Խորտակված “Սևոլի” նավատերը աղանդավորական առաջնորդ է

1206-390x290Ինչհոան քաղաքի մարզային դատախազություն “Չհոնհեչժին մարին” նավագնացային ֆիրմայի տիրոջ որդուն` 44-ամյա Յու Դե Հյուգայի նկատմամբ համազգային հետախուզում է հայտարարել:

Երկուշաբթի, մայիսի 12-ին տղամարդը պետք է ներկայանար քննիչին` հարցաքննության, սակայն չի գնացել: Ավելին, ոստիկանները չեն կարողացել գտնել կասկածյալին նաև տանը: Իշխանությունները վախենում են, որ նա դուրս եկած լինի երկրից  ինչ որ նավով:

Դատախազության տվյալներով, փախստականի հայրը հեռավոր լեռնային տեղանքում` Անսոն քաղաքի մոտ բնակավայր է ստեղծել, որտեղ   բապտիստական “Փրկության սեկտայի”մի քանի հարյուր աղանդավոր է ապրում: Նա նույնպես  դատախազություն ներկայանալու պահանջներին չի արձագանքել: Երբ իրավապահները փորձել են այդ բնակավայրի տարածք մտնել, նրա աշակերտները իշխանություններին սպառնացել են  իրենց “հոգևոր ուսուցչին “ հետապնդելու համար “պատերազմ հայտարարել”:

Ապրիլի 16-ին խորտակված նավում 476 մարդ է եղել, գերազանցապես` դպրոցականներ: Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 281 է: 23 մարդու մարմին դեռևս չի հաջողվում գտնել: Որոնումներին խագարում է վատ եղանակը:

ԶԼՄ-ներում 2013թ.-ին շեշտվել է «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» , «Օլիգարխ» բառերը

ԶԼՄ2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով:  Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն  («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր):

«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»,- այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ատելության խոսքի (hate speech) դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի նախագահ
Աշոտ Մելիքյանը:

Առցանց ԶԼՄ-ներում արձանագրված ատելության խոսքի խոսքի տարածմամբ օնլայն առաջատարը7or.am կայքն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ատելության խոսքն ամենաքիչը դրսևորվել է Հանրային հեռուստաընկերությունում, ամենաշատը` Կենտրոն հեռուստաընկերությամբ: Տպագիր ԶԼՄ-ներն էլ միջին դիրք են զբաղեցնում` առցանց ԶԼՄ-ների եւ հեռուստաընկերությունների համեմատությամբ: Դիտարկված թերթերում  հանդիպել է ատելության 492 արտահայտություն և ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում`247 ատելության արտահայտություն:
Բանախոսը որպես ատելության խոսքի առանձին դրսևորումներ առանձնացրեց «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» , «Օլիգարխ» բառերը:  Հայաստանյան յուրաքանչյուր լրատվամիջոց սեռական փոքրամասնություններին «երկրորդ դաս» որակելու հատկություն ունի:

Ըստ հետազոտության` ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է, որի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, ըստ թեմատիկ դասակարգման` քաղաքական ատելության արտահայտություններ  են: Ատելության խոսքի ամենամեծ թվով տարածողները հենց լրագրողներն են (67%), մնացած դեպքում` քաղաքական-հասարակական գործիչները, պետական պաշտոնյաները և այլք:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանի պնդմամբ իրենց կենտրոնի նկատմամբ 2013-ին տարածված ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին` նշելով իրավական գործընթացների և դատական գործընթացների դրական ելքերի մասին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ