Արաբկիրցի ծնողներն այցելել են ճամբարում հանգստացող իրենց երեխաներին

Արագած» ճամբար

Հանքավանի «Արագած» ճամբարում «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի 2-րդ հերթափոխով հանգստանում են Երևանի տարբեր վարչական շրջաներից, ինչպես նաև մարզերից ժամանած տասնյակ դպրոցականներ: 20 օր շարունակ երեխաներն ապրում են բացառապես ճամբարային առօրյայով, որը հագեցած է մարզամշակութային միջոցառումներով:

Երեխաներին տեսակցելու, նաև հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն անձամբ է այցելել ճամբար:

Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ճամբար են այցելել նաև երեխաների ծնողներն ու հնարավորություն ունեցել օրվա մի մասն անցկացնելու նրանց հետ:

Շնորհակալություն հայտնելով այցը կազմակերպելու համար՝ ծնողները հատկանշել են  ամառային այս տապ օրերին դպրոցականների, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ժամանցի կազմակերպման կարևորությունը:

Հյուրերի և ծնողների այցի կապակցությամբ «Երևանի օր» խորագրով միջոցառման ժամանակ ճամբարականները ներկայացրել են մայրաքաղաքի հիմնադրման պատմությունն ու հանդես եկել ազգային պարերի շարանով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ճամբարականներին՝ Հրայր Անտոնյանն ընդգծել է ամառային մարզային ճամբարների կարևոր դերը ինչպես երեխաների հանգստի կազմակերպման, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիրակության տեսանկյունից:

Երեխաներն իրենց հերթին նշել են, որ ճամբարում անցկացրած օրերն իսկապես հետաքրքիր են անցնում ու, որ ամենակարևորն է, ձեռք են բերում տարբեր մարզերից ընկերներ:

Միջոցառման ավարտին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից նվերներ են ստացել բոլոր ճամբարականները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի Արաբկիր և ԼՂՀ Մարտունի շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

հուշագիրԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի և Ստեփանակերտի միջև դեռևս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն 006Մարգարյանի կողմից կարևորվել էր նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի և ԼՂՀ Մարտունու շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների  հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող հուշագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն: Հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ հուշագրում նախանշված բոլոր առաջնահերթություններն առաջիկայում կստանան ծրագրային ընթացք և լուծում: Ի խորհրդանշումն Արաբկիրի և Մարտունու շրջանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման ու փոխգործակցության ձևավորման՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից «Երևան–Մարտունի» գրառումով գեղեցիկ նստարաններ և զարդանախշերով աղբամաններ, ինչպես նաև 1500 բազմերանգ ծաղկասածիլ է նվիրել գործընկեր շրջանին:

ԼՂՀ կատարած այցի ընթացքում Հրայր Անտոնյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելելել են նաև հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հ. 3 մանկապարտեզ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից խաղալիքներ, սպիտակեղեն, երաժշտական կենտրոն և անհրաժեշտ այլ պարագաներ նվիրել մանկապարտեզին:

Նշենք, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքին ևս փոխանցվել է շուրջ 3500 գույնզգույն ծաղկասածիլ, որոնք կզարդարեն Ստեփանակերտի կանաչ տարածքները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին ներկայացրել են նաև այն վայրերը, որտեղ առաջիկայում կտեղադրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների քանդակած տուֆակերտ 6 քանդակները:

 

 Անկախ

Տոնական անակնկալ՝ Արաբկիրի տարեց կանանց

02Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին գեղեցիկ անակնկալ է մատուցվել Արաբկիր վարչական շրջանում բնակվող 100 և ավելի տարեկան բոլոր կանանց: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներն այցելել ու նրանց, ծաղիկների ու նվերների հետ, փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ