«Արագ» շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը 3-րդն է, իսկ ընդհանուր հաշվարկով նա 1 միավորով ետ մնաց առաջին տեղը զբաղեցրած Մագնուս Կառլսենից

լևոնAronian-CarlsenՑյուրիխում կայացած «արագ» շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը:

Մեր երկրի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին, սպիտակներով առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ, սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, սևերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, սպիտակներով խաղաղ դաշն կնքեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Վերջինս էլ հավաքած 4 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղը  3,5 միավորով գրավեց Նակամուրան: Արոնյանը մրցաշարն ավարտեց երրորդ տեղում` 3 միավոր: Աշխարհի չեմպիոն  Կառլսենը 2 միավորով հանգրվանեց աղյուսակի սոսկ չորրորդ հորիզոնականում:

Հավելենք, որ կայծակնային և դասական շախմատի մրցաշարերում Արոնյանը զիջել էր միայն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Կառլսենին և գրավել երկրորդ տեղը։

Ընդհանուր հավարկով Արոնյանը 1 միավորով ետ մնաց առաջին տեղը զբաղեցրած Կառլսենից:

«Արագ» շախմատի մրցաշար

Աղյուսակ

1. Ֆաբիանո Կարուանա՝  4

2. Հիկարու Նակամուրա՝  3,5

3. Լևոն Արոնյան՝                3

4. Մագնուս Կառլսեն՝        2

5. Բորիս Գելֆանդ՝             1,5

6. Վիշվանաթհան Անանդ՝ 1

Մասնակիցների վերջնական ընդհանուր

դասավորության աղյուսակ

1.

Կառլսեն`

10

2.

Արոնյան`

 9

3.

Կարուանա`

 9

4.

Նակամուրա`

 7,5

5.

Անանդ`

 5

6.

Գելֆանդ`

 4,5

Անկախ

«Արագ» շախմատ և սպասելիքներ Լևոն Արոնյանից

լևոն4452-271x271Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մրցավեճը կավարտեն շախմատի մրցաշարքի  մասնակիցները, կկայանան «արագ» շախմատի հանդիպումներ:

Խաղում են աշխարհի ուժեղագույն 6 գրոսմայստերներ` աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան, իտալացի Ֆաբիանո Կարուանան, իսրայեցի Բորիս Գելֆանդը և Լևոն Արոնյանը (Հայաստան):

Արդեն ավարտվել են կայծակնային, դասական շախմատի գերմրցաշարերը: Երկուսում էլ Արոնյանը, իրենից առաջ թողնելով Կառլսենին, գրավել է 2-րդ տեղը:

Հուսանք, որ «արագ» շախմատումում լավագույնը կլինի մեր երկրի ներկայացուցիչը:

Անկախ