Օրերս Ստամբուլում քաղաքային ավտոբուսը վթարի էր ենթարկվել` մտնելով սուպերմարկետ: Դեպքի հետևանքով 5 մարդ վիրավորվել էր: Իսկ այսօր նման դեպք տեղի է ունեցել Թուրքիայի Դենիզլի քաղաքում: Քաղաքային ավտոբուսի վարորդը, կորցնելով հավասարակշռությունը, մտել է խանութներից մեկի մեջ: Արդյունքում մեկ հոգի զոհվել է, 17 մարդ վիրավորվել են:
Tag Archives: ավտոբուս
Սուրենը ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ
Ապրիլի 17-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Ա.-ին, 1961 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սուրեն Ա.-ն թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և սոցիալական քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Թուրքիայում ոստիկանական ավտոբուս է շուռ եկել
Թուրքիայի Կայսերի քաղաքից դեպի Անկարա ընթացող ոստիկանական ավտոբուսը ճանապարհից շեղվել և շուռ է եկել: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով 3 ոստիկան է զոհվել, 22 հոգի վնասվածքներ է ստացել: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
