Առնետները զավթել են Փարիզի կենտրոնը

o_965141Զբոսաշրջիկներն ասում են, որ հարյուրավոր կրծողներ են հեղեղել Լուվրից ոչ  հեռու գտնվող  հանրահայտ Թյուիլրի այգին: Ընդ որում, առնետներն ակտիվ են և գիշերը, և ցերեկը: Նրանց գրավում է գլխավոր տեսարժան վայրերի մոտ, պիկնիկներից հետո մարդկանց թողած սնունդը:

Քաղաքը կրծողներից մաքրելու պատասխանատու հատուկ ծառայություններն են, որոնք, ըստ համացանցում հայտնված տեսանյութերի, իրենց առջև դրված խնդրից ակնհայտ գլուխ  չեն հանում ու փորձում են արդարանալ, թե իբր զբոսաշրջիկները սովոր չեն իրենց հետևից իրենց թողածը հավաքել մաքրել:

Անկախ

Շվեդիայում “դժոխային առնետ” են որսացել

 

a1e47ee4002dd77d4b2b3809453cd3e13c5219d86e353972b5fb4bd0a4fdae88“Մենք երբեք այդքան մեծ կրծող չէինք տեսել”,-հայտնել են սանիտարական ծառայության աշխատակիցները, որոնք կանչով Ստոկհոլմում բնակվող մի ընտանիքի մոտ էին գնացել: Սիգնե Բենգստոնն ու նրա երեխաները մի քանի օր վախենում էին խոհանոց մտնել, քանի որ այնտեղ հիմնավորվել էր  մի հսկայական առնետ ու հասցրել էր կրծել փայտն ու ցեմենտը:

Ամեն ինչ սկսվել էր աղմուկից, որ մի քանի օր տիրում էր տանը: Առնետը կրծոտել էր աման լվացող սարքի բոլոր խողովակները ու կամաց-կամաց սկսել էր ոչնչացնել կահույքը: Այդ ժամանակ տան տղամարդը տանը չէր, իսկ երբ տուն վերադարձավ, ապշեց  իր առջև բացված տեսարանից: Նա  սանիտարական ծառայության ներկայացուցիչներին հրավիրեց: Վերջիններս էլ մեկուսացրին վտանգը:

Հենց նրանք էլ հայտնեցին, որ երբեք նման  բան չէին տեսել: Առնետի մարմնի երկարությունը 40 սմ էր: Ամենաշատը, ինչպես լրագրողներն են գրում, վախեցել էր ընտանիքի կատուն, որն անգամ վախեցել էր դուրս գալ սենյակից:

Անկախ