ՀՀ արդարադատության նախարարը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է

10466677_805132329526797_1276465130_nՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է   Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:

Նախարարն այսօր հանդիպել է Սերբիայի Հանրապետության  արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝  քննարկվել է փորձի և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Քննարկվել են նաև երկու նախարարությունների փորձագետների փոխայցելությունների հնարավորություններին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն այցելության վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր  մասնակցելու  է  նաև Եվրասիական տնտեսական համագործակցության արդարադատության նախարարների խորհրդի նիստին: Նիստի մասին մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ:

Հիշեցնենք, որ ԱՊՀ  մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 2005թ. օգոստոսի 26-ի որոշմամբ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ` համաձայն նախորդ նիստի ընթացքում անցկացման վայրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության։ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 9–րդ նիստի ընթացքում, բացի  օրակարգային մի քանի հարցերից, նախատեսվում է քննարկել նաև ԱՊՀ մասնակից պետություններում նոտարական գործունեության ոլորտի նորարարությունները, նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննության ոլորտում փորձի փոխանակումը, էլեկտրոնային կառավարմանն առնչվող խնդիրները, դատական փորձաքննության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև՝ Խորհրդի 8–րդ նիստի ընթացքում թիվ 4 որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի կատարողականը։

Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող իրավաբանական 4–րդ ֆորումին բացի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների պատվիրակություններից, մասնակցելու են օտարերկրյա տարբեր պետությունների արդարադատության ոլորտները համակարգող մարմինների բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև` միջազգային համբավ ունեցող իրավաբաններ։ Ֆորումը միջազգային հարթակ է 63 երկրից շուրջ 2500 մասնակցի (խոշոր տնտեսական և իրավական համակարգերը ներկայացնող քաղաքական գործիչներ, իրավաբաններ, տնտեսագետներ, գիտնականներ), այդ թվում՝ 21 երկրի արդարադատության նախարարների ղեկավարած պատվիրակությունների երկխոսության համար։ Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքին, օրենքի գերակայությանը, կորպորատիվ պրակտիկային, իրավաբանի մասնագիտության չափորոշիչներին, դատական և արբիտրաժային պրակտիկային, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը, բնապահպանությանը, մասնավոր իրավունքին, մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

 

 

 

Հաստատվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը

արդարադատության նախարարությունՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը:

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ                «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

(համաձայնությամբ)

 

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ                «Սոցիալական արդարություն» հասարակական

կազմակերպություն (համաձայնությամբ)

Արմեն ԳԱԼՍՏՅԱՆ                      «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Տաթևիկ ԴԱՎԹՅԱՆ                      «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչություն»  ԱՍ (համաձայնությամբ)

 

Արման ԴԱՆԻԵԼՅԱՆ                «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»

հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արմեն ԵՍՈՅԱՆ                                «Հարկ վճարողների և գործարարների իրավունք-ների պաշտպանության» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ                «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Կարեն ԶԱԴՈՅԱՆ                           «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Հասան ԹԱՄՈՅԱՆ                           Եզդիների ազգային միություն

(համաձայնությամբ)

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ                «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտ-պան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Գեորգի ԽԱՉԱՏՐՅԱՆ           «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ                «Ժողովրդավարության և իրավունքի կետրոն» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Քաղաքացիական զարգացման և համագոր-ծակցության հիմնադրամ Հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ      «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ      «Կենդանիների պաշտպանության «ԴԻՆԳՈԹԻՄ» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Արա ՂԱԶԱՐՅԱՆ                                «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆ                «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» Հիմնադրամ (համաձայնությամբ)

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ      «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արթուր ՍԱՔՈՒՆՑ                      «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեիայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ                           «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ           «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն  (համաձայնությամբ)

 

Անկախ

Արդարադատության նոր նախարարը Հովհաննես Մանուկյանն է

հովհաննես մանուկյանՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Մանուկյանին նշանակել է արդարադատության նախարար:

Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար»:

Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

 

Աշխատանքից ազատվել են քրեակատարողական հիմնարկների մի քանի բարձրաստիճան աշխատողներ

Hrayr_TovmasyanՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»՝ կարգապահական տույժ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության անցկացրած ծառայողական քննության արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանը ներկա չի եղել մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ուստի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ապրիլի 7-ի հրամանը՝ Թամարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հանվել է:

 

Անկախ

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:

արդարադատության նախարարությունԱրմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով Պաշտպանը  դիմել  է  Հատուկ  քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել   և տեղեկացնել արդյունքների մասին:

Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատախան ձայնագրությունը:

Անկախ

Նոտարի թեկնածուների որակավորման ստուգում կանցկացվի

արդարադատության նախարարությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:

Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը  կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2014 թվականի ապրիլի 19-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաք-մամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` 319-117 հեռախոսահամարով:

Մանրամասները ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում՝ http://moj.am/article/886:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կիապերի բաժին

Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը

5734_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:

5739_bԱրդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:

Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը և մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

5732_b (1)Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ Նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրից:

 

Անկախ