Արա Գյուլերի պատասխանը իր մահվան մասին լուրերին

Արա Գյուլեր  Ինչպես վերջերս տեղեկացրել էինք, նշանավոր հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխել էին հիվանդանոց, ինչից հետո լուրեր էին տարածվել, թե նա մահացել է: Ահա Գյուլերը շատ խոսուն պատասխան է տվել նման սուտ լուրեր տարածողներին: Նա իր հիվանդասենյակից մի լուսանկար է հրապարակել, որով ցույց է տվել, որ ավելի քան ողջ է:

Անկախ

Հիվանդանոց տեղափոխված աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի վիճակը լավացել է

արա գուլերԵրեկ երեկոյան թուրքական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Twitter»-ում նույնիսկ լուրեր հայտնվեցին, թե Գյուլերը մահացել է, ինչին հետևեց հիվանդանոցի կողմից արված պարզաբանումը, որով հերքվեց այս լուրը: Ահա թուրքական «Հյուրիյեթը» հաղորդում է, որ Արա Գյուլերի վիճակը լավացել է, սակայն նա շարունակում է գտնվել խիստ հսկողության տակ:
1928 թվականին Ստամբուլում ծնված Արա Գյուլերը 1950 թվականին սկսել է զբաղվել լրագրությամբ: Նա մեծ հռչակ ձեռք բերեց իր արած բազմաթիվ հրաշալի լուսանկարներով: 2011 թվականին Գյուլերը արժանացավ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության բարձրագույն մրցանակին:

 

Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերին

3187

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը երեկ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխարհահռչակ լուսանկարչի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:

Արա Գյուլերը Հանրապետության Նախագահին պատմել է երևանյան ցուցահանդեսի մասին, կիսվել Հայաստան իր այցի տպավորություններով, խոսել նաև հետագա ծրագրերի մասին: Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գյուլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա Նախագահին նվիրել է նաև իր աշխատանքներից մեկը:

Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Երևանում է

Ara-GulerՀայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 4-ին կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահադեսը, որը կրում է «Բարև ձեզ» խորագիրը: Երևանում քանիցս տեղի են ունեցել Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ, սակայն այս անգամ ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվելու անձամբ հանրահայտ լուսանկարիչը: Վերջինիս տաղանդի երկրպագուները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան այցելելու պատկերասրահ և դիտելու Գյուլերի զարմանահրաշ աշխատանքները:

Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտո պատմաբան»: Նրա լուսանկարներում անմահացած է պահը, որն այնքան բան է պատմում: Իր իսկ խոսքերով նա աշխարհը տեսնում է ֆոտոխցիկի միջից`պատկերելով կյանքը ինչպես որ է: