«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի

unnamedԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երևանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։

Շրջելով թերապևտիկ և հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետևողական լինել բուժակցիայի մասին բնակչությանը բավարար տեղեկացնելու գործում ևս։ «Քաղաքապետարանի առողջապահական հերթական ակցիան այս անգամ էլ և՛ բուժական, և՛ կանխարգելիչ առաքելություն ունի։ Այնպես որ, վստահելով ձեր մասնագիտական հոգատարությանը, խնդրում ենք ակցիայի անցկացման մասին տեղեկացնել ոչ միայն տվյալ հիվանդություններով հաշվառված բնակիչներին, այլ բոլորին՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների հնարավորույթուն տալով կանխարգելիչ ստուգումներ անցնելու, իսկ հիվանդություն ախտորոշելու դեպքում՝ անվճար բուժման ուղեգրում ստանալու»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Քաղաքապետի տեղակալը նաև զրուցել է բուժհաստատություններ այցելած 001քաղաքացիների հետ և տեղեկացել, որ նրանք ակցիայի ընթացքից՝ ընձեռած հնարավորությունից ու բուժաշխատողների սպասարկումից գոհ են։ Հատկապես այն քաղաքացիները, ովքեր ողնաշարի հետ կապված առողջական խնդրի բերումով են մասնակցում ակցիային, նշել են, որ, համակարգչային տոմոգրաֆիայի թանկարժեք հետազոտությունը ներառելով անվճար բուժօգնության ակցիայում, քաղաքապետարանը հերթական անգամ գործնականում ապացուցում է, որ բնակչության առողջության համար ևս հոգ է տանում։

«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայում ներառված են վահանաձև գեղձի, սիրտ-անոթային, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Օգոստոսի 1-5-ի դրությամբ ակցիային մասնակցելու համար Երևանի քաղաքապետարանի համաբուժարաններ է դիմել 300 քաղաքացի։ 15 քաղաքացի ուղեգրվել է տոմոգրաֆիական հետազոտության։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ 

2014 թվականի առաջին կիսամյակում Երևանի համաբուժարաններում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիոնը

imagesԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում քաղաքացիների պատշաճ սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ սահմանված է մշտական հսկողություն: Այդ նպատակով պատասխանատուների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, իրականացվում է աշխատանքների մշտադիտարկում: Ըստ այդմ 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում 42.874 տնային կանչ:

Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող  բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ:

Զգալի թիվ են կազմում նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000 վիրահատվել է:

«Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հոսպիտալիզացիայի ընդհանուր քանակը կազմել է  21333:

Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Իրանում մերս վարակից 53-ամյա կին է մահացել

mers virusԻրանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մերձավորարևելյան շնչառական ախտի հարուցիչից (մերս) մահացել է Քերման քաղաքի 53-ամյա մի բնակչուհի: Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա վարակվել:

Տեղեկացնենք, որ մերս վարակն առաջին անգամ հայտնաբերվել է 2012-ին Սաուդյան Արաբիայում:

Հարուցիչը խոցում է շնչառական համակարգի, թոքերի բջիջները, մարդուց մարդ անցումը քիչ հավանական է: Այն փոխանցվում է կատուներից, ուղտերից, կապիկներից, արմավենիներից, միջատներից։

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: