Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ի կազմից

o_913279Ուկրաինան հայտարարել է, որ սկսում է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու գործընթացը: Այդ որոշումն ընդունվել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի(ՈՒԱԱՊԽ) նիստում: Հայտարարությունն արել է ՈՒԱԱՊԽ-ի քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Պարուբինը, հաղորդում է vesti.ru-ն:

Դրանից առաջ Կիևը կասեցրել է իր նախագահությունը ԱՊՀ-ում ու պլանավորում է համապատասխան նոտա ուղարկել դրա մասին: Դեմարշի պատճառը ուկրաինական կողմի  պարզաբանմամբ այն է, որ ԱՊՀ – երկրները չեն կատարել ԱՊՀ-ի ստեղծման ժամանակ ստորագրված համաձայնությունը:

Ուկրաինան միաժամանակ հայտարարել է նաև Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հնարավորության մասին:

Անկախ

Ուկրաինան հնարավոր է դուրս գա ԱՊՀ-ից

1167Ուկրաինան  պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ կազմից, հայտնում է РБК-ն:

Դրա մասին հայտարարել է Ուկրաինայում ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան: Նրա խոսքով. ԱՊՀ-ն  չի կարողանում նրա անդամների միջև ծագած հակասությունները լուծել:

“Եթե մենք, որպես մի երկիր, որը նախագահում է, դիմում ենք ԱՊՀ  գործկոմին ու խնդրում արտակարգ նիստ հրավիրել ու ոչ ոք իրավիճակին չի արձագանքում, երբ հարևան երկրներից զինված հարձակում է կատարվում, ապա ում է պետք այդ կազմակերպությունը, եթե այն ոչ մի դեր չունի”,-նշել է նա:

Անկախ

Սահմանվում են Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները

հհ կառավարության նիստԿարգավորվում են ԱՊՀ երկրների մաքսային հարաբերությունները
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը: Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն: Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեկ այլ որոշմամբ Մաքսային միության անդամ պետությունների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման համար ՀՀ լիազոր կազմակերպություն է ճանաչվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ և ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մաքսային մարմինների համագործակցության և փոխօգնության ձևաչափը:

Անկախ