Փողոցները հաճախակի և անտեղի ասֆալտապատելու փոխարեն, կարելի է առավոտյան մաքրել փողոցները, ինչպես բոլոր
նորմալ
երկրներում:Սարյանի արձանի ետևում Երևանի կենտրոնի շատ վայրերում առավոտյան
կարող եք ականատես լինել նման ահավոր
տեսարանների:
Tag Archives: աղբ
Ամերիկացիներն ամեն տարի 165 մլրդ-ի մթերք են դուրս նետում
ԱՄՆ-ում դուրս է նետվում սննդամթերքի ավելի քան 40%-ը: Նման տվյալներ է ներկայացրել Գյուղատնտեսության նախարարությունն ու Շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը:
Փորձագետները հաշվել են, որ միջինը ամերիկացիները դուրս են նետում տարեկան 165 մլրդ-ի սնունդ: Դրա հետ կապված, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը օրգանական թափոնների օպտիմալ օգտագործման պլան է առաջարկել: Ըստ այդ պլանի` 2016-ից Նյու Յորքի բնակիչներն օրգանական թափոնները պետք է առանձնացնեն մյուս տեսակի աղբից:
Ներկայում Նյու Յորքում օրգանական թափոններն ընդհանուրի 35%-ն են կազմում (1,2 մլրդ): Թափոնների տվյալ տեսակը կվերամշակվի ու կօգտագործվի որպես պարարտանյութ կամ էլ` բնական գազ:
Փորձագետները կարծում են, որ տվյալ միջոցը դրական ազդեցություն կունենա քաղաքի էկոլոգիայի ու քաղաքացիների դրամապանակների վրա: Բացի այդ, առանձին աղբաման նետված սննդամթերքի մնացորդը սպառողին ցույց կտա, թե որքան է նա անիմաստ շռայլում դրա վրա:
Հոնգ Կոնգը պայքարում է աղբի ճգնաժամի դեմ
Հոնգ Կոնգի ակտիվիստները բողոքում են, որ ի տարբերություն քաղաքի կենտրոնի, ծայրամասային շրջաններում արդեն սովորական է ականատես լինել աղբից գոյացած կույտերի:
Համաձայն Շրջակա միջավայրի պաշտպանության վարչության` աղբավայրերն արդեն լիովին լցված են և հնարավոր չի լինի դրանք շահագործել մինչև 2020թ., ինչպես նախատեսված էր:
Որոշ կանխատեսումների համաձայն` աղբավայրերի առավելագույն տարողությունը սպառված կլինի մեկ կամ երկու տարուց հետո:
«Մենք պետք է ունենանք թափոնների նվազեցման հստակ ճանապարհային քարտեզ, այլապես ստիպված կլինենք յոթ տարի անց փողոցներում տեսնել մեր աղբը»,- լրատվական գործակալությանն ասել է բնապահպան-գիտնական պրոֆեսոր Ջոնաթան Ուոնգը :
Ամեն օր Հոնգ Կոնգի աղբավայրերում թափվում է 13,000 տոննա աղբ: