Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինացի զինվորներով Ил-76 ինքնաթիռը

1127-390x290Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինական ռազմա-տրանսպորտային Ил-76-ը, շաբաթ գիշեր, հունիսի 14-ին, երբ ինքնաթիռը վայէջք էր կատարում Լուգանսկի օդանավակայանում: Հայտնի է, որ ինքնաթիռում  30-49 մարդ կարող էր լինել. 25-րդ աերոմոբիլ բրիգադի դեսանտայիններ ու անձնակազմի անդամներ:

«Ինքնաթիռում զինծառայողներ էին, տեխնիկա, սարքավորում ու մթերք: Ил-76-ն իրականացնում էր անձնակազմի փոխադրումներ` ռոտացիայի նպատակով»,-հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Աշխարհազորայինները խփել են ինքնաիռը զենիթային սարքավորումների ու խոշորկալիբրանոց ականանետի միջոցով: Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Անկախ

Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 300 աշխարհազորային

88_mainՈւկրաինայում հակաահաբեկչական օպերացիայի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է 300 զոհված ու 500 վիրավոր աշխարհազորայինների մասին: Նման տվյալներ ունեն Սլավյանսկի մոտ ու Դոնեցկի Կարմիր Լիմանի մարզում հունիսի 3-ին անցկացված օպերացիայից:

Նրա խոսքով, օպերացիան շարունակվում է ու շուտով  ավիացիան ու հրետանին են միանալու դրան:

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ստեղծվել են ապրիլին` ռուսամետ ակտիվիստների ելույթների ֆոնին: 2014-ի մայիսի 11-ին,  նրանք տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացրին, որի ընթացքում մարզերի բնակչության մեծամասնությունը Ուկրաինայից անջատվելու կողմ  արտահայտվեց:

Կիևյան իշխանությունները հանրաքվեն անօրինական անվանեցին, իսկ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն` ահաբեկչական կազմակերպություններ ճանաչեցին:

Անկախ

Սլավյանսկում դիակապտության համար սպանել են ժողովրդական աշխարհազորայինի մասնակիցների

1398005940-3935-slavyansk1-390x290 (1)Սլավյանսկի ժողովրդական աշխարհազորայինի հրամանատար Իգոր Ստրելկովը հրաման է արձակել գնդակահարել երկու ենթականերին` «դիակապտության ու զինված թալանի, մարդկանց առևանգման, ու  մարտական դիրքերը թողնելու համար», հաղորդում է today.kz-ը:

Նրա խոսքով, ինքը հրաման է արձակել գնդակահարելու աշխարհազորային վաշտի հրամանատար Դմիտրի Սլավովին ու գումարտակի հրամանատար Նիկոլայ Լուկյանովին: Բացի այդ, համապատասխան հրամանը տպագրել են թռուցիկների վրա ու տարածել ողջ Սլավյանսկում: Ստրելկովը հայտնել է, որ հրամանն ի կատար է ածվել:

«Աշխարհազորայինի հրամանատարությունը թույլ չի տա իր թիկունքը վերածել քրեական անպատժելիության: Պատիժն անբեկանելի է` անկախ հանցագործի վաստակից ու կարգավիճակից», ասվում է հրամանում:

Անկախ