Հեշտ արտասանվող անուններով մարդիկ ավելի հարազատ ու քիչ ռիսկային են թվում

People meeting strangersԲազմաթիվ մարդիկ սխալվում են՝ մարդկանց մասին արտաքինով կամ նրանց խոսքով արագ դատողություններ անելով:

Այժմ գիտնականները հայտնաբերել են, որ մենք վստահում ենք հեշտ արտասանվող անուններ ունեցող անծանոթներին:

Պարզ և հեշտ հիշվող անուններ ունեցող մարդիկ ավելի հարազատ և ճանաչելու համար ավելի քիչ ռիսկային են թվում:

Իրվինում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ անգլիախոս մարդիկ հեշտ արտասանվող անուններ ունեցող անծանոթներին ավելի շատ են վստահում, քան դժվար արտասանություն ունեցող անուններով մարդկանց, եթե նույնիսկ համերկրացի են:

Վերոնշյալը վերաբերվում է ոչ միայն մարդկանց անուններին: Օրինակ՝ մարդիկ կարծում են, որ հեշտ արտասանվող անուններով սննդային հավելումները ավելի ապահով են, քան դժվար անուններով սննդային հավելումները:

Փորձագետները կարծում են, որ հարազատության զգացողությունը գլխուղեղում արձանագրվում է վստահելիության ազդակներով, իսկ դժվար ընկալվող ինֆորմացիան՝ վտանգավորության ազդակներով:

 

Անկախ

Քեյթ Ուինսլեթը որդուն Արջուկ է անվանել

i (1)Դերասանուհի Քեյթ Ուինսլեթն իր նորածին որդուն Բեար է անվանել, որ թարգմանաբար նշանակում  է` Արջուկ:

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են որ փոքրիկը ստացել է մոր ազգանունը ու հիմա նրա լիրվ անունը Բեար Ուինսլեթ է: Տղայի հայրը բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի զարմիկն է` Նեդ Ռոքնռոլը: Երեխան այս զույգի առաջին համատեղ բալիկն է: Դերասանուհին ևս 2 երեխա ունի նախորդ ամուսնություններից` 13 ամյա դուստր ու 10-ամյա որդի:

Բեար անունով այլ ճանաչված մարդիկ էլի կան.բրիտանացի հեռուստահաղորդավար Բեար Գրիլիսը, ամերիկյան ֆուտբոլային մարզիչ Բեար Բրայանթը, ինչպես նաև դերասանուհի Ալիսիա Սիլվերստոունի որդին` Բեար Բլյուն:

 

Նոր Զելանդիայում արգելվել է երեխաներին Լյուցիֆեր կամ էլ Արքայադուստր անվանել

i (3)Նոր Զելանդիայի իշխանությունները ծնողներին պարտավորեցրել են երեխայի հոգեկանը չվնասել` նրանց տարօրինակ անուններով անվանակոչելով: Նոր օրենքն արգելում է նաև երեխայի անվան համար թիվ, վիրավորական ասոցիացիաներ առաջացնող անուններ դնել: Մասնավորապես,  արգելվել են Լյուցիֆերը, Անալը, բոլոր հնարավոր “թագուհիները”, “հերցոգուհիներն” ու “ արքայադուստրերը” և նամանատիպ այլ անուներ:

Նման օրենքի ընդունումը նորզելանդյան իշխանությունների մտահոգության արդյունքն է, քանի որ վերջին շրջանում հաճախացել է վիրավորական անունների գրանցումը:

Գործակալության տեղեկացմամբ, 2008-ին դատարանը ստիպված  սոցիալական խնաքի է ուղարկել  9-ամյա Talula Does The Hula From Hawaii –ին (“Թալուլան պարում է հավայական խուլա”), մինչ նրա ծնողները կհամաձայնեին փոխել երեխայի անունը: Մի ուրիշ զույգ փորձել էր որդուն անվանել 4Real (Բնույթով): Երբ նրանց խնդրանքը մերժվեց, ծնողները որոշեցին երեխային անվանել Սուպերմեն, սակայն տանը նրանք շարունակում են երեխային կոչել 4Real: