«Այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից…». Արման Մելիքյան

Արման ՄելիքյանԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես չեմ գտնում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց:

Առավելագույնը ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան չճանաչել Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ նրա հնարավոր վերամիավորումն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կպահպանի ռազմաքաղաքական չեզոքությունը Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանի ԵԱՄ անդամ դառնալու պարագայում վերջինս կարող է ակնկալել, որ անորոշ ապագայում Ռուսաստանի օգնությամբ հարցը կարող է լուծվել իր օգտին, և այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից: Գուցեև արդեն կորզել է»:

 

Անկախ

«Միայն Ադրբեջանն է, որ չի ցանկանում որոշակիացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ճամբարը». Արման Մելիքյան

Arman-Meliqyan3

Արցախի նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Դե ինչ, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրեցին Եվրոասոցացման համաձայնագիրը: Հատկանշական է, որ այդ երեք պետություններն էլ մինչ այդ ունեցան տարածքային լուրջ կորուստներ: Այս հատկանիշի նմանությամբ Ադրբեջանը ևս կարող էր լինել նրանց հետ միասին, սակայն չկար, ու Բրյուսելում ոչ ոք այդ կապակցությամբ աղմուկ չբարձրացրեց ու չծաղրեց Ադրբեջանին, ինչպես դա արվեց Հայաստանի պարագայում: Գուցե Հայաստանի եվրաինտեգրման եվրոպական ջատագովներն էին ավելի ջերմեռանդ, կամ էլ մեր գործընկերները շատ խիստ էին հիասթափվել, որովհետև հակառակ ՀՀ-ում 2013 թվականին անցկացված ընտրություններում Սերժ Սարգսյանին ցույց տված համակողմանի եվրոամերիկյան աջակցության, անակնկալի էին եկել, երբ վերջինս սեպտեմբերի երեքին հայտարարեց, որ Հայաստանի արևն այլևս Արևմուտքում չի ծագում և դեմքով շրջվեց դեպի եվրասիական Արևելք:

Ամեն դեպքում, Արևելյան գործընկերության ծրագրի երեք մասնակիցներ այսօր պաշտոնապես անցան Արևմուտքի ճամբարը, մնացյալ երեքից Բելառուսը դարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ, Հայաստանն այդ միությանն անդամակցելու հայտ ներկայացրեց ու միայն Ադրբեջանն է, որ չի ցանկանում որոշակիացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ճամբարը: Թերևս, այդ երկրի համար մեր տարածաշրջանում նոր հատուկ դերակատարում է նախապատրաստվում”:

 

Անկախ