«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի

unnamedԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երևանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։

Շրջելով թերապևտիկ և հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետևողական լինել բուժակցիայի մասին բնակչությանը բավարար տեղեկացնելու գործում ևս։ «Քաղաքապետարանի առողջապահական հերթական ակցիան այս անգամ էլ և՛ բուժական, և՛ կանխարգելիչ առաքելություն ունի։ Այնպես որ, վստահելով ձեր մասնագիտական հոգատարությանը, խնդրում ենք ակցիայի անցկացման մասին տեղեկացնել ոչ միայն տվյալ հիվանդություններով հաշվառված բնակիչներին, այլ բոլորին՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների հնարավորույթուն տալով կանխարգելիչ ստուգումներ անցնելու, իսկ հիվանդություն ախտորոշելու դեպքում՝ անվճար բուժման ուղեգրում ստանալու»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Քաղաքապետի տեղակալը նաև զրուցել է բուժհաստատություններ այցելած 001քաղաքացիների հետ և տեղեկացել, որ նրանք ակցիայի ընթացքից՝ ընձեռած հնարավորությունից ու բուժաշխատողների սպասարկումից գոհ են։ Հատկապես այն քաղաքացիները, ովքեր ողնաշարի հետ կապված առողջական խնդրի բերումով են մասնակցում ակցիային, նշել են, որ, համակարգչային տոմոգրաֆիայի թանկարժեք հետազոտությունը ներառելով անվճար բուժօգնության ակցիայում, քաղաքապետարանը հերթական անգամ գործնականում ապացուցում է, որ բնակչության առողջության համար ևս հոգ է տանում։

«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայում ներառված են վահանաձև գեղձի, սիրտ-անոթային, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Օգոստոսի 1-5-ի դրությամբ ակցիային մասնակցելու համար Երևանի քաղաքապետարանի համաբուժարաններ է դիմել 300 քաղաքացի։ 15 քաղաքացի ուղեգրվել է տոմոգրաֆիական հետազոտության։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ 

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց

հիվանդանոց

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ  Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։

Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և ապաքինվող կանանց, զրուցել նրանց հետ  ակցիայի անցկացման, ինչպես նաև կատարման վերաբերյալ։ Լսելով նրանց բարձր գնահատականը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ ակցիային աջակցելու հարցում ցուցաբերած պատրաստակամության և բարձրակարգ բուժսպասարկման համար։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հայտնել է, որ ակցիայի շրջանակում կենտրոն է դիմել 500 կին։ Բազմապրոֆիլ հետազոտություններից հետո նրանցից 29-ը վիրահատվել են էնդոսկոպիկ եղանակով. կատարվել է նաև 6 փոքր վիրահատական միջամտություն։ Կենտրոն դիմած կանանցից 115-ն ստացել է խորհրդատվություն, 284-ը դենսիտոմետրիայի հետազոտություն են անցել։  Գեորգի Օկոևն ընդգծել է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ակցիայի ընթացքում վիրահատության ուղեգրված բոլոր կանայք կվիրահատվեն՝ ակցիայի ավարտի օրացուցային ավարտից հետո էլ։

 

 Անկախ