Այսօր ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմիցներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նախագիծըներկայացնող, Կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանին: Նա իր հարցում նախ շեշտեց, որ ողջունում է և դրական է գնահատում նախագծի հիմնական դրույթները, սակայն կան կետեր, որ մտահոգում են պատգամավորին. «Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է լինելու գինը: Մեր օրենսդրության մեջ գինը համարվում է էական պայման, դա չի կարող կամայականորենփոփոխվել՝ անկախ նրանից ում իրավասությանն է այն վերապահվում: Չէ՞ որ այս էական պայմանի փոփոխությունը կարող է փոխել շուկայումստեղծված իրավիճակը: Արդյոք ճիշտ չե՞ք գտնում, որ պետք է ձևակերպվի, որ մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավորված է մինչևժամկետի ավարտը փոխադրավարձը սահմանված գնով իրականցնել: Կամ ինչու՞ գնի սահմանումը չվերապահել Հանրային ծառայություններըկարգավորող հանձնաժողովին: Հակառակ դեպքում, եթե գինը սահմանվի, օրինակ, հինգ հարյուր դրամ, արդյոք քաղաքացիները կկարողանա՞ն սահմանդրական իրենց իրավունքն իրականացնել», – հարցրեց պատգամավորը:
Tag Archives: Ավտոմոբիլային տրանսպորտ
Նախատեսվում է հանրային տրանսպորտի շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը
ԱԺ-ում այսօր քննարկվում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանրային տրանսպորտի շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։
Քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանին: Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է ներկայացված նախագիծը միայն տրանսպորտի գների բարձրացում նախատեսում. «Դա ի՞նչ ուղերձ է, որ կառավարությունը հղում է հանրությանը, թե բացի թանկացումից էժանացում չի կարող լինել, այն դեպքում, երբ Մաքսային միություն մտնելու դեպքում էժանացման խոստումներ են տրվում: Այսինքն՝ հայկական դրամը կարող է միայն արժեզրկվե՞լ, վառելիքաքսուկային նյութերը կարող են միայն թանկանա՞լ, պահեստամասերը կարող են թանկանա՞լ, բա ի՞նչ եղավ. Մաքսային միության էինք անդամագրվում, ասում էիք` շուտով քսայուղերն էժանանալու են, պահեստամասերի վրա էլ մաքսատուրք չի լինելու, պահեստամասերն էժանանալու են, իսկ էստեղ ասում եք` միայն թանկանալու է, բա ի՞նչ եղավ դրամի լողացող քաղաքականությունը , այսինքն լողացող դրամը ձեզ համար կարող է միայն խորասուզվե՞լ, չի՞ կարող ջրի երեսին մնալ», – հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Եղիազարյանը նախ խոստովանեց, թե հարցը հիմնավոր է բարձրացված, ապա ասաց, որ, բնականաբար, տեսականորեն կարող է նաև գների իջեցում լինել. «Այնտեղ ավելացման փոխարեն կարելի է հանգիստ գրել փոփոխություն։ Միտում չկա գներն ավելացնելու, ցավալիորեն կյանքը ցույց է տվել, որ ֆինանսական քաղաքականությունն այնպես է կառուցված, որ գները որպես կանոն չեն իջնում»: