում են կարճատեսության 3 աստիճան`  թույլ, միջին ե ուժեղ: Ուժեղ կարճատեսությունը պետք է տարբերել չարորակ կարճատեսությունից, որի դեպքում առաջանում են աչքի ցանցաթաղանթի և անոթաթաղանթի օրգանական փոփոխություններ: Դա կարող է պատճառ դառնալ տեսողության տարբեր աստիճանի կորուստի: Կարճատեսությունն առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում և կապված է գլխավորապես տեսողական երկարատև աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք), հատկապես անբավարար լուսավորվածության վատ պայմաններում: Կարճատեսությանը նպաստում են նաև ժառանգական գործոնները և աչքի ակոմոդացիայի թուլացումը: Ուժեղ կարճատեսության դեպքում փոփոխություններ են առաջանում նաև աչքի ներքին թաղանթներում: Կարճատեսությունն ախտորոշվում է հատուկ սարքերի օգնությամբ և հատուկ մեթոդներով:

Ակնաբույժի համոզմամբ դասասենյակներում պետք է ապահովել բնականոն լուսավորվածություն եւ տեսողական աշխատանքի հստակ ռեժիմ: Կարճատեսության համար նախատեսված են օպտիկական հատուկ ակնոցներ, որոնք  չկրելը տգիտություն է եւ սեփական տեսողության վրա թքած ունենալու մոլուցք: Եթե տարիներ առաջ միօրինակ ակնոց կրելը ամոթ էր ու բարդույթներ էր առաջացնում շատերի մոտ, ապա հիմա կան բազմաթիվ մասնագիտացված խանութներ, որոնք կարող են առաջարկել տարբեր ոճի ու ճաշակի բազմաթիվ ակնոցներ: Ոմանք էլ կարող են կրել արհեստական ոսպնյակներ կամ լինզաներ, սակայն դրանք քողարկում են աչքերի իրական արտահայտչականությունն ու փայլը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ