Իսլամական սրբավայրում՝ Մեքքայում, անսպասելիորեն անձրև է տեղացել, որը մեծ ուրախություն է առաջացրել հազարավոր մուսուլմանների մետ: Չնայած անձրևը շարունակվել է մինչև կեսգիշեր, մուսուլմանները կատարել են իրենց ծիսական պտույտը Քաաբայի շուրջը: Տեղացող անձրևը ոչ թե խանգարել է մուսուլմաններին, այլ ոգևորել նրանց, այդ պատճառով էլ Քաաբայի՝ Սև քարի շուրջ պտտվելու համար նրանց միջև իսկական պայքար է սկսել: Քաշքշուկը դադարեցնելու համար նույնիսկ միջամտել է ոստիկանությունը: Անձրևը Մեքքայում շատ հազվադեպ երևույթ է, այն տեղում է տարվա մեջ միայն 4-5 անգամ:
Tag Archives: անձրև
Բրիտանիայում հզոր ալիքները սրբել են երկաթուղային ճանապարհը
Տեղատարափ անձրևներն ու ուժգին քամիները Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսությունում լվացել-տարել են երկաթուղային կայարանը: Ավերվել են ափային ամրակառույցները, ջուրը ողողել է կառամատույցը: Այդ հատվածում գնացքների տեղաշարժը ստիպված դադարեցրել են:
Ինչպես հայտնել է ընկերության կառավարությունը, վերանորոգման համար մեկուկես ամիս կպահանջվի: Մոտակա բնակիչների մեծամասնությանը տարհանել են, իսկ ամենահամարձակները ափեզրին մոտ են դիրքավորվել` տարերքի ավերածությունները նկարահանելու նամար:
Ավստրալիայում սատկած չղջիկների անձրև է տեղացել
Ավստրալիայում անսովոր տապի հետևանքով չղջիկների զանգվածային անկում է սկսվել: Սարսափելի շոգին չդիմանալով (ստվերում`400-ից ավելի),փոքրիկ կաթնասունները փորձել են հովանալ թռիչքի ընթացքում: Դրանից շատերը սատկել են`այդպես էլ գետնին չհասնելով: Տեղաբնակները ականատես են եղել սարսափելի տեսարանի:
Քվինսլենդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 430, ըստ Ցելսիուսի:
Հաշված օրերի ընթացքում Ավստրալիայի այս հատվածում, հյուսիս-արևելքում չղջիկների 25 գաղութ է սատկել, որոնց ընդահանուր թիվը հասնում է 100 հազարի: Շատերը պարզապես երկնքից են թափվել ոչինչ չկասկածող մարդկանց գլխին:
Սատկած կենդանիներին հավաքելու համար աղբահանների բրիգադներ են կանչվել: Քվինսլենդի բնակիչների խոսքով, 4 օր գարշահոտություն է տիրել սատկած կենդանիներից: 16 մարդ դիմել է հիվանդանոց` սատկող կենդանիների հասցրած վերքերը մշակելու խնդրանքով: Տեղի իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս չդիպչել դրանց, չփորձել ինքնուրույն ազատվել “կենդանական” աղբից”, քանի որ դա կարող է վարակի պատճառ դառնալ: