Իրանի ԱԳՆ. «Ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ»

zarifԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Իրաքի ազգային կոալիցիայի նախագահ Էբրահիմ Ջաֆարի, մի խումբ սուննի ակտիվիստների ու կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, և սպառնալիքի ու ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ, և Իրանը լրջորեն պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերն այդ ամենի դեմ պայքարելու համար:

« Ծայրահեղականությունը սահման չի ճանաչում և այդ վտանգը մի երկրով չի սահմանափակվում»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ադրբեջանում ակտիվիստին ձերբակալել են բանակում կրած մեծ կորուստների կապակցությամբ գերագույն հրամանատարին դիմելու համար

Ընդդիմադիր դաշտում գործող Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Նասիրլին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, և նրա գտնվելու վայրի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է կուսակցության նախագահի խորհրդական Ասիֆ Յուսուֆլին:

Ռամիլ

Ըստ նրա` Նասիրլին ոչ մի ապօինի գործողություն չի իրականացրել: Ձերբակալության պատճառը ադրբեջանաղարաբաղյան շփման գծում վերջին օրերին ադրբեջանական կողմի կրած մեծ կորուստների կապակցությամբ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում “Գերագո՛ւյն հրամանատար, պատասխանի՛ր” էջը բացելն է:

“Սկզբում ոստիկանությունը Սաաթլըում ձերբակալել է Ռուսլանի հորը և որպես պատանդ տարել Բաքու: Նրանից պահանջել են, որ իր որդին գնա ոստիկանություն: Օգոստոսի 2-ին Ռուսլանը հայտարարել է, որ կներկայանա: Ես նրա հետ գնացի Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, սակայն ճանապարհին ինձ իջեցրեցին մեքենայից: Ավելի ուշ Բաքվի ոստիկանությունից ինձ հաղորդեցին, որ Ռուսլանը այնտեղ չէ: Ներկայումս նրա գտնվելու վայրը հայտնի չէ”,- ասել է Յուսիֆլին:

Ռուսլանի հայրը` Շամիլ Նասիրլին, հաստատել է ոստիկանության կողմից ձերբակալված լինելու փաստը:

Ադրբեջանի մայրաքաղաքային ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը դեռ չեն մեկնաբանել ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին տեղեկությունը: