Կաղամբն օգնում է ասթմայի ու թոքերի հիվանդությունների դեպքում

kaleԱվստրալացի գիտնականները պարզել են, որ խաչածաղկավոր բանջարեղենն օգտակար է  շնչառական համակարգի շատ հիվանդությունների բուժման նպատակով: Օրինակ, շոգեխաշած բրոկկոլին կարելի  է կիրառել ասթմայի թերապիայի համար, իսկ ավանդականը կամ էլ բրյուսելյանը հարմար են վնասված թոքերի վերականգնման համար:

Բրոկկոլիում կա սուլֆորոֆան օրգանական միացություն, որը հակաքաղցկեղային ու հակաբակտերիալ ազդեցություն ունեն: Սուլֆորոֆանը շատ արդյունավետ է թոքերի հիվանդությունների բուժման համար: Մելբուռնի համալսարանի մասնագետները պարզել են, որ  շոգեխաշած 2 բաժակ բրոկկոլին կարող է ասթմայի բուժման նոր ու շատ գործուն միջոց դառնալ:

Բրոկկոլին հագեցած է А, С և В-6 վիտամիններ, երկաթով, կալցիումով ու դիետիկ  բջջանքով:

Իսկ սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, կալեն ամեն օր սննդաբաժնում  ներառելու դեպքում կարելի է նվազեցնել թոքերի վնասումն ու որոշ դեպքերում անգամ, վերականգնել բաց թողնված ժամանակը:

Ինչպես հետազոտության հեղինակներն են ասում, ստացված տվյալները կարող են հատկապես օգտակար լինել այն հիվանդներին, ովքեր դեղորայքային մեթոդներից արդյունք չեն ունենում:

Ավստրալացի գիտնականների հետազոտությունները դեռևս փորձարարական փուլում են: Ուստի այդ միջոցներին դիմել առայժմ վաղ է:

Անկախ

Թուրքիայում աղե քարանձավը բուժում է ասթման և բրոնխիտը

 աղե քարանձավ   Թուրքիայի Չանքըրը քաղաքում գտնվող աղե քարանձավը գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, որոնք այստեղ են գալիս ինչպես շրջագայության, այնպես էլ բուժման նպատակով: Այս քարանձավում աղ էին արդյունահանում դեռ 5 հազար տարի առաջ՝ խեթերի ժամանակաշրջանում: Արդյունքում քարանձավի ներսում առաջացել են բազմաթիվ ստորգետնյա միջանցքներ և սրահներ: Այս քարանձավում են գտնվում Թուրքիայում ամենամեծ աղի պաշարները, որոնք հարուստ են մարդու օրգանիզմին անհրաժեշտ 84 քիմիական տարրերով: 150 մետր խորություն և 1,5 մետր երկարություն ունեցող քարանձավի ներսում տեղադրված են մի շարք կենդանիների մումիայացված մարմիններ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Չանքըրը քաղաքի քարանձավը յուրօրինակ է նաև իր բուժիչ հատկություններով: Բազմաթիվ զբոսաշրջիկներ այստեղ են գալիս ասթմայից և բրոնխիտից ազատվելու հույսով, քանի որ քարանձավի օդը բացարձակ մաքուր է համարվում:

 

Անկախ

Կրծքով սնուցումը նվազեցնում է ասթմայի առաջացման հավանականությունն երեխաների մոտ

ասթմաԲրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ  մայրական կաթով կերակրումը նորածնային հասակում երեխային պաշտպանում է մի շարք հիվանդություններից: Այդ հիվանդությունների ցանկում հատկապես կարևոր է բրոնխային ասթման, որը մեծ տարածում ունի մեր օրերում: Հետազոտությունն իրականացվել է 30 տարի շարունակ: Հետևել են 1-7 տարեկան երեխաների առողջությանը, որոնք ընդգրկված են եղել հետազոտությունում:

Մանրակրկիտ ուսումնասիրվել են նաև 100-ից ավել գիտական աշխատություններ, որոնք վերաբերում են ասթմայի առաջացմանը և  մայրական կաթի ազդեցությանը երեխայի իմունիտետի ձևավորման վրա:  Պարզվել է, որ մայրական կաթն է դնում նորածնի իմունային համակարգի հիմքը:

Գիտնականները պնդում են, որ կրծքով կերակրումից աստիճանական հրաժարումից հետո  ևս պետք է ուշադիր լինել, թե ինչ է ուտում երեխան: