Դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել

բանտՊարզաբանում  Քրեակատարողական վարչությունից 

            30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում 10 անգամ ազատազրկման դատապարտված Համլետ Ղազարյանը 06.05.2014թ. հայտարարել էր, որ մարմնի մեջ ասեղ է մտցրել և հրաժարվել է բժշկական օգնությունից: 07.05.2014թ. դատապարտյալը տեղափոխվել էր Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ կատարված ռենտգենոգրաֆիկ հետազոտությամբ Հ. Ղազարյանի մարմնում, մաշկի տակ հայտնաբերվել էր օտար մարմին՝ ասեղ: Դատապարտյալ Հ. Ղազարյանը համաձայնվել է վիրաբուժական միջամտությանը և այդ նպատակով 12.05.2014թ. Արթիկի բժշկական կենտրոնում տեղային անզգայացմամբ կատարվել է օտար մարմնի՝ ասեղի հեռացում, նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ և առ այսօր գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ և վիճակը գնահատվում է հարաբերական բավարար: Վերջին մի քանի օրերի ընթացքում դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել, սակայն հրաժարվում է հետագա բուժումից՝ ռենտգեն հետազոտությունից և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց, վերջինս ցանկանում է բուժվել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, այն դեպքում՝ երբ դատապարտյալի բուժումը հնարավոր է իրականացնել ՔԿՀ-ի բուժմասում կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատապարտյալի խոսքերով՝ արդեն 20 օրից ավելի է ոչինչ չի ուտում, նյարդային վիճակում է, ավելին՝ դժգոհում է, որ իրեն փորձում են հոգեկան հիվանդ ներկայացնել և ֆիզիկական հաշմանդամության համար կարգ տրամադրելու փոխարեն «գժի թուղթ» են տվել:

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ դատապարտյալը հացադուլ չի հայտարարել, իսկ ինչ վերաբերում է հաշմանադամության կարգին, ապա հայտնենք, որ դատապարտյալ Հ. Ղազարյանն ունի վերահաստատված հաշմանադամության երրորդ կարգ, այն է՝ անձի էմոցիոնալ կամային խանգարում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ

 հոշոտված տղամարդու դիակՄայիսի 13-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արթիկի սարում գայլերը մարդ են կերել:
Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրիկ Մարտիրոսյանն է, ով 2013 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

Անկախ

Մահվան ելքով պատահար Արթիկում

ավտոպատահարԱպրիլի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Բաղրամյան փողոցի թիվ 15/Ա տան մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Կարապետ Ղռաթյանը, տեղում մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Արթիկում և Իջևանում կամավոր զենք են հանձնել

զենք-զինամթերքՓետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սենիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 9-ին, ժամը 15.30-ին, 1973 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացրի ժապավեն` 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 147 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաննեում ձյուն է տեղում:

Արագածում բուք է:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

 

Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է:
Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 Անկախ